Վիրուսային հեմոռագիկ տենդեր

Վիրուսային հեմոռագիկ տենդեր (ՎՀՏ), կենդանիների և մարդու հիվանդությունների խումբ, որոնք ընթանում են տենդով և հեմոռագիկ համախտանիշով, որն առաջանում է վիրուսային վարակի հետևանքով։ ՎՀՏ-երը առաջանում են 5 տարբեր ընտանիքների ՌՆԹ վիրուսներից՝ Arenaviridae, Filoviridae, Bunyaviridae, Flaviviridae և Rhabdoviridae։ ՎՀՏ-ների բոլոր տեսակներն էլ բնութագրվում են տենդով և արյունահոսական խնդիրներով, և կարող են պրոգրեսիվել բարձր տենդի, շոկի և որոշ դեպքերում նույնիսկ մահվան։ ՎՀՏ-ների որոշ հարուցիչներ առաջացնում են հարաբերական թեթև հիվանդություններ, ինչպես օրինակ՝ Սկանդինավյան համաճարակային նեֆրոպաթիան (լատին․՝ nephropathia epidermica), որը հարուցվում է հանտավիրուսով, մինչդեռ մյուսները, օրինակ՝ Էբոլա վիրուսը, կարող է բերել ծանր, կյանքին վտանգ սպառնացող հիվանդության։

Վիրուսային հեմոռագիկ տենդեր
Երկու բուժքույրեր կանգնած են Մայինգա Ն՛Սեկայի կողքին՝ Էբոլա վիրուսային հիվանդությամբ հիվանդացած բուժքույր, ով վարակվել է 1976թ-ին Զաիրեյի բռնկման ժամանակ։ Ն՛Սեկան մահացավ մի քանի օր անց ծանր ներքին արյունահոսությունից։
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10A96, A99 և A98
 Viral hemorrhagic fevers Վիքիպահեստում

Նշաններ և ախտանշաններ խմբագրել

ՎՀՏ-ների նշաններն ու ախտանշանները ներառում են տենդն ու արյունահոսությունը (ինչպես հուշում է անվանումը)։ ՎՀՏ-ները հաճախ դրսևորվում են դեմքի և կրծքավանդակի կարմրությամբ, փոքր կարմիր կամ վարդագույն բծերի առաջացմամբ (պետեխիաներ), արյունահոսությամբ, այտուցով, ճնշման անկումով (հիպոտենզիա) և շոկով։ Հոգնածությունը, մկանացավերը, գլխացավը, փսխումը և լուծը նույնպես հաճախ են հանդիպում։ Կախված վիրուսից ախտանշանների ծանրության աստիճանները տարբեր են։ Ֆիլովիրուսային հեմոռագիկ տենդերով (օրինակ՝ Էբոլա և Մարբուրգ վիրուս) և արենավիրուսային Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդերով և Հարավամերիկյան հեմոռագիկ տենդերով հիվանդների մեծամասնությունն ունենում է «ՎՀՏ-ի համախտանիշ» (մազանոթային արտահոսք, արյունահոսական դիաթեզ, շրջանառական անբավարարություն,, որը բերում է շոկի), իսկ Դենգե, Լասսա և Ռիֆթի արահետի տենդերի դեպքում այն ավելի հազվադեպ է դիտվում։

Պատճառներ խմբագրել

Հեմոռագիկ տենդերի հարուցիչները պատկանում են հետևյալ հինգ ՌՆԹ վիրուսների ընտանիքներին․

  • Arenaviridae ընտանիքի հարուցիչներն են՝ Լասսա տենդի վիրուսը, Լույո վիրուսը, Արգենտինական (Ջունին) վիրուսը, Բոլիվիական (Մաչուպո) վիրուսը, Բրազիլական (Սաբիա) վիրուսը, Շապարե հեմոռագիկ տենդի վիրուսը, Վենեսուելական (Գուանարիտո) վիրուսը և Ուայթուոթերի Արրոյո վիրուսը։
  • Bunyaviridae ընտանիքի հարուցիչների առաջացրած տենդերն են՝ Հանտավիրուսային հեմոռագիկ տենդը երիկամային համախտանիշով, Ղրիկ-Կոնգո հեմոռագիկ տենդը (Նաիրովիրուս), Գարիսսա վիրուսային և Իլեշա վիրուսային տենդերը (Օրթոբունյավիրուս), Ռիֆտի արահետի տենդը (Ֆլեբովիրուս)։
  • Filoviridae ընտանիքը ներառում է Էբոլա վիրուսն ու Մարբուրգի վիրուսը։
  • Flaviviridae ներառում է դենգեի, դեղին տենդերը, տզային էնցեֆալիտների երկու վիրուսային հարուցիչ՝ Օմսկի հեմոռագիկ տենդի և Քյասանուրի անտառի հիվանդության վիրուսները։
  • 2012թ-ի սեպտեմբերին Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում գիտնականները PLOS Pathogens ամսագրում տպագրեցին Rhabdoviridae ընտանիքի 2 մահացու և 2 ոչ մահացու հեմոռագիկ տենդերի հարուցիչների անջատման մասին[1]։ Դրանք պատկանում են Էֆեմերովիրուսների և Տիբրովիրուսների ցեղին։

1545-ի և 1576-ի Մեխիկոյի Կոկոլիցտիի համաճարակի հարուցիչը դեռևս անհայտ է․ 1545-ի համաճարակինը առավել հավանական է, որ բակտերիալ ծագման է եղել, քան վիրուսային[2][3]։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Տարբեր ՎՀՏ-ների վիրուսներ օրգանիզմի վրա ազդում են տարբեր եղանակներով, բերելով տարբեր ախտանշանների։ ՎՀՏ-ների մեծ մասի դեպքում, տարբեր մեխանիզմներ են աշխատում, ներառյալ՝ լյարդի վնասում, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշը (ՆՏՄ) և ոսկրածուծի դիսֆունկցիան։ ՆՏՄ-ի ժամանակ արյան անոթներում ձևավորվում են փոքր մակարդուկներ, որոնք նվազեցնում են թրոմբագոյացման համար անհրաժեշտ թրոմբոցիտների քանակը և նվազեցնում են արյան մակարդման հատկությունը։ ՆՏՄ-ն անդիսանում է Ռիֆտի արահետի, Մարբուրգի և Էբոլայի տենդերի ժամանակ արյունահոսության պատճառը։ Ֆիլովիրուսային ՎՀՏ-ների համար գոյություն ունեն ախտածագման 4 հիմնական մեխանիզմներ։ Առաջինը մակրոֆագերի և դենդրիտային բջիջների (հակածին ներկայացնող բջիջներ) ընկճման հետևանքով վիրուսի տարածումն է։ Երկրորդը հակածին-սպեցիֆիկ իմուն պատասխանի կանխումն է։ Երրորդը լիմֆոցիտների ապոպտոզն է։ Չորրորդ մեխանիզմը վարակված մակրոֆագերի և տոքսիկ ցիտոկինների փոխհարաբերությունն է,ինչը բերում է դիապեդեզի և մակարդման անբավարարության։ Անոթային տեսանկյունից, վիրուսը վարակելով մակրոֆագերին բերում է VE-կադհերին կատենինային կոմպլեքսի (բջջային ադհեզիայի սպիտակուց) վերակազմավորման։ Այս վերակազմավորումը բերում է էնդոթելային բջիջների միջև միջբջջային ճեղքերի ստեղծման, որոնք բերում են էնդոթելային թափանցելիության բարձրացման և արյան դուրս բերման անոթային շրջանառության համակարգից։

Նույն վիրուսով վարակված անձանց մոտ հիվանդության դրսևորումների տարբերության պատճառն անհայտ է, բայց այն վիրուս-տեր բարդ փոխհարաբերության արդյունք է։ Երկրորդ վարակման դեպքում դենգեի տենդը շատ ավելի վիրուլենտ է դառնում, պայմանավորված հակամարմնային մեխանիզմով։ Առաջին վարակման ժամանակ մակրոֆագերն իրենց բջջաթաղանթների վրա տեղավորում են դենգեի վիրուսի նկատմամբ սպեցիֆիկ հակամարմիններ։ Երկրորդ վարակման ժամանակ դենգեի վիրուսները կապվելով այս հակամարմիններին ավելի լավ են վարակում մակրոֆագերին, բերելով իմուն համակարգի պաշտպանական ֆունկցիայի նվազման։

Ախտորոշում խմբագրել

Վերջնական ախտորոշումը սովորաբար դրվում է բարձր կարգի կենսաբանական հնարավորություններով լաբորատորիաներում։ Լաբորատորիայում հայտնաբերվում է լեյկոցիտների քանակի նվազում (գերազանցապես լիմֆոցիտների), թրոմբոցիտների քչացում, լյարդային ֆերմենտների բարձրացում և արյան մակարդելիության նվազում, որը արտահայտվում է պրոթրոմբինային ժամանակի (PT) և ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի (aPTT) երկարումով։ Հեմատոկրիտը նույնպես կարող է բարձրանալ։ Շիճուկում միզանյութի և կրեատինինի բարձրացումը կախված է հիվանդի ջրային բալանսի վիճակից։ Արյունահոսության ժամանակը (BT) նույնպես երկարում է։

Կանխարգելում խմբագրել

Բացի դեղին տենդի պատվաստանյութից չկան այլ ՀՄՏ-ների պատվաստանյութեր։ Պրոֆիլակտիվ (կանխարգելիչ) ռիբավիրինն օգտակար է որոշ բունյավիրուսների և արենավիրուսների պարագայում։ ՎՀՏ-երի անջատման ուղեցույցերում ասվում է, որ ՎՀՏ-երով հիվանդները (բացառությամբ դենգեով հիվանդները) պետք է խստորեն իզոլացվեն և հսկողություն սահմանեն, ներառյալ՝ ձեռքերի հիգիենան, կրկնակի ձեռնոցները, սանիտարական հագուստները, կոշիկները և բախիլները, ինչպես նաև դեմքի պաշտպանիչ դիմակներն ու ակնոցները։ Լասսայի, Ղրիմ-Կոնգոյի, Էբոլայի և Մարբուրգի վիրուսները կարող են տարածվալ ներհիվանդանոցային ձևով։ Օդային տարածման կանխարգելման համար բժշկական անձնակազմը պետք է լինի 1,8մ հեռավորության վրա և կիրառի առնվազն HEPA ֆիլտրային ռեսպիրատորներ (օրինակ՝ N-95 դիմակ), որոնք թեստավորվել են հատուկ սարքով, լիցքավորվող օդի մաքրման ֆունկցիայով ռեսպիրատորներ կամ դրական ճնշումով ռեսպիրատորներ։Հիվանդները պետք է առանձնացվեն առանձին սենյակներում իզոլացված օդափոխման համակարգով։ Միջավայրային դեկոնտամինացիան կատարվում է հիպոքլորիտային թթվող կամ ֆենոլային դեզինֆեկտանտներով[4]։

Վարում խմբագրել

ՎՀՏ-ով հիվանդների բժշկական վարումը կարող է պահանջել ինտենսիվ օժանդակող օգնություն։ Ներերակային ռիբավիրինով հակավիրուսային բուժումը կարող է օգնել Բունյավիրիդե և Արենավիրիդե ընտանիքի վարակներին (մասնավորապես Լասսայի տենդ, Ռիֆտի արահետի վիրուս, Ղրիմ-Կոնգո ՎՀՏ, Հանտավիրուսային հեմոռագիկ տենդ երիակամային համախտանիշով) և կարող է օգտագործվել միայն փորձարարական ուղեցույցների համաձայն, որոնք տրվում են FDA-ի IND-ի եզրակացության համաձայն։ Ինտերֆերոնը կարող է օգնել Արգենտինական և Բոլիվիական հեմոռագիկ տենդերի ժամանակ։

Համաճարակաբանություն խմբագրել

  • 1545 և 1576թթ-երի Կոկոլիցտիի բռնկում Մեխիկոյում[2][5][6][7][8]
  • 1793թ-ի Դեղին տենդի մեծ համաճարակ Ֆիլադելֆիայում, ԱՄՆ։ 50,000 մարդկանցից մոտ 10 %-ը մահացել են այս հիվանդությունից
  • Գաբոնում Մեկամբոյի Էբոլա վիրուսի մի քանի բռնկումներ են եղել։
  • Կոնգոյի դեմոկրատական հանրապետության Օրիենտալ պրովինցիայի Դուրբա և Վատսա գյուղերում Մարբուրգի վիրուսի 1998-2000թթ բռնկում։
  • Անգոլայի Ուիգե պրովինցիայում Մարբուրգ վիրուսի 2005թ-ի բռնկում, այս հիվանդության ամենամեծ բռնկումն է[9]։
  • Կոնգոյի դեմոկրատական հանրապետության Մվեկա գյուղում ՎՀՏ-ի բռնկում, որը սկսվել է 2007թ-ի օգոստոսին, մահացել է 103 մարդ և հարուցվել է Էբոլա վիրուսով։
  • Պելոպոնեզիան պատերազմի ժամանակ «Աթենքի ժանտախտ»-ի հնարավոր պատճառը վիրուսային հեմոռագիկ տենդն է[10]։
  • «Սև մահի» և «Հուստինիանոսի ժանտախտի» հնարավոր այլընտրանքային տեսության համաձայն եղել է վիրուսային հեմոռագիկ տենդ[11]։
  • Լույո վիրուսի առաջին և միակ բռնկումը հարավային աֆրիկայում 2008-ի սեպտեմբեր-հոկտեմբերին բերել է հիվանդների 4/5-ի մահվան։
  • Արևմտյան Աֆրիկայի Էբոլայի բռնկում 2014ո-ին, որը եղել պատմության մեջ վերջինիս ամենամեծ բռնկումն է։

Որպես կենսաբանական զենք խմբագրել

ՎՀՏ-երը տարածվում են տարբեր ուղիներով։ Որոշները մարդուն կարող են փոխանցվել օդային ուղով։ Ըստ ԽՍՀՄ դավաճան Կեն Ալիբեկի, ԽՍՀՄ գիտնականները հաստատել են, որ Չինացիները 1980-ականների վերջին հնարավոր է փորձել են ստեղծել ՎՀՏ-ի վիրուսային կենսաբանական զենք, սակայն բռնկումից հետո դադարեցրել են այն[12]։ Ըստ ռազմաբժշկական փորձագետների, այն կարող է ենթարկվել աերոզոլային տարածման, կիրառվել որպես զենք կամ խառնվել առկա այլ կենսաբանական զենքերի հետ[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grard G, Fair JN, Lee D, և այլք: (September 2012). «A novel rhabdovirus associated with acute hemorrhagic fever in central Africa». PLoS Pathog. 8 (9): e1002924. doi:10.1371/journal.ppat.1002924. PMC 3460624. PMID 23028323.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. 2,0 2,1 Acuna-Soto R, Stahle DW, Cleaveland MK, Therrell MD (April 2002). «Megadrought and megadeath in 16th century Mexico». Emerging Infect. Dis. 8 (4): 360–62. doi:10.3201/eid0804.010175. PMC 2730237. PMID 11971767.
  3. France-Presse, Agence (2018 թ․ հունվարի 16). «500 years later, scientists discover what probably killed the Aztecs». The Guardian.
  4. Woods, Lt Col Jon B., ed. (2005). USAMRIID's Medical Management of Biological Casualties Handbook (PDF) (6th ed.). Fort Detrick MA: U.S. Army Medical Institute of Infectious Diseases. էջեր 143–44. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  5. «Was the Huey Cocoliztli a Haemorrhagic Fever?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  6. «Indigenous Hemorrhagic Fever and The Spanish Conquest» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  7. Acuna-Soto R, Romero LC, Maguire JH (June 2000). «Large Epidemics of Hemorrhagic Fevers in Mexico 1545–1815» (PDF). Am J Trop Med Hyg. 62 (6): 733–39. doi:10.4269/ajtmh.2000.62.733. PMID 11304065. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Epidemics in New Spain». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  9. Towner, J. S.; Khristova, M. L.; Sealy, T. K.; Vincent, M. J.; Erickson, B. R.; Bawiec, D. A.; Hartman, A. L.; Comer, J. A.; Zaki, S. R.; Ströher, U.; Gomes Da Silva, F.; Del Castillo, F.; Rollin, P. E.; Ksiazek, T. G.; Nichol, S. T. (2006). «Marburgvirus Genomics and Association with a Large Hemorrhagic Fever Outbreak in Angola». Journal of Virology. 80 (13): 6497–516. doi:10.1128/JVI.00069-06. PMC 1488971. PMID 16775337.
  10. Olson PE, Hames CS, Benenson AS, Genovese EN (1996). «The Thucydides syndrome: Ebola déjà vu? (or Ebola reemergent?)». Emerging Infect. Dis. 2 (2): 155–56. doi:10.3201/eid0202.960220. PMC 2639821. PMID 8964060.
  11. Scott, Susan and Duncan, Christopher. (2004). Return of the Black Death: The World's Greatest Serial Killer West Sussex; John Wiley and Sons. 0-470-09000-6.
  12. Alibek, Ken; Handelman, Steven (1999). Biohazard: the chilling true story of the largest covert biological weapons program in the world, told from the inside by the man who ran it. New York: Random House. էջեր 286. ISBN 978-0-375-50231-6.
  13. Woods 2005, էջ. 145
  14. Peters, C. (2000). «Are Hemorrhagic Fever Viruses Practical Agents for Biological Terrorism?». In Scheld, W. M.; Craig, W. A.; Hughes, J. M. (eds.). Emerging Infections. Vol. 4. Washington, D.C.: ASM Press. էջեր 201–09. ISBN 978-1555811976.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել