Վիտալի Անդրևիչ Լոգվինենկո (ուկր.՝ Іван Ле, հունվարի 28, 1928(1928-01-28), Նովոուկրաինկայի շրջան, Ուկրաինա - սեպտեմբերի 15, 1990(1990-09-15), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, սցենարիստ։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1958)։ Գոլովկոյի անվան գրականության մրցանակի դափնեկիր (1982

Վիտալի Լոգվինենկո
Ծնվել էհունվարի 28, 1928(1928-01-28)
ԾննդավայրՆովոուկրաինկայի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1990(1990-09-15) (62 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Պարգևներ«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Վիտալի Լոգվինենկոն ծնվել է Կիրովոգրադի մարզի Դիչեսկուլովո գյուղում։ Հայրենական պատերազմի տարիներին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Բեռլինի գրոհին[1]։

1946-1947 թվականներին եղել է ռազմածովային ուսումնարանի կուրսանտ, 1948-1956 թվականներին աշխատել է Կիրովոգրադի մարզի Սևծովյան նավատորմում։ 1949 թվականին ավարտել է ռազմածովային ավիացիայի դպրոցը։ 1951-1953 թվականներին սովորել է Մոսկվայի օտար լեզուների ռազմական ինստիտուտում (այժմ՝ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարան)։ Եղել է Ուկրաինայի գրողների միության Օդեսայի կազմակերպության ղեկավար, 1962-1963 թվականներին՝ «Маяк» (Օդեսա) հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1973-1975 թվականներին՝ երիտասարդ գրողների գծով Ուկրաինայի գրողների միության պատասխանատու քարտուղար[2]։

Մահացել է Կիևում, թաղված է Բայկովո գերեզմանատանը։

ՍտեղծագործություններԽմբագրել

Առանձին հրատարակություններով լույս են տեսել Լոգվինենկոյի վեպերի, վիպակների, նովելների ու պատմվածքների ժողովածուները, որոնցից հայտնի են՝ «Սև ծովում» (1958), «Սևաստոպոլյան կակաչ» (1959), «Աղջկա-խոտը» (1969), «Վաղեմի վերքեր» (1961), «Համատեղություն» (1963), «Պսակադրություն» (1965), «Ռուբիկոն» (1966)։

  • Чорні бушлати
  • Важка вода
  • Холодна вись
  • Мертвий якір
  • Літа молодії
  • Вінчання

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

ԳրականությունԽմբագրել

  • Літературний енциклопедичний словник. Т. З. К., 1995. — С.223

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Подвиг народа
  2. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներԽմբագրել