Վիտիցա (նաև՝ Վիտիկ, Վիտիզա, մոտ 686 - 710, Տոլեդո, Իսպանիա), վեստգոթերի թագավոր, ով իշխել է 698 թ.-ից 710 թվականներին։

Վիտիցա
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր մոտ 686
Վախճանի օր 710
Վախճանի վայր Տոլեդո, Իսպանիա
Քաղաքացիություն Վեստգոթական թագավորություն
Հայր Egica?
Զավակներ Achila II?, Olmund? և Ardabasto?

Կենսագրություն խմբագրել

Վիտիցան եղել է Էգիկայի որդին։ 698 թվականին Էգիկան նրան նշանակել է կառավարչակից։ Սկզբնական շրջանում որպես կառավարման շրջան նրան տրվել է սուեբիների նախկին թագավորթւոյան տարածքը (այսինքն՝ Գալիսիան) Տուի նստավայրով[1]։ Սակայն Էգիկա թագավորի առողջության վատթարացման պատճառով Վիտիցան շուտով կանչվում է Տոլեդո։ 701 թվականի նոյեմբերի 15-ին նա օծվում է որպես թագավոր[2]։

Վիտիցայի կառավարման մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Վավերագիրները նրա մասին հայտնում են իրար հակասող տեղեկություններ։ Մոսարաբյան ժամանակագրությունը նշում է, որ «ժառանգելով հայրական գահը՝ նա իրեն դրսևորեց որպես անհեթեթ, ամբարտավան մարդ, սակայն բարձրագույն մակարդակի բարեգութ և իշխեց 15 տարի։ Նա ընդունում էր ոչ միայն նրանց, ում իր հայրը զրկել էր վստահությունից, այլ նաև հանուն գթության նրանց, ով արտաքսվել էր։ Նա նաև վերականգնեց փոքր վասալների կարգավիճակը։ Սկզբնական շրջանում Վիտիցան ուրախության շարժառիթ դարձավ այն բանի համար, որ կրճատեց մեծ տուրքը, որը սահմանվել էր նրա հոր կողմից, բարեգթորեն վերադարձրեց նրանց հողերը, ովքեր դրանցից արտաքսվել էին։ Վերջապես, նա բոլորին կանչեց մի վայր և հրապարակայնորեն այրեց բոլոր պարտավորությունները, որոնք սահմանվել էին իր հոր կողմից ենթակաների նկատմամբ ոչ արդար եղանակով։ Նա ոչ միայն ազատ արձակեց անմեղներին, այլ նաև վերադարձրեց նրանց իրերը, իսկ ինչը որ բռնագանձվել էր գանձարանի կողմից, փոխհատուցեց թագավորական միջոցներից»[3]։

Սակայն «Ալֆոնսո III-ի ժամանակագրությունը» պնդում է, որ «նա անառակ ու սրբապիղծ էր։ Նա չէր լսում խորհուրդներ։ Նա խախտում էր օրենքները։ Նա ուներ բազմաթիվ կանայք ու հարճեր։ Եվ որպեսզի կանխի իր մասին վատ պատկերացումների ձևավորումը, նա կարգադրել է եպիսկոպոսներին, քահանաներին և սարկավագներին պահել կանայք»[4]։

Մոտավորապես 701 թվականին Պիրենեյան թերակղզում տարածվում է հերթական համաճարակը, իսկ 707-ից 709 թվականներին բազմաթիվ մարդիկ դարձան սովի և ժանտախտի զոհ։ Այդ ժամանակահատվածում տեղի ունեցավ Վեստգոթյան պետության բնակչության զգալի նվազում։ Հնարավոր է, որ անմարդաբնակ դարձած Իսպանիան, մեծ թվով հոգևորականների՝ ժառանգ չունենալը չէր կարող չանհանգստացնել թագավորին։ Ինչ որ կերպ ժողովրդագրությունը կարգավորելու փորձերի շրջանակներում հնարավոր է իրականացվել էին այդ միջոցառումները, որոնք վերաբերում էին արտաքսվածների վերադարձ և կղերականությանը ամուսնանալ և երեխաներ ունենալու պարտադրանքը։

 
Վիտիցայի ոսկե մետաղադրամը։ Հատվել է Բրակերի (ժամանակակից Բրագերի) դրամահատարանում։ Քաշը՝ 1.39 գր., տրամագիծը՝ 22 մմ.: г Диаметр — 22 мм. Դիմերեսին գրված է «IND IMN VVITIZA RX» (Աստծո կամոք Վիտիցան թագավոր է)։ Մետաղադրամի դարձերեսին գրված է «BRACARA PIVS» (Բրակարա։ Բարեգութ)

Ընդհանուր առմամբ Վիտիցան շարունակում էր հոր վարած քաղաքականությունը։ Մի կողմից նա թեթևացնում էր Էգիկայի սահմանած խիստ պայմանները՝ հնարավորություն տալով արտաքսվածներին վերադառնալ հայրենիք։ Համաներ վածներին վերադարձվում էին իրենց ունեցվածքը։ Շատերը փոխհատուցվեցին թագավորական գանձարանից։ Հնարավոր է խոսքը վերաբերում է Էրվիգայի կողմնակիցներին։ Այդ քայլերը հանգեցրեցին վերնածավի կենտրոնացմանը թագավորի շուրջ։ Որոշ ժամանակ անց կազմակերպվեց դավադրություն, որի ղեկավարումը ստանձնեց Պելայոն։ Դեռևս Պելայոյի հայրը՝ դուքս Ֆավիլան հակամարտության մեջ էր մտել Վիտիցայի հետ։ Հնարավոր է, որ Ֆավիլան այդ ժամանակ բավականին հմուտ գործիչ էր և բացառված չէ, որ նաև հանդիսանում էր թագավորի որևէ բարեկամ, այնպես որ Էգիկան միգուցե նրան ուղարկել էր Գալիսիա որպես Վիտիցայի օգնական կամ նրա խնամակալ։ Վերջինը, սակայն, չէր պատրաստվում հաշվի նստել այդպիսի օգնականի հետ և առավել ևս ենթարկվեր նրան։ Այդ հանգամանքն էլ հնարավոր է հակամարտության պատճառ էր դարձել, որի հետևանքով Վիտիցան սպանեց Ֆավիլին։ Այժմ որդին որոշել էր վրեժխնդիր լինել։ Ճիշտ է, դավադրությունը ձախողվեց, և Պելեոն արտաքսվեեց երկրի հյուսիս՝ Աստուրիա։

Հնարավոր է նա փորձում էր իր թագավորական իշխանությունը փոխանցել իր անչափահաս որդուն՝ Ագիլային։ Ազնվականության այն մասը, որը դեմ էր այդ Վիտիցայի այդ քայլին, ամբողջությամբ ջախջախվեց և պատժվեց։ Ինչպես պնդում է «Ալֆոնսո III-ի ժամանակագրությունը»՝ Վիտիցան մահացել է իր բնական մահով Տոլեդոյում իր կառավարման 10-րդ տարում[4]։ Մոսարաբյան ժամանակագրությունը հայտնում է, որ նա մահացել է իր կառավարման 15-րդ տարում[3]։ Հավանաբար հաշվարկված են նաև հոր հետ համակառավարիչ լինելու տարիները։

Սակայն, Վիտիցայի մահից հետո ազնվականությունը ապստամբեց գահաժառանգության դեմ։ Ագիլան գտնվում էր հյուսիսում, և նրա փոխարեն հարավային վեստգոթների թագավոր հռչակվեց Բաետիկայի դուքս Ռոդերիխը[5][6]։

Վեստգոթերի թագավորների դինաստիա
Նախորդ՝
Էգիկա
 վեստգոթերի թագավոր 
698 - 709
Հաջորդող՝
Ռոդերիխ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Хроника Альфонсо III, гл. 4 (электронная версия).
  2. Վեստգոթյան թագավորների ժամանակագրություն, 34 «Վիտիցան օծվել է որպես թագավոր դեկաբրյան օրացույցի 17-րդ օրը (նոյեմբերի 15) 738 ժամանակաշրջանում (= մ.թ. 701 թվական)»։
  3. 3,0 3,1 Мосарабская (Мозарабская) хроника 754 г., 58.
  4. 4,0 4,1 Хроника Альфонсо III, гл. 5 (электронная версия).
  5. Циркин Ю. Б. Испания от античности к средневековью. — С. 314—315.
  6. Клауде Дитрих. История вестготов. — С. 72.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել