Վիստոն եղբայրներ(Whiston), Գևորգ և Գուլիելմուս, XVIII դ․ անգլիացի հայագետներ։ 1736 թվականին գրաբարից լատիներեն են թարգմանել ու հրատարակել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» ու նրան վերագրված «Աշխարհացույցը»՝ զուգահեռաբար տվել հայերեն բնագրերը, որոնց համար օգտագործել են Թովմաս Վանանդեցու՝ 1695 թվականին Ամստերդամում հրատարակած պատմությունը և 1698 թվականի Աշխարհացույցը։ Առաջաբանում Վիստոն եղբայրները նշում են Մովսես Խորենացու Պատմության արժանիքներն ու թերությունները, քննադատում Պատմահորը կեղծիքի մեջ մեղադրողներին և նրան V դարից դեպի նոր ժամանակներ տեղափոխողներին։ Վիստոն եղբայրների հիշյալ հրատարակությամբ սկզբնավորվել է հայագիտությունը Անգլիայում, խթանվել հայագիտության զարգացումը Եվրոպայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 463