Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանցեր

Վիրգիլի Լեոնովիչ Շանցեր (ռուս.՝ Виргилий Леонович Шанцер, կուսակցական ծածկանունը՝ Մարատ, սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1867, Shabo, Ուկրաինա - հունվարի 29 (փետրվարի 11), 1911, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս հեղափոխական։

Վիրգիլի Լեոնովիչ Շանցեր
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Տարտուի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան
Ծննդյան օր հոկտեմբերի 3, 1867
Ծննդավայր Shabo, Ուկրաինա
Վախճանի օր փետրվարի 11, 1911
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Զավակներ Եվգենի Շանցեր

1880-ական թվակականներին հարել է նարոդովոլցիներին։ 1901 թվականից կուսակցական աշխատանքներ է կատարել Մոսկվայում։ Աքսորվել է Արևելյան Սիբիր։ ՌՍԴԲԿ II համագումարից (1903) հետո՝ բոլշևիկ։ 1904 թվականին ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ, 1905 թվականին դարձել է կոմիտեի ղեկավարներից մեկը, «Ռաբոչի» («Рабочий») թերթի խմբագիրը։ Մոսկվայի Դեկտեմբերյան զինված ապստամբության (1905) կազմակերպիչներից է։ 1906 թվականին եղել է ՌՍԴԲԿ Օմսկի, ապա՝ Պետերբուրգի կոմիտեների անդամ։ Կուսակցության V համագումարում ընտրվել է բոլշևիկյան կենտրոնի անդամ։ Բազմիցս բանտարկվել է և աքսորվել։ 1908 թվականին տարագրվել է։ Փարիզում 1909 թվականին մասնակցել է բոլշևիկյան «Պրոլետարի» թերթի ընդլայնված խմբագրության խորհրդակցությանը, հարել է օտզովիսաներին, մտել «Վպերյոդ» հակակուսակցական խմբի մեջ։ Ծանր հիվանդ վիճակում վերադարձել է Ռուսաստան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Шанцер Виргилий Леонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 451