Վիքիպեդիայի քննարկում:Լավ հոդվածներ/Թեկնածուներ

Ընդհանուր կարծիքներ խմբագրել

լավ հոդվածից ընտրյալ դառնալու անցումն ավելի իմաստալից դարձնելու համար, առաջարկում եմ ընտրյալ դառնալու չափանիշներում որոշակի փոփոխություններ մտցնել, թե չէ հնարավոր է այնպես լինի, որ բոլոր ընտրյալ դարձաց հոդվածները այսպես ասած ավտոմատ դառնան նաև ընտրյալ, մասնավորապես առաջարկում եմ ընտրյալի կանոնակարգում նշված 6 կողմ քանակը դարձնել ասենք 10, կամ նման էլի փոփոխություններ մտցնել: Կարծում եմ հասկանալի է թե ինչի մասին է խոսքը, շատ կարևոր է լսել կարծիքներ այս հարցի վերաբերյալ: --ERJANIK քննարկում: 05:04, 10 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի Երջանիկ, ժամանակ չէի ունեցել լավ հետևել խորհրդարանի քննարկումներին, երևում է լրիվ չեմ հասկացել: Պարտադի՞ր է, որ բոլոր հոդվածները, որոնք դառնան լավ, հետո պետք է դառնան ընտրյալ: Թե՞ մենք վարվել ենք մյուս նախագծերի պես, ինչը ճիշտ եմ համարում, որ լավ հոդվածներն ու ընտրյալները, դրանք տարբեր բաներ են, տարբեր բաժիններ են: Պարզապես ցանկության դեպքում, կարելի է հոդվածը լավից՝ ընրյալ դարձնել, ճի՞շտ է: Իսկ ինչ վերաբերվում է ընտրյալի կանոնակարգին, ապա ասեմ, որ իմ կարծիքով սխալ է, որ թեկնածուները պետք է ընտրվեն միայն հավաքած ձայներով: Ես միշտ դա ասել եմ: Ախր Երջանիկ ջան, թեկնածուները նույնիսկ վեց ձայնով չէին ընտրվում, իսկ հիմա պետք է տասո՞վ անցնեն: Այդ ինչպե՞ս: Մյուս վիքիներում այդ մասին վաղուց գլխի էին ընկել: Լավ չի՞ լինի, եթե ըստ կանոնակարգի, արդյունքը կայացնի ադմինը կամ փորձառու մասնակից, իսկ ձայները էական դեր չխաղան, պարզապես լինեն կարծիքների, մեկնաբանությունների համար: Սպասում եմ քո արձագանքներին: Հարգանքներով: Hovhannes 05:54, 10 Փետրվարի 2013 (UTC)
Հովհաննես ջան, բնականաբար պարտադիր չի, որ բոլոր լավերը դառնան ընտրյալ, սա այսպես, իսկ կանոնակարգում փոփոխություն կատարելւ համար բնականաբար թե իմ և թե քո գրածները դեռ որ առաջարկ են, պետք է դրանք քննարկվի Վիքիհամայնքի կողմից, տեսնենք ինչ կստացվի: --ERJANIK քննարկում: 06:30, 10 Փետրվարի 2013 (UTC)
Երջանիկ ջան, կարող ես բոտով {{Link GA|hy}} տեքստը տեղադրել մեր «լավ հոդվածների»՝ այլ լեզուներով համապատասխան հոդվածներում, որպեսզի նրանցում երևա, որ դրանք լավ հոդվածներ են։ Վիքիպեդիաների մեծ մասում օգտագործվում է հենց այս կաղապարը։ -- Վահե քննարկում 07:18, 18 Փետրվարի 2013 (UTC)

Վահե ջան, չեմ կարող, այսինքն չգիտեմ թե ինչպես է դա արվում: Եթե ժամանակս ներեր կփորձեի գտնել ու սովորել, նաև հետագայի համար: --ERJANIK քննարկում: 12:38, 18 Փետրվարի 2013 (UTC)

Կանոնակարգ խմբագրել

«Բանավեճ» խմբագրել

Այդպես էլ իմ տրված հարցերը մնացին օդում, Հարգելի Վահե: Ինչ է նշանակում «Դեմ, Օբյեկտիվ նկատառումներից ելնելով»: Կասես ինչ թերություններ ունեն քո հոդվածները: Ես հարցը նույնիսկ Վիքի խորհրդարան բարձրացրեցի, բայց այդպես էլ չարձագանքեցիր: Առաջարկածս հոդվածները իրոք լավ մշակված են: Համենայն դեպս քո ասած եղանակով շատ հոդվածներ այդպես էլ երկար օդում կմնան առանց կարգավիճակ ստանալու: Շատերը կան, որ իրենց ստեղծած հոդվածները չեն առաջադրում կարգ ստանալու համար, ուր մնաց թե առաջադրեն ուրիշների հոդվածները: Ես որ համենայն դեպս այլևս հոդված առաջադրելու ցանկություն չունեմ, չնայած որ այս իդեան կյանքի կոչելու գաղափարն ու ջանքերը մեծամասամբ իմն էին: Արման Մուսիկյան (քննարկում) 03:59, 18 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
Հարգելի վիքի-մասնակիցներ, հարգելի Արման կամ Արման ջան, ընդունիր այնպես, որպես գտնում ես ճիշտ, այս նկատառումները սկզբունքային առումով շատ կարևոր են։ Քո նշված քննարկմանը ես չեմ մասնակցել վերջերս Վիքիպեդիայում խիստ սակավ մասնակցելու պատճաոով, ինչը ձեռքիս հետ կապված առողջական խնդիրների հետ է կապված։ Ես անընդհատ պնդում եմ հայերեն վիքպեդիայում կարգուկանոնի ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ հայերեն վիքիպեդիան, ձեռքս սրտիս դնելով, համարում են չկայացած։ Դա զուտ սուբյեկտիվ ընկալում չէ. չի կարող վիքիի որևէ բաժին հավակնել լայն ճանաչման և մասսայականացման, եթե այդտեղ չեն գործում կանոններ, սկզբունքներ։ Եթե կանոնակարգի փոփոխության կարիք կա, պետք է զբաղվել նոր կանոնների մշակմամբ և հաստատմամբ՝ մեր ադմիններին ներգրավելով պրոցեսի մեջ։ Մասնակիցների խոհերը, չհամաձայնեցված կարծիքները չպետք է հետագա գործելաոճի վրա։ Անկեղծ ասեմ, զուտ խմբագրումներին ու մշակումներին սակավ մասնակցությունն ինձ տրամադրեց հայերեն վիքիի սկզբունքների մշակման քայլեր ձեռնարկելուն։ Մոտ տարի առաջ ես ինքս չէի կարևորում վիքիի ընդհանուր շարժը, այլ զբաղվում էի զուտ ինձ հետաքրքիր թեմաների մշակմամբ, սակայն որոշակի կազմակերպվածության հասնելու ցանկությունս իմ վիքի-հասունացման մասին է վկայում (իմ անձնական «ոչ համեստ» կարծիքն է)... Գտնում եմ, որ ոչ շատ ժամանակ անց կկարողանամ ակտիվանալ այստեղ և կփորձեմ մի շարք մասնակիցների հետ համատեղ համակարգել մեր վիքիի զարգացման հիմքերը... Որպես ինքնաքնադատություն, ասեմ, որ, իրոք, հիմնականում ֆուտբոլային հոդվածների մշակումը առանձնապես մեծ ավանդ չէ հայերեն վիքիի համար, դա մեծ նախասիրություն է, բայց աստիճանաբար ընդլայնում եմ վիքիիում իմ մասնակցության թեմատիկ ծավալը։ Իսկ քվես կթողնեմ նույնը... -- Վահե քննարկում 15:48, 18 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
Քեզ առողջություն եմ մաղթում, Վահե ջան: Համենայն դեպս իմ ստեղծած հոդվածներս հետո կառաջադրեմ գնահատման: Մի կողմից ճիշտ ես ասում, որ մի հոդվածի վրա մի քանի հոգի պետք է անցնի: Ուղղակի ասում եմ, որ այս դեպքում դեռևս շատ հոդվածներ երկար ժամանակ կմնան առանց կարգավիճակի: Բայց թե ինչպես ճիշտ եք գտնում:Արման Մուսիկյան (քննարկում) 18:35, 18 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Վահե ջան ճիշտ ես, քանի որ կանոնակարգով համենայնդեպս այդպես է, լսելով մասնակիցների կարծիքները առաջարկում եմ այսպիսի (կամ այս կարգի) փոփոխություն կատարել լավ հոդվածների կանոնակարգում, որ
հոդվածը քվեարկության արդյունքում լավ կարգավիճակ չստանալու դեպքում թեկնածություն ներկայացնող մասնակիցը կամ մասնակիցները կարող են այն ներկայացնել գնահատման կատարելով համապատասխան փոփոխություններ դեմ քվեարկած մասնակիցների ներկայացրած առարկությունների պահանջներին համապատասխան, որոնց շտկումից հետո հոդվածը ոչ շուտ, քան նախորդ քվեարկությունից հետո մեկ ամիս հետո կարող է կրկին ներկայացվել քվեարկության լավ հոդվածի կարգավիճակ ստանալու համար։ Ի՞նչ կասեք։—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ ERJANIK (քննարկումներդրում) 06:58, 19 Մարտի 2013 (UTC).Պատասխանել

Բարեկամներ, սկզբունքորեն դեմ չեմ կանոնակարգմանը ու օրենքներին հետևելուն: Նույնիսկ կողմ եմ: Սակայն, մի տեսակ խուճուճ սխեմա է ստացվում ըստ կարգի` այսինքն սկզբում դնել գնահատման հոդվածը... հետո դրանից հետո դնել մի հատ էլ գնահատման որպես լավ հոդված... հետո մի հատ էլ մտածել ընտրված է թե չէ... Այս էջը իր էությամբ արդեն իսկ գնահատման էջ է, ու Երջանիկի ասածը շատ տրամաբանական է: Վահե ջան, ես այնքան էլ չեմ տեսնում տարբերություն թե որտեղ գնահատել: Ինձ թվում է կարևոր է միայն մի քանի մասնակիցների կողմից կարծիք հայտնելու փաստը: --Ahaik (քննարկում) 07:40, 19 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Հարգելի վիքի-մասնակիցներ, կրկնում եմ. ես դեմ չեմ կանոնակարգի փոփոխմանը, ես դեմ եմ կանոնակարգին չհետևելուն։ Մի շարք մասնակիցների այն փաստարկներին, թե կանոնակարգը ռացիոնալ չէ, ես պատասխանում եմ ծանրակշիռ փաստարկներով, որոնք վերաբերում են տեսականորեն գործող, միաժամանակ չգործածվող կանոնակարգի արդյունավետությանը և լավ կողմերին։ Եթե մշակվի ավելի ռացիոնալ տարբերակ, կարելի օգտագործել այն, եթե գործում է մեկ ուրիշը, առայժմ պետք է հետևել դրան։ Մեր ադմիններից Vacio-ն առիթ է ունեցել որոշ «սահմանափակումներ» կիրառել իմ կողմից նախկինում (ավելի քան մեկ տարի առաջ) առաջադրված թեկնածուների առաջադրման նկատմամբ. այդ քայլերը կշռադատելով՝ ես գտել եմ, որ, իրոք, ճիշտը կանոնակարգին հետևելն է, ինչը վիքի-հասունացման լավ խթան է։ Զարմանում եմ, ինչի նույն տիպի հսկողություն չի կիրառվում մեր ադմինների կողմից այժմ։ -- Վահե քննարկում 21:50, 19 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
Կրկնեմ խորհրդարանում հնչեցրած միտքս.
Գնահատման ներկայացնելով հոդվածը՝ առաջադրողը կարող է հենց նույն քննարկմանը հայտնել իր նպատակը, թե մտադիր է այն առաջադրել որպես լավ, թե ընտրյալ հոդված։ Առաջադրողը կարող է այլ ճանապարհով գնալ. գնահատման դնել հոդվածը, այդ ընթացքում բոլոր քննարկումներից, մշակումներից ու բարելավումներից հետո ինքը գնահատել, թե այդ հոդվածը ինչ չափանիշների է բավարարում՝ ընտրյալ, թե լավ. այդ հարցում նրան կարող են օգնել մյուս մասնակիցները նույնպես։ -- Վահե քննարկում 21:53, 19 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Ուշադրություն!!! Կարևոր հարց թեկնածուներ առաջադրողներին... խմբագրել

Հարգելի վիքի-մասնակիցներ, ես չեմ հանդիսանում հայերեն վիքիպեդիայում ադմինիստրատոր կամ վերահսկիչ մարմին։ Սակայն ինձ անհանգստացնում է մի հանգամանք, որը կարևոր է հայերեն վիքիպեդիայում կարգուկանոնի համակարգման ու պահպանման համար։ Մի՞թե լավ կամ ընտրյալ հոդվածի թեկնածու առաջադրելու կարգը ձեզ հայտնի չէ. անձամբ ես, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ դրա մասին։ Մինչ հոդվածը որպես թեկնածու առաջադրելը անհրաժեշտ է այն գնահատման դնել, ինչը վերը նշված 7 թեկնածուների համար արված չէ։ -- Վահե քննարկում 11:18, 10 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Ողջույն, Վահե ջան: Իսկ ի՞նչ ես առաջարկում անել: Գնահատման էջը նախատեսված է ընտրյալ հոդվածների համար: Մեկ էլ ևս մի հարց, Վահե ջան: Լավ և Ընտրյալ հոդվածների զանազանման մասին: Իրոք, կան հոդվածներ, որ արժանի են նույնիսկ Ընտրյալներին: Հունաստանը, Ջեքի Չանը և նույն մոլորակները: Հնարավոր է արդյոք այդ հարցը լուծել գնահատման էջո՞ւմ:Արման Մուսիկյան (քննարկում) 11:31, 10 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
Վահեն մի անգամ էլ էր բարձրացրել այս ճիշտ հարցը, չգիտեմ, գուցե կարելի է լավ հոդվածների պարագայում չներկայացնել գնահատման, այ ընտրյալի դեպքում պարտադիր է, ինքս այդ կարծիքին եմ: Չնայած ներկա պահին գործող կանոնակարգը պահանջում է ներկայացնել գնահատման, այնպես որ առաջարկում եմ թեկնածուներ ներկայացնող մասնակիցներին սկզբում դնել այդ էջերը գնահատման: Կխնդրեի այս հարցի վերաբերյալ հետաքրքրված մասնակիցները անպայման կարծիք հայտնեին: --ERJANIK քննարկում: 12:37, 10 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
Կարծում եմ լավ հոդվածների պարագայում ավելորդ է գնահատման ներկայացնելը, քանի որ եթե հոդվածը թերություններ է ունենում, ապա այստեղ բարձրաձայնվում է և եթե թերությունները շատ են լինում, ապա հոդվածն ուղղակի չի ընտրվում որպես լավ։ --Lilitik22 (քննարկում) 12:44, 10 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Չնայած այն փաստին, որ ներկա պահին (մոտ երկու շաբաթ է) ես վիքիպեդիայում պասիվ եմ օբյեկտիվ պատճառներով, բայց իմ կողմից խմբագրումների բացակայությունը չի բացառում քննարկումներին մասնակցությունը։ Գնահատման էջում քննարկումների հաճախականությունը և ծավալը խիստ արդյունավետ է անդրադառնում հոդվածների որակին։ Պետք է նաև նկատել, որ, օրինակ, կոնկրետ հոդվածներ, որոնք թեմատիկ առումով լայն հետաքրքրության չեն արժանանում, սակայն հավակնում են հայերեն վիքիում որոշակի կարգավիճակի, հնարավորություն են ստանում նկատելի դառնալ և ենթարկվել որոշակի քննարկումների, երբ գնահատվող հոդվածների շարքում են հայտնվում։ Սա կանոնակարգի նշանակության ընդամենը համառոտ նկարագրությունն է... -- Վահե քննարկում 13:51, 10 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Return to the project page "Լավ հոդվածներ/Թեկնածուներ".