Վիքիպեդիայի քննարկում:Օրվա հոդված

Latest comment: 8 տարի առաջ by Արամ Սողոմոնյան in topic օրվա հոդվածի կաղապարի երկարություն

Մասնակցել ցանկացողներ խմբագրել

Այստեղ կարող են ներկայանալ այն մասնակիցները, որոնք ցանկանում են մասնակցել նախագծի վերահսկմանը։ Ցանկալի է, որոշ ժամանակ արդեն ակտիվ եղած լինեք այս կամ այսպիսի նախագծերում։ --vacio 14։59, 12 Մարտի 2012 (UTC)

Ես պատրաստ եմ:--Արամ-Վան 15:13, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Այդ դեպքում առաջարկում եմ մի երեք հոդված ընտրել թեկնածուներից և ավելացնել համապատասխան կաղապարներում, տեսնենք ինչ սկզբունքով ես ընտրություն կատարում ։) --vacio 15:36, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ես մտածում եմ թեկնածուների վերաբերյալ, սակայն իմ կարծիքով պետք է կանոն մտցվի, ըստ որի թեկնածուն առաջադրողը, չի կարող նախապատվություն տալ տվյալ հոդվածին:--Արամ-Վան 17:22, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Իսկ ինչ ես կարծում, ի՞նչ սկզբուներից ելնելով պետք է ընտրել հոդվածը։ --vacio 17:25, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ռուսականում պատասխանատուներ կան և գիտեք որի և այս օրի համար էլ, կարծում եմ մեր մոտ էլ է պետք ու պատասխանատուի էջը փակելուց հետո ուրիշ մասնակիցներ չսկսեն նյութեր ավելացնել: Բայց հիշենք որ օրվա հոդված պետք է տարվա մեջ 365 հատ ընտրենք, այնպես որ մեծ ընտրություն չունենք:--Bekoքննարկում 17:30, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Այդ նկատի ունենալով, կարծում եմ, նախագծի պատասխանատու մասնակիցը կարող է ընտրլ իր առաջարկած հոդվածը։ --vacio 17:32, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Դժվար թե հնարավոր լինի գտնել այդքան քանակությամբ ակտիվ մասնակից Հայերեն ՎՔ-ում: Իսկ ինչ վերաբերվումէ հոդվածի չափանիշներին, ապա`
Առաջին հերթին հոդվածը պետք է հետաքրքիր լինի ընթերցողների գոնե որոշակի տոկոսին, օրինակ Հայկական հարց հոդվածը իմ կարծիքով բավական հետաքրքիր հոդված է: Հոդվածը պետք է թեմայի մասին ներկայացնի տվյալ թեմայի մասին ավարտուն կամ համարյա ավարտուն տեղեկություն, հոդվածը չպետք է լինի անավարտ, պետք է լինի վիքիֆիկացված և համապատսխանի հանրագիտարանային ոճին: Օրինակ ես հիմա ցանկանում եմ մի քիչ տեսքի բերել Ֆուտբոլ հոդվածը, քանի որ իմ կարծիքով Հայաստանում ֆուտբոլասերները բավական շատ են: --Արամ-Վան 17:34, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Այո ես էլ եմ կարևորում, որ հոդվածը առաջին հերթին հետաքրքրաշարժ լինի, գրավի ընթերցողին (=պոտենցիալ նոր խմբագրողներին)։ Իսկ դա պայմանավորված է հիմանականում երկու գործոնով. հոդվածի թեման և կիրառված ոճը (այն պետք է հանրամետչելի լինի, այսինքն բոլորին հասկանալի լեզվով)։ Բացի այդ, հետաքրքրաշարժ կարող են լինել, ոչ միայն հանրահայտ թեմաները (ֆուտբոլ, հայկական հարց), այլև այնպիսի բաներ, որոնց մասին քչերն են ծանոթ։ Հաճախ վերջիններս ավելի հետաքրքրաշարժ են լինում։ --vacio 17:58, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
P.S. Կարևոր է նաև թեմատիկ բազմազանությունը։ --vacio 22:23, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Արամի պատասխանը ընդհատեց այս գրածս: Այո: Թեև Արամը դեռ չասաց, թե ինչ չափորոշիչներով կընտրի հոդվածները, ես նրան ձայնս կտամ: Բայց մեզ էլի մարդիկ են պետք: «Գիտեք որում»-ին կարող եմ ես հետևել, իսկ օրը կարծես Երջանիկը կամաց-կամաց տտիրություն է անում: Ամեն նախագծին մի քանի հոգի են պետք:--Bekoքննարկում 17:41, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Այդ դեպքում, Արամին համարենք նախագծի կառավարման մասնակից։) --vacio 17:58, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Եթե այդպես ուրեմն միայն տեքստային մասը պետք է հաշվել:--Bekoքննարկում 17:48, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ինձ թվում է միջին ծավալը բավարար է։ --vacio 18:48, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Սակայն տարբեր մասնակիցներ տարբեր ձևով են ընկալում միջին ծավալ արտահայտությունը:--Արամ-Վան 19:13, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ճիշտ է։ Կարելի է փորձել սահմանել ըստ պարբերությունների (ենթավերանգրերի)։ --vacio 19:21, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Պոլ Գոգեն խմբագրել

այսօրվա՝ ապրիլի 5-ի օրվա հոդվածը Պոլ Գոգեն հոդվածն է, որը սակայն նաև այս շաբաթվա կենսագրության մեջ է, գլխավոր էջում ունենում ենք նույն հոդվածը 2 տեղում։ ERJANIK 05։17, 5 Ապրիլի 2012 (UTC)

Շնորհակալություն վրիպակի հայտնաբերման համար, հիմա Պոլ Գոգեն հոդվածի փոխարեն այսօրվա հոդված կլինի Տուբերկուլյոզ հոդվածը:--Արամ 06:15, 5 Ապրիլի 2012 (UTC)Պատասխանել

Հոդվածի ծավալը խմբագրել

Մի անգամ որոշել էինք, թե որքան պետք է լինի հոդվածը նվազագույն ծավալը։ Հիմա չեմ գտնում։ Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է։ --vacio 13։02, 10 Հուլիսի 2012 (UTC)

Ես հիշում եմ: 8000 բայթ: Hovhannes 04:53, 30 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Ճգնաժամ խմբագրել

Օրվա հոդված նախագծին հետևող, հարգելի մասնակիցներ... Չե՞ք կարծում, որ արդեն այս նախագիծը, մեծ ճգնաժամի մեջ է և ոնց երևում է, շուտով տակից դուրս գալ չի կարողանալու ու անդունդն է գլորվելու։ Ժամանակին, հարգելի Պանդուխտը իրավացի էր։ «Մեր գլխից բարձր ենք ուզում թռչել»։ Արդեն ոչ ոք չի հետևում այս բաժնին։ Դատարկ դրված է։ Բոլոր հետագա էջերը միշտ դատարկ են։ Հաջորդ օրվա թեկնածուն, որոշվում է վերջին պահին։ Խեղճ ու կրակ թեկնածուներ կան, որոնք արդեն մի հավերժություն այնտեղ են մնացել և արդյունք տվող էլ չկա։ Եվ մեկ էլ համոզված եմ, որ բոլոր հետևող մասնակիցներն էլ, արդեն ինքնուրույն հոգնել են այս նախագծից։ Ժամանակը չէ՞ ինչ որ լուծում տալ սրան։ Hovhannes 05։00, 30 Հուլիսի 2012 (UTC)

Հովհաննես ջան մի անհանգստացիր: -ERJANIK քննարկում: 05:05, 30 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Բարեկամնե՛ր... Օրվա հոդված նախագիծը, մի փոքր բարդությունների առջև է կանգնած, ոնց երևում է: Մեր հարգարժան մասնակից՝ Երջանիկն է միայն նրան հետևում: Հո չի կարող այդ մարդը, անընդհատ սրան-նրան հետևել, թարմացնել, հոդված գտնել, տեղադրել... Երջանիկը մեծ բեռ է իր վրա վերցրել: Հարգանքի է միայն արժանի: Առաջարկում եմ ժամանակավոր փակել օրվա հոդվածը, մինչև նորանոր հոդվածներ ավելացնենք և մինչև որոշենք, թե ինչ մասնակիցներ կարող են հետևել նախագծին: Չե՞ք կարծում, որ հիմա դա ճիշտ կլինի: Hovhannes 06:27, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն լավ խոսքերի համար հարգելի Hovhannes, ապրես: Մի անհանգստացիր, ճիշտ է զբաղված եմ շատ, բայց ոնց էլ լինի ժամանակ կգտնեմ գլխավոր էջի հետ կապված հնարավորինս գործ անելու: Ափսոս է, չի կարելի գլխավոր էջից որևէ բան պակասեցնել, այն վիքիպեդիայի շաաատ կարևոր մասն է: Եթե խնդիրներ ունենամ ժամանակի հետ կապված ու չկարողանամ հետևել, անպայման կգրեմ դրա մասին: Այս պահին նորմալ է, կարողանում եմ: Չնայած ասեմ, օգնած կլինեք նախագծին, եթե օրվա հոդվածի, շաբաթվա կենսագրության, գիտեք որ բաժնների հետ կապված ներկայացնեք առաջարկություներ կամ դիտողություններ, այսքանը: Եվս մեկ անգամ ապրես: -ERJANIK քննարկում: 06:51, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Եղավ: Hovhannes 07:14, 6 Հոկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

  ERJANIK քննարկում:

Ինձ ընդհանրապես դուր չեկավ, որ այսօրվա հոդվածը Ադրբեջանում տեղի ունեցած Եվրատեսիլի մասին է: Ինչքան հիշում եմ, վերջին անգամ մասնակիցները դեմ էին եղել:--Արամ 11:55, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
դե նայած, գուցե կարելի էր նաև չընտրել այս հոդվածը, իհարկե հասկանում եմ Քեզ հարգելի Aram-van, ճիշտն ասած իմ միտքն էլ էր մի պահ դեմ, բայց դե պարզ է նաև որ սրանից ճշմարիտ հայրենասիրությունը չի տուժի: -ERJANIK քննարկում: 17:52, 9 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Առաջարկություն խմբագրել

Հարգելի մասնակիցներ, առաջարկում եմ վաղը օրվա հոդված նշել Արմեն Հովհաննիսյանի մասին հոդվածը։ Դուք սխալ չե՞ք համարում որ հերոսին գլխավոր էջում դնելու փոխարեն օրվա հոդված է ընտրվում "Աստղադիտակ" հոդվածը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Աբաս (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

լավ առաջարկ է հարգելի Աբաս, նոր մասնակից եք ու ենթադրում եմ լիարժեք ծանոթ չեք որոշ գրված ու չգրված կանոնների հայերեն վիքիպեդիայում, ինչևէ կարևոր չի, կարևորը որ լավ ու ճիշտ առաջարկ է, առանց երկար-բարակ քննարկելու Արմեն Հովհաննիսյան (զինվորական) հոդվածը կդառնա վաղվա օրվա հոդված: -ERJANIK քննարկում: 08:20, 23 Հունվարի 2014 (UTC)
ավելի ճիշտ կլինի դարձնել հունվարի 28-ի օրվա հոդված: -ERJANIK քննարկում: 10:44, 23 Հունվարի 2014 (UTC)

Կանոնակարգ Օրվա հոդված նախագծի համար խմբագրել

Օրվա հոդվածից շաբաթվա հոդված խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, կցանկանայի լսել ձեր կարծիքը հետևյալի վերաբերյալ: Շաբաթվա վեց օրը թող լինեն օրվա հոդվածներ, իսկ 7-րդ օրը՝ եղած 6 հոդվածներից ընտրվի մեկը և որպես շաբաթվա հոդված կրկին ներկայացվի Գլխավոր էջում: Ցանկալի կլինի լսել նաև այս հարցի շուրջ տեխնիկական մեկնաբանություններ, այսինքն՝ հնարավոր կլինի՞ տեխնիկապես դա իրականացնել Գլխավոր էջում: Նախապես շնորհակալություն:--Արամ (քննարկում) 08:57, 10 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Կողմ

  Կողմ: Միանգամայն կողմ եմ, հետաքրքիր կլինի: Ու ինձ թվում է, որ հնարավոր է տեխնիկակա տեսանկյունից:--Շեյդի Fox 14:51, 10 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Դեմ

  Դեմ: Պետք չի, տեղից էլ երկու հոգի են օրվա հոդվածի գնահատմանը պարեկում: Եթե լիներ 7-8 հետաքրքրված մասնակից, ով հետևում է որակին ու բարելավում, ապա այո: Մյուս կողմից, տարվա հոդվածը կա, լրիվ բավարար է: Երրորդ կողմից` իսկ եթե 6-ն էլ ոչ այնքան լավ լինեն? կամ շատ լավը լինեն--Հայկ (արաբագետ) 20:27, 10 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

  •   Դեմ, ակտիվ չեմ ցավոք, բայց ինձ թույլ կտամ քվեարկել, պետք չի նման բանել, փաստորեն վեցերորդ օրը, ենթադրենք ամեն շաբաթ օր, պետք է լրացուցիչ քվեարկության կամ ինչ-որ նման մի բան կազմակերպվի ու հենց մեկ օրում արդյունք տրվի, ինչը անելը կամ այդ արածի որակ ապահովելը շատ դժվար բան է։ --ERJANIK (քննարկում) 06:53, 13 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ Երջանիկ ջան, քո փորձառությունը թույլ է տալիս ցանկացած պարագայում հայտնել քո կարծիքը, որը արժեքավոր է, ընդունելի և սպասելի (կոնկրետ ինձ համար): Շնորհակալություն, որ սուղ ժամանակիցդ մի փոքր հատկացրեցիր այս փոքրիկ հարցի քննարկմանը: Հարգանքներով՝--Արամ (քննարկում) 07:04, 13 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ձեռնպահ

  Ձեռնպահ: Մի կողմից շատ հետաքրքիր կլինի, բայց մյուս կողմից համամիտ եմ Հայկի հետ:--Գարիկ (Խաչատրյան) 11:18, 11 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հատուկ կարծիք խմբագրել

օրվա հոդվածի կաղապարի երկարություն խմբագրել

ողջույն և շնորհակալություն շատ հարգելի Արամ Սողոմոնյան, Հայկ և Արամ օրվա հոդվածը նախագիծը պահելու համար, ապրեք, ամենօրյա գործ է, դա մի քիչ ուրիշ է, անձամբ շնորհակալ եմ, միայն մի խնդրանք ունեմ, օրվա հոդվածի կաղապարում ըստ իս պետք չի երկար նյութեր դնել, քանի որ գլխավոր էջում օրվա հոդվածի ձախ կողմը շատ երկար է լինում ու մի տեսակ գեղեցիկ չի նայվում, օրինակ նայեք Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 1, 2015 թ. ու Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 30, 2015 թ., սա ոչ մի կերպ քննադատություն չի, այլ առաջարկ, եթե ինչ-որ բան այն չեմ գրել ասեք, շնորհակալություն նախապես: --ERJANIK (քննարկում) 16:45, 30 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

ERJANIK ջան, շնորհակալություն գնահատականի համար, աշխատում եմ կարճ լինի, բայց դե երբեմն-երբեմն ստացվում է: Կաշխատեմ՝ ոնց ասում ես:--Արամ քննարկում 17:32, 30 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

տարվա հոդվածները օրվա հոդված խմբագրել

առաջարկում եմ 2016 թ. տարվա հոդված դարձած հոդվածները որպես տարվա հոդված տեղադրվեն գլխավոր էջում, ասենք յուրաքանչյուրը 3-4 անգամ ու օրվա հոդվածի վերնագիրն էլ այդ օրերին լինի տարվա հոդված, 2 անգամ այդպես արել ենք նախկինում, ինչպես ասեցի առաջարկ է։ --ERJANIK (քննարկում) 12:26, 8 Փետրվարի 2017 (UTC) ։ նույն այս վերևի գրածի մասով եմ առաջարկում հարգելի Մասնակից:Sigma'am և Մասնակից:Omicroñ'R, այսպես ասած ահագին «քյար» կանենք օրվա հոդված «ճարելուց»։ --ERJANIK (քննարկում) 19:35, 8 Հունվարի 2018 (UTC)

ERJANIK ջան, շնորհակալ եմ առաջարկի համար: Հունվարի 12, 13, 14, 15-ին Տարվա հոդվածները կլինեն գլխավոր էջում՝ համապատասխան վերտառությամբ:--Սիգմա (քննարկում) 12:17, 9 Հունվարի 2018 (UTC)
նույնիսկ յուրաքանչյուրը 2 անգամ կարող եք դնել: --ERJANIK (քննարկում) 22:48, 15 Հունվարի 2018 (UTC)
Return to the project page "Օրվա հոդված".