Վիվիան Դորոթի Մեյեր (անգլ.՝ Vivian Dorothea Maier, փետրվարի 1, 1926(1926-02-01)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 21, 2009(2009-04-21)[5][6][2][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[7]), ամերիկացի լուսանկարչուհի։ Կյանքի մեծ մասը ապրել է ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում։ ԱՄՆ-ում շուրջ 40 տարի աշխատել է որպես երեխաների դայակ։ Այդ տարիների ընթացքում նա լուսանկարել է շուրջ 150 000 լուսանկար՝ հիմնականում Նյու-Յորքում, Չիկագոյում ու Լոս-Անջելեսում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում[8]։

Վիվիան Մեյեր
անգլ.՝ Vivian Maier
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1926(1926-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 21, 2009(2009-04-21)[5][6][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ, կերակրող մայր և դայակ
Կայքvivianmaier.com
 Vivian Maier Վիքիպահեստում

Մեյերը լուսանկարների մեծամասնությունը մնացել է անհայտ ու նույնիսկ չմշակված մինչ այն պահը, երբ նրա ունեցվածքը վաճառվել է։ Ջոն Մալուֆ անունով մի պատմաբան ու կոլեկցիոներ ուսումնասիրել է նրա աշխատանքները ու սկսել է հրապարակել դրանք առցանց 2009 թվականին՝ Մեյերի մահից որոշ ժամանակ անց։ Շատ կարճ ժամանակում նրա աշխատանքների նկատմամբ առաջացել է մեծ հետաքրքրություն։ Դրանք ուսումնասիրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ասիայով՝ հրապարակվելով բազմաթիվ հոդվածներում աշխարհի տարբեր ծայրերում։ Նրա մասին սկսել են գրել գրքեր ու նկարահանել ֆիլմեր։

Լուսանկարների հայտնաբերում խմբագրել

2007 թվականին՝ մահից երկու տարի առաջ Մեյերին չի հաջողվել վճարել այն պահեստային տարածքի վճարը, որը նա վարձակալում էր Չիկագոյի հյուսիսում։ Արդյունքում նա վաճառել է իր նեգատիվները, աուդիո ձայնագրությունները ու 8 մմ կինո ժապավենները։ Նրա աշխատանքների մի մասը գնել են երեք կոլեկցիոներներ՝ Ջոն Մալուֆը, Ռոն Սլեթերին ու Ռենդի Պրոուն[9]։ Նրա աշխատանքներից մի մասը հրապարակվել են առաջին անգամ 2008 թվականի ամռանը, սակայն չեն ստացել լայն արձագանք[10]։

Մալուֆը գնել է հավաքածուի մեծ մասը՝ շուրջ 30 000 նեգատիվ՝ քանի որ աշխատում էր Չիկագոյում Պորտիջ Փարկ թաղամասի մասին գրքի վրա[11]։ Հետո նա նաև գնել է մի շարք նեգատիվներ մեկ այլ գնորդից[8]։ Մալուֆը կարդացել էր Մեյերի ազգանունը արկղերի վրա, բայց չուներ որևէ տեղեկություն՝ ով է այդ Վիվիան Մեյերը։ 2009 թվականի ապրիլին նա կարդացել է նրա մասին մահախոսականը Chicago Tribune թերթում ու իր բլոգում հղում կատարել նրա լուսանկարների հավաքածուին իր Flickr էջի վրա։ Դրանից հետո Վիվիան Մեյերի նկատմամբ կտրուկ աճել է՝ դարձնելով նրան ԱՄՆ-ի «street photography» ամենաականավոր լուսանկարիչներից մեկը։

2010 թվականի գարնանը մշակութային կոլեկցիոներ Ջեֆրի Գոլդշթեյնը գնել է Փրոուից աճուրդում նրա կողմից գնված մասը։ Նրա հավաքածուն այսպիսով կազմում է 17 500 նեգատիվ, 2000 տպագիր լուսանկար, 30 վիդեո տեսաֆիլմ ու բազմաթիվ սլայդեր։

Անձնական կյանք խմբագրել

Մեյերի կյանքի բազմաթիվ փաստեր մնում են անհայտ։ Նա ծնվել է Նյու Յորքում, մայրը ֆրանսիացի էր՝ Մարիա Ժոսո Ժուստին անունով, հայրը՝ ավստրիացի, անունը՝ Չարլզ Մեյեր (հայտնի էր նաև որպես Վիլհելմ)։ Մանկության տարիներին Վիվիանը մի քանի անգամ տեղափոխվել է Ֆրանսիայից ԱՄՆ ու հետ՝ ապրելով մոր հետ ալպիական Սեն-Բոնե-էն-Չամփսո գյուղում։ Հայրը ամենայն հավանականությամբ անհայտ պատճառներով լքել է ընտանիքը մինչև 1930 թվականը։

1935 թվականին Մեյերը մոր հետ ապրել են Սեն-Բոնե-էն-Չամփսո գյուղում, իսկ 1940 թվականին տեղափոխվել են Նյու Յորք։ Նրա հայրը ու եղբայրը մնացել էին Նյու Յորքում, որտեղ հայրը աշխատել է կաթսաների մասնագետ[12]։

1951 թվականին 25-ամյա Մեյերը Ֆրանսիայից վերջնականապես տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է քաղցրեղենի խանութում։ 1956 թվականին նա տեղափոխվել է Չիկագոյի Նորթ Շոր թաղամաս, որտեղ սկսել է աշխատել որպես դայակ ու զբաղվել է այդ գործող շուրջ 40 տարի։ Առաջին 17 տարիներին նա աշխատել է երկու ընտանիքներում դայակ՝ 1956 - 1972 թվականներին Գենսուրգների ընտանիքում ու 1967 - 1973 թվականներին Ռեյմոնդսների ընտանիքում։ Լեյն Գենսուրգը հետագայում Մեյերի մասին ասել է. «Նա իրական կենդանի Մեյրի Փոփինս էր»՝ ավելացնելով, որ նա երբեք չէր նախատում երեխաներին ու միշտ ցանկանում էր նրանց ցուցադրել աշխարհը իրենց բերրի արվարձանից դուրս[13]։ Նրա գործատու ընտանիքները նրան նկարագրում են որպես շատ փակ կին, ով ազատ ժամանակը անցկացնում էր Չիկագոյի փողոցներով զբոսնելով ու լուսանկարելով՝ հիմնականում իր Rolleiflex ֆոտոխցիկով[14]։

1959 ու 1960 թվականներին Մեյերը ինքնուրույն իրականացրել է համաշխարհային ճանապարհորդություն՝ լուսանկարելով Լոս Անջելեսը, Մանիլան, Բանգկոկը, Պեկինը, Հնդկաստանը, Սիրիան, Եգիպտոսը ու Իտալիան[15]։ Ճանապարհորդությունը, հնարավոր է, ֆինանսավորվել է Սեն-Բոնե-էն-Չամփսոյի առանձնատան վաճառքից։ 1970 թվականին նա կարճ ժամանակահատվածով եղել է ԱՄՆ-ում հայտնի հեռուստաաստղ Ֆիլ Դոնահյուի երեխեքի դայակը[16]։

Վիվիան Մեյերը չի ունեցել երեխաներ ու չի թողել իրենից հետո ժառանգներ։

Մեյերի ժառանգությունն այսօր խմբագրել

Մալուֆի հավաքածուն իր հերթին կազմում է 100.000-150.000 նեգատիվ, ավելի քան 3000 տպագիր լուսանկար, հարյուրավոր տեսաերիզներ, ֆիլմեր, աուդիո ձայնագրություն ու մի շարք սարքավորումներ, որը, ըստ իր խոսքերի, կազմում է նրա աշխատանքների 90 տոկոսը[17]։

Մեյերի լուսանկարները, իր կյանքի պատմությունը ու հավաքածուի հայտնաբերման մանրամասները դարձել են բազմաթիվ հեռուստահաղորդումների ու հոդվածների պատճառ։ Մեյերի լուսանկարները ներկայացվել են մի շարք ցուցահանդեսներում, իր մասին գրվել են մի շարք գրքեր ու նկարահանվել առնվազն 2 վավերագրական ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sheehan T. Maier, Vivian // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2254096
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Blumberg N. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  5. 5,0 5,1 5,2 http://articles.chicagotribune.com/2009-04-23/news/0904221452_1_photographer-extraordinaire-special-person-critic
  6. 6,0 6,1 6,2 Luminous-Lint — 2005.
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2014.
  8. 8,0 8,1 Vivian Maier: A Life Discovered” hosted by Tim Roth at the Merry Karnowsky Gallery in Los Angeles.
  9. Cahan, Vivien Maier: Out of the Shadows, 2012, p.283
  10. Slattery, Ron. (July 2008) "Story Արխիվացված 2011-01-06 Wayback Machine", in Bighappyfunhouse. Retrieved on January 11, 2011.
  11. Newsletter January 2009 - Number IX Արխիվացված 2019-01-03 Wayback Machine, Jefferson Park Historical Society. p. 2. "...we celebrated the publishing of a new book, 'Portage Park', authored by JPHS executive board members Dan Pogorzelski and John Maloof."
  12. United States Federal Census 1940; New York, New York; Roll: T627_2653; Page: 8A; Enumeration District: 31-1242.
  13. Cahan, Vivian Maier: Out of the Shadows, pp. 86–87
  14. Houlihan, Mary (January 2, 2011). A developing picture: The story of Vivian Maier , The Chicago Sun-Times. Retrieved on January 4, 2011.
  15. Cahan, Vivien Maier: Out of the Shadows, 2012, pp. 40–41
  16. Maloof, John (Director), Siskel, Charlie (Director) (2013 թ․ սեպտեմբերի 9). Finding Vivian Maier (Motion picture).
  17. «Maloof Collection». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.