Վիտալի Տիխով

ռուս նկարիչ

Վիտալի Գավրիլովիչ Տիխով (ռուս.՝ Виталий Гаврилович Тихов, 2 (14) փետրվարի, 1876, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն1939, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, որ աշխատել է նյու ժանրում, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[4]։

Վիտալի Տիխով
Виталiй Гавриловичъ ТИХОВЪ
Ծնվել էփետրվարի 2 (14), 1876
ԾննդավայրԿիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1939[1][2][3]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճժանրային գեղանկարչություն, «նյու»
Ժանրիմպրեսիոնիզմ, նատուրալիզմ
 Vitaly Tikhov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Ռուսական բաղնիքում» (1916), կտավ, յուղանկար, մասնավոր հավաքածու

Վիտալի Տիխովը ծնվել է 1876 թվականի փետրվարի 2-ին Կիևի նահանգում։ Ընդհանուր կրթություն է ստացել Մորշանսկի ռեալական ուսումնարանում։ 1901 թվականից մինչև 1904 թվականը սովորել է Ալեքսանդր Մակովսկու գեղարվեստի մասնավոր ստուդիայում։ 1904 թվականին Ալեքսանդր Մակովսկին ստեղծել է Վիտալի Տիխովի դիմանկարը, որը ներկայացվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XXXIII ցուցահանդեսում[5]։

1904 թվականին Վիտալի Տիխովը՝ որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի Գեղարվեստական բարձրագույն ուսումնարան, որտեղ սովորել է Ալեքսանդր Մակովսկու հոր՝ պրոֆեսոր Վլադիմիր Մակովսկու արվեստանոցում[6]։ Վիտալի Տիխովը համարվել է Վլադիմիր Մակովսկու ամենատաղանդավոր աշակերտներից մեկը[7][8]։

1912 թվականին Վիտալի Տիխովն ավարտում է կրթությունն ուսումնարանում։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի 1912 թվականի մրցութային ցուցահանդեսին «Լողացող կանայք» (ռուս.՝ «Купальщицы») նկարի համար Վիտալի Տիխովին շնորհվել է նկարչի կոչում կրթաթոշակով արտասահման մեկնելու իրավունքով[9]։

Վիտալի Տիխովը 1916 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին։ Նույն թվականին նա դարձել է Ընկերության անդամ։ Նա մասնակցել է Ընկերության XLIV, XLV և XLVI ցուցահանդեսներին[4]։

1930-ական թվականներին նկարչի արվեստը կրել է որոշակի փոփոխություններ։ Նա սկսում է ստեղծել նկարներ՝ նվիրված նոր հասարակության կառուցմանը, ինդուստրացմանը, Բանվորագյուղացիական Կարմիր բանակին ու նավատորմին, որոնցից են «Կարմիրնավատորմայինների ազատ լողալը» (ռուս.՝ «Вольное купанье краснофлотцев»), «Ватер-поло», «Բանվորուհիները Բալթֆլոտի ենթաշեֆ նավում» (ռուս.՝ «Работницы на подшефном корабле Балтфлота») նկարները և այլն[10]։ Սակայն մինչև կյանքի վերջը Վիտալի Տիխոնովը շարունակել է ստեղծագործել նյու ժանրում[11]։

Վիտալի Տիխովը մասնակցել է 1933 թվականին անցկացված «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի տասնհինգ տարին» և 1938 թվականին անցկացված «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի քսան տարին» ցուցահանդեսներին[12]։

Վիտալի Տիխովն ամուսնացած է եղել նկարչուհի Մարիա Լվովնա Տիխովա-Ֆինկելշտեյնի հետ[13]։

Վիտալի Տիխովը մահացել է 1939 թվականին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ

Փաստեր խմբագրել

  • Վիտալի Տիխովի «Լողացող կանայք» (ռուս.՝ «Купальщицы», 1923 թվական) նկարն զբաղեցրել է չորրորդ տեղը 2011 թվականի ամենաթանկ նկարների շարքում. այն աճուրդում վաճառվել է 16 840 000 ռուբլով[14]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Artnet — 1998.
  2. RKDartists (նիդերլ.)
  3. Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  5. А. В. Маковский. Портрет В. Г. Тихова // Иллюстрированный каталог XXXIII Товарищества передвижных художественных выставок.. — М.: Художественная фототипия К. А. Фишера, 1905. — С. 38. — 123 с.(չաշխատող հղում)
  6. Кондаков С. Н. ТИХОВЪ, Виталiй Гавриловичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 196. — 454 с.
  7. «Vitaly Gavrilovich Tikhov» (pdf) (անգլերեն). Sotheby's New York. 2007 թ․ ապրիլի 16. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  8. «Тихов Виталий Гаврилович (1876 - 1939)» (ռուսերեն). Энциклопедия Русского искусства «Артпоиск». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  9. В. Тихов. Прибой. Конкурсная выставка Императорской Академии Художеств. (Присвоены звание художника и заграничная поездка)(ռուս.) // «Нива» : Журнал. — Санкт-Петербург: Товарищество А. Ф. Маркс, 1913. — В. от 2 февраля. — № 5.
  10. «Город Солнца. Феномен «социалистического реализма» в России в 1930–1950 гг. Идеализм и реальность» (ռուսերեն). Государственный музейно-выставочный центр «РОСИЗО». 2004 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  11. «Виталий Гаврилович Тихов «Женский портрет (Нина Фогт с обнаженными плечами)»» (ռուսերեն). ОАО «Российский аукционный дом». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  12. Тихов В. Г. // Художественная выставка, 15 лет РККА: живопись, графика, скульптура, текстиль, декоративное искусство, искусство Палеха и Мстеры / Выставочный комитет РВС СССР. Всероссийокий кооперативный союз работников изобразительных искусств. Ответственный редактор Ю. М. Славинского. — М.: Всекохудожник, 1933. — Т. выпуск 35. — 303 с. — (Каталоги художественных выставок).
  13. Суворин А. С. Художники // 1917. Весь Петроград на 1917 год. Адресная книга / ред. А. П. Шашковский.. — 24-й г. изд.. — Петроград.: Т-во А. С. Суворина «Новое время», 1917. — 930 с. — ISBN 1917_1010
  14. Владимирова Елена, Богданов Владимир (2011 թ․ դեկտեմբերի 28). «Топ-10 по-русски. Самые дорогие картины на аукционах России в 2011 году» (ռուսերեն). ARTinvestment.RU. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Տիխով» հոդվածին։