Վիշապագլուխ Ռուշի
բույսերի տեսակ
Վիշապագլուխ Ռուշի | |
![]() Վիշապագլուխ Ռուշի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Տրիբա | Mentheae |
Ցեղ | Dracocephalum |
Տեսակ | Վիշապագլուխ Ռուշի (D. ruyschiana) |
Միջազգային անվանում | |
Dracocephalum ruyschiana |
Վիշապագլուխ Ռուշի (լատ.՝ Dracocephalum ruyschiana), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը Հայաստանում հանդիպում է հինգ ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակի գոյության համար ուղղակի սպառնալիքը բացակայում է։ Նրա բնակության շրջանի մակերեսը կարող է կրճատվել, քանի որ այն աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Տեսակի տարածման հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, այդ պատճառով էլ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6