Բացել գլխավոր ցանկը

Վիտյա Վորոշի Այվազյան (1955, դեկտեմբերի 291990, օգոստոսի 29), հայ ազատամարտիկ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս։

Վիտյա Վորոշի Այվազյան
Վիտյա Այվազյան.jpg
դեկտեմբերի 29, 1955 - օգոստոսի 29, 1990
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սպանդարյան
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԿոչումRAF A F1FstLt after2010.png
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներFatherland Armenia.jpg

Բովանդակություն

Կենսագրական տվյալներԽմբագրել

Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում։ 1977 ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1977 թվականից աշխատել է Հայշինբանկում, «Սիրիուս» գործարանում, ապա «Լույս» արտադրական և «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումներում։

1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1983-1988 թթ.՝ Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ։ 1983 թվականից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ 1988 թվականին աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989 թվականից ՀՀՇ անդամ, 1989 թվականի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր[1]։

ՊարգևներԽմբագրել

Հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։

ՀիշատակԽմբագրել

Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի դպրոցը կրում է նրա անունը։

Վիտյա Այվազյանի մասին է նկարահանվել Ա. Աբովյանի «Երկու կրակոց» տեսաֆիլմը։

ԳրականությունԽմբագրել

Ավետաբերները. դիմանկարների ժողովածու (կազմ. Գ. Ջանիկյան), Երևան, 1997։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել