Վինչենցո Վիվիանի
Վինչենցո Վիվիանի (իտալ.՝ Vincenzo Viviani, ապրիլի 5, 1622[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա - սեպտեմբերի 22, 1703[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա), 16-րդ դարի իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, եղել է Գալիլեյի և Էվանջելիստա Տորիչելիի աշակերտը[6]:
Վինչենցո Վիվիանի Vincenzo Viviani | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1622[1][2][3][…] Ֆլորենցիա, Իտալիա |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1703[1][2][3][…] (81 տարեկան) Ֆլորենցիա, Իտալիա |
Գերեզման | Սանտա Կրոչե եկեղեցի |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Պիզայի համալսարան[4] |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[1] |
Գիտական ղեկավար | Էվանջելիստա Տորիչելի և Գալիլեո Գալիլեյ |
Եղել է գիտական ղեկավար | Isaac Barrow?[5] |
Հայտնի աշակերտներ | Isaac Barrow? |
Vincenzo Viviani Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել և մեծացել է Ֆլորենցիայում, սովորել է ճիզվիտական դպրոցում։ Ծանոթանալով Տորիչելիի հետ, ով Գալիլեյի աշակերտն էր, նրա հետ միասին կատարում է ֆիզիկական փորձեր, իսկ 1639 թ. ինքը նույնպես դառնում է ինկվիզիցիայի հսկողության ներքո Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Արչետրիում ապրող Գալիլեյի աշակերտը։ Վիվիանին դառնում է կուրացած գիտնականի անփոխարինելի օգնականը։
Երեք տարի անց, 1642 թ. մահանում է Գալիլեյը, իսկ 1647 թ.` Տորիչելին։ Վիվիանին շարունակում է նրանց գիտական հետազոտությունները, միաժամանակ տպագրության պատրաստելով Գալիլեյի աշխատանքների ժողովածուն կենսագրական ակնարկով։ Տոսկանայի դուքս Ֆերդինանդ II Մեդիչին տրամադրում է նրան իր հովանավորությունը և պատվավոր տեղը բնության հետազոտությունների համար հատուկ ստեղծված Accademia del Cimento Ակադեմիայում։
Արագ հաստատվում է Վիվիանիի համբավը որպես Գալիլեյի իրավահաջորդ և նա մի շարք հրավերներ է ստանում միապետներից, այդ թվում՝ Լուի XIV-ից և լեհ թագավոր Յան II Կազիմիրից։ Անհանգստացած դուքսը 1666 թ. Վիվիանիին բարձր աշխատավարձով նշանակում է արքունական աստղագետ։
Նույն տարում Վիվիանին ընտրվում է նոր-նոր հիմնված Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի արտասահմանցի անդամ։ Հետագայում, 1696 թ. նա դարձել է նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
1687 թ. Վիվիանին հրատարակում է Discorso intorno al difendersi da' riempimenti e dalle corrosione de' fiumi մեխանիկայի գիրքը, նախապատրաստում է նյութերի դիմադրությանը վերաբրող տրակտատ, սակայն, չի հասցնում ավարտել։ Գիրքը խմբագրել և հրատարակել է Լուիջի Գվիդո Գրանդին։
Իր կտակում Վիվիանին միջոցների մի մասը հատկացնում է Գալիլեյին, իր ցանկության համաձայն, Սանտա Կրոչե տաճարում թաղելու և այնտեղ նրա հուշարձանը տեղադրելու նպատակին։ Դա իրագործվեց 1737 թ., երբ Հռոմի եկեղեցին վերջապես թույլատրեց վերահուղարկավորել Գալիլեյին և հիմա ուսուցչի և աշակերտի գերեզմաններն իրար կողքի են։
ԱրձանագրություններԽմբագրել
Ֆլորենցիայի իր պալատի ճակատին Վիվիանին կատարել է հսկայական քարե ոլորաթերթի վրա արված և Գալիլեյին նվիրված լատիներեն արձանագրություն։ Հետագայում պալատն ստացել է Palazzo dei Cartelloni անունը։
ԱշխատություններԽմբագրել
- Գալիլեյի կենսագրությունը (իտալ.)
Արտաքին հղումներԽմբագրել
Տե'ս նաև`Խմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Архив по истории математики Мактьютор
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ Viviani article