Վիվիան Բլեյն (անգլ.՝ Vivian Blaine, նոյեմբերի 21, 1921(1921-11-21)[1][2][3], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - դեկտեմբերի 9, 1995(1995-12-09)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։

Վիվիան Բլեյն
Ծնվել էնոյեմբերի 21, 1921(1921-11-21)[1][2][3]
ԾննդավայրՆյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 9, 1995(1995-12-09)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՔենսիկո
ԿրթությունMalcolm X Shabazz High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Ամուսին(ներ)Milton Rackmil?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Ջերսի նահանգի Նյու-Արկ բնակավայրում, ապահովագրական գործակալի ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսել է 1934 թվականին՝ թատերական ներկայացումներում։ 1937 թվականից սկսած երկրում, որպես երգչուհի պարային խմբերի հետ հյուրախաղերով հանդես է գալիս, ներկայանալով գիշերային ակումբներում։ 1942 թվականին Բլեյնը «20th Century Foxի» հետ կնքում է պայմանագիր, որից հետո գնում է Հոլիվուդ, մի քանի տարի անց առաջին անգամ ամուսանանում է։

1940- ական թվականներին դերասանուհին հայտնվում է կինոֆիլմերում՝ մարմնավորելով երկրորդական դերեր։ Ավելի վառ և հիշարժան է նրա մասնակցությամբ նկարահանված «Երիտասարդներն ու տիկնիկները» ֆիլմը։ Վերջին տարիներին Բլեյնը շարունակել է խաղալ թատերական բեմում, նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությամբ։ 1970- ական թվականներից սկսած դերասանուհին հաճախ հանդես էր գալիս ՄԻԱՎի դեմ ուղղված բազմաբնույթ միջոցառումներում և նախագծերում։ Վիվիան Բլեյնը մահացել է 1995 թվականին, 74 տարեկան հասակում, սրտի անբավարարությունից։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1943 - Բզեզիկներ - Սյուզան Կոուան
  • 1944 - Գրիվիչ-Վիլլիջ - Բոննի Ուոտսոն
  • 1945 - Տոնավաճառ - Էմիլի Էդվարդս
  • 1945 - Տիկնիկ - Մերի Էլիզաբեթ Կերրոլլ
  • 1946 - Եթե բախտս բերի - Լինդա Ֆարրելլ
  • 1952 - Ողջույն, գեղեցկուհիներ - Յունա Յանսի
  • 1955 - Երիտասարդներն ու տիկնիկները - Օրիորդ Ադելաիդ
  • 1982 - Մակաբույծ - Օրիորդ Էլիզաբեթ Դեյլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել