Վիքիպեդիայի գրաքննություն

Վիքիպեդիայի գրաքննություն, պետական մակարդակով, տարբեր երկրներում, տարբեր ձևով արտահայտված գրաքննություն է։ Կիրառվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամ երկրներից չորսում՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Վիքիպեդիայի գրաքննությունը կիրառվում է նաև Իրանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Թայլանդում, Թունիսում, Թուրքիայում[1] և Ուզբեկստանում։

Որոշ դեպքերում համատարած համացանցային գրաքննություն է կիրառվում, որը ներառում է Վիքիպեդիայի ողջ բովանդակությունը։ Մյուս դեպքերում կիրառվում են միջոցառումներ կանխելու համար կոնկրետ բովանդակության դիտումը։

Գրաքննությունը տարբեր երկրներում խմբագրել

Չինաստան խմբագրել

 
Քարտեզում արտացոլված է երկրներում կիրառվող տարբեր աստիճանի գրաքննությունը[2][3][4][5]։
     Տարածված գրաքննություն կամ թրաֆիկի մոնիտորինգ      Գրաքննություն կամ մասնակի վերահսկողություն      Գրաքննություն կամ ընտրովի մոնիտորինգ      Հսկողություն      Որոշակի գրաքննություն      Տեղեկություններ չկան

Չինաստանը եղել է առաջին երկիրը, որ կիրառել է Վիքիպեդիայի գրաքննուոթյունը։ Չինարեն Վիքիպեդիան գործարկվել է 2001 թվականի մայիսին։ Առաջին անգամ նրա հասանելիությունը Չինաստանի տարածքից արգելափակվել է 2004 թվականի հունիսի 3-ին՝ կապված 1989 թվականի հունիսի 4-ին կատարված Տյանանմեն հրապարակի դեպքերի 15-ամյակի հետ[6]

2004 թվականի հունիս 22-ին Վիքիպեդիայի հասանելիությունը Չինաստանում առանց որևէ բացատրության վերականգնվել է։ Նույն տարվա սեպտեմբերին առանց որևէ ակընհայտ պաըճառի այն նորից արգելափակվել է չորս օրով[6][7]։

2005 թվականի հոկտեմբերին Չնաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վիքիպեդիայի հասանելիությունը կրկին փակվել է։ Պատճառը նշվել է Թայվանի հետ հարաբերությունների անդրադարձում «ՉԺՀ-ի կերպարի խեղաթյուրումը»[6]։

Ֆրանսիա խմբագրել

2013 թվականի ապրիլին ֆրանսերեն Վիքիպեդիայի Պիեռ սյուր Օտ ռազմական ռադիոկայանի մասին հոդվածը գրավել է ֆրանսիական ներքին հետախուզության (DCRI ) ուշադրությունը։ Վարչությունը փորձել է հեռացնել հոդվածը ֆրանսերեն Վիքիպեդիայից։ Հետախուզությունը ճնշում է գործադրել Ֆրանսիայի քաղաքացի, ֆրանսերեն Վիքիպեդիայի կամավոր և ադմինիստրատոր Ռեմի Մատիսի վրա և ստիպել են ջնջել հոդվածը[8][9]։ Վիքիմեսդիա Հիմնադրամը հարցում է ուղղել Ֆրանսիական հետախուզությանը, թե հոդվածի խնդրահարույց հատվածները, քանի որ հոդվածի նյութը վերցված է եղել 2004 թվականի Լուարա 7 հեռուստաընկերության ստեղծած, և համացանցում բաց դրված վավերագրական կինոնկարից[8][10]։ Հետախուզությունը հրաժարվել է մանրամասներ բացահայտել և պնդել է հոդվածի հեռացմանը։

Ավելի ուշ հոդվածը վերականգնել է Ֆրանսիայի սահմաններից դուրս ապրող մեկ այլ մասնակից[11][12]։

Ռուսաստան խմբագրել

2015 թվականի օգոստոսի 18-ին Ռուսական «Ռոսկոմնադզոր» հանձնաժողովը «Չարաս» հոդվածի պատճառով ռուսերեն Վիքիպեդիան մտցրել է Արգելված կայքերի ցանկ։ Վիքիպեդիան աշխատում է պաշտպանված HTTPS պրոտոկոլով, ապա հնարավոր չէ կայքում առանձին էջ արգելափակել, և այդ պատճառով ժամանակավոր արգելափակել Ռուսաստանի տարածքում, բայց որոշ ժամանակ անց կայքի հասանելիությունը վերականգնվել է[13][14][15]։

Որոշ լրագրողներ նշում են[16][17][18][19][20], որ Ռուսաստանի տարածքում Վիքիպեդիայի արգելափակումը բերել է Սթրեյզանդի էֆեկտ։ Եթե հոդվածը մինչև արգելափակման սպառնալիքը ուներ մոտ տասը այցելություն, ապա Ռոսկոմնադզորդի հայտարարությունից հետո այցելությունները աճել են հազար անգամ[21][22][23], իսկ սկանդալի գագաթնակետին այցելությունները հասել են 100000-ի մեկ օրում[23][24]։

Թուրքիա խմբագրել

2017 թվականի ապրիլի 29-ին թուրքական իշխանությունները Թուրքիայի տարածքից արգելափակել են Վիքիպեդիայի մուտքը[25][26]։ Թուրքիայի տեղեկատվության և հաղորդակցային տեխնոլոգիաների նախարարությունը նշել է, որ արգելափակումը հիմնվել է Թուրքիայի ՔՕ 5651 հոդվածին (համացանցի կառավարում)։ Թուրքիայի կապի նախարարությունը պարզաբանել է, որ Վիքիպեդիան արգելափակվել է, քանի որ այն «միջազգային ասպարեզում դարձել էր Թուրքիայի դեմ զրպարտչական քարոզարշավի մաս»[27]։ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը այս առիթով հայտարարել է, որ ինքը միշտ սատարելու է թուրքիայի ժողովրդին և նրա տեղեկատվության հասանելիության իրավունքի պայքարը՝ մարդու հիմնարար իրավունքներից մեկը[28]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Turkish authorities block access to Wikipedia: monitor». Arab News. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  2. OpenNet Initiative "Summarized global Internet filtering data spreadsheet", 29 October 2012 and "Country Profiles", the OpenNet Initiative is a collaborative partnership of the Citizen Lab at the Munk School of Global Affairs, University of Toronto; the Berkman Center for Internet & Society at Harvard University; and the SecDev Group, Ottawa
  3. "Internet Enemies" Արխիվացված 2014-03-12 Wayback Machine, Enemies of the Internet 2014: Entities at the heart of censorship and surveillance, Reporters Without Borders (Paris), 11 March 2014. Retrieved 24 June 2014.
  4. Internet Enemies Արխիվացված 2012-03-23 Wayback Machine, Reporters Without Borders (Paris), 12 March 2012
  5. Due to legal concerns the OpenNet Initiative does not check for filtering of child pornography and because their classifications focus on technical filtering, they do not include other types of censorship.
  6. 6,0 6,1 6,2 Pan, Philip (2006 թ․ փետրվարի 20). «Reference Tool on Web Finds Fans, Censors». The Washington Post. Beijing. Վերցված է 29 април 2017-ին.
  7. «Alert: Authorities block access to online encyclopaedia». International Freedom of Expression Exchange. 2005 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 Willsher, Kim (2013 թ․ ապրիլի 7). «French secret service accused of censorship over Wikipedia page». The Guardian. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  9. Kleinz, Torsten (2013 թ․ ապրիլի 6). «Französischer Geheimdienst verlangt Löschung eines Wikipedia-Artikels». Heise Online (German). Heise. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Poncet, Guerric (2013 թ․ ապրիլի 9). «Wikipédia et DCRI : la chaîne locale "s'attend" à être censurée». Le Point (French). Paris. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «French homeland intelligence threatens a volunteer sysop to delete a Wikipedia Article» (Press release). Wikimédia France. 2013 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  12. La DCRI accusée d'avoir illégalement forcé la suppression d'un article de WikipédiaLe Monde, 6 April 2013 (Ֆրանսերեն)
  13. Рожков, Роман (26 августа 2015 года). «Правила игры». No. № 154. Коммерсантъ. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «"Википедия": блокировка одной статьи затронет весь сайт». Русская служба Би-би-си. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  15. Reporting by Alexander Winning; Editing by Alison Williams. (Aug 24, 2015). «Russia orders Wikipedia page blocked over cannabis link». Рейтер. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  16. Ъ-Газета - Правила игры
  17. В Роскомнадзоре призвали администрацию «Википедии» не ставить под угрозу весь ресурс и удалить статью о наркотиках // Newsru.com
  18. Роскомнадзор объявил о блокировке страницы в Википедии // The-Flow
  19. Роскомнадзор с позором проиграл интернет-сообществу // Русский Монитор
  20. Роскомнадзор угрожает полным ограничением доступа к «Википедии».(չաշխատող հղում) / Май Ньюс онлайн
  21. Когда оба решения ущербны // Взгляд, 2015-08-24
  22. В 1000 раз выросла популярность запрещённой вики-статьи про наркотик, после того как Роскомнадзор публично «саботировал» блокировку материала // Roem.ru
  23. 23,0 23,1 Статистика страницы (август 2015 г.)
  24. Блокировка «Википедии» повысила интерес к информации о наркотиках — Известия
  25. «Wikipedia blocked in Turkey». Turkey Blocks. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  26. «Turkish authorities block Wikipedia without giving reason». BBC News. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  27. «Правительство Турции заблокировало доступ к сайту «Википедия», обвинив его в клевете». NEWSru.com. 2017 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  28. «Основатель «Википедии» прокомментировал блокировку сайта в Турции». PanARMENIAN Network. 2017 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.