Վիննի Թուխ։ Գարնանային օրեր Ռուի հետ

Վիննի Թուխ. գարնանային օրեր Ռուի հետ (անգլ.՝ Springtime with Roo), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիմ։ Թողարկվել է 2004 թվականին, սկզբում DVD տարբերակով` առանց կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակելու։ Նկարահանվել է Ալան Միլնի «Վիննի Թուխի և իր ընկերների արկածները» հեքիաթի հիման վրա։

Վիննի Թուխ։ Գարնանային օրեր Ռուի հետ
անգլ.՝ Springtime with Roo
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում, երաժշտական ֆիլմ և հումորային դրամա
Հորինված երկիրDisney's Winnie the Pooh universe?
Հիմնված էՍուրբծննդյան երգ
Շարքի մասն էԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
ՌեժիսորԷլիոտ Մ. Բուր[1][2] և Սոլ Էնդրյու Բլինկոֆ[3]
ՍցենարիստԹոմ Ռոջերս
ՀնչյունավորումՋիմի Բենեթ, Ջիմ Քամինգս, Քեն Սանսոմ, Քեթ Սյուսի, Ջոն Ֆիլդլեր[4] և Փիթեր Կալլեն
ՊատմողԴևիդ Օգդեն Սթիրզ
ՊրոդյուսերՋոն Սմիթ
ԵրաժշտությունՄարկ Ուոթերս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios և Walt Disney Pictures
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և Buena Vista Home Entertainment
Տևողություն63 րոպե
ՇարքԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
Թվականմարտի 3, 2004
movies.disney.com/winnie-the-pooh-springtime-with-roo

Սյուժե խմբագրել

Զատկի օրն էր։ Ռուն, Վագրը, Վիննին, Դնչիկն ու Իան գնում էին Ճագարի տուն, ով ամեն տարի կազմակերպում էր այդ օրվա տոնակատարությունը։ Սակայն մինչ սկսելը, Ճագարն իր ընկերներին ստիպում է կարգի բերել տունը։ Հուսալքված ընկերները կատարում են Ճագարի հրամանն ու պահարանում դասավորում են անցյալ տարվա նվերները։ Նրանք որոշում են զարդարել տունը, բայց այդ պահին, այգուց վերադառնում է Ճագարն ու պայթում զայրույթից, ոչնչացնում է ամեն ինչ ու բոլորին վռնդում իր տնից։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում Նապաստակի հետ և Վագրը որոշում է խոսել նրա հետ այդ ամենի մասին։ Նապաստակն ասում է, որ այլևս չի սիրում Զատկի տոնը (բացատրությունը տրվում է 3-րդ գլխում)։ Ինչպես միշտ, այդ օրը նույնպես Նապաստակը տոնում է Զատիկը։ Մեծ անտառ եկել էին միայն Կենգուն և Ռուն։ Եվ տղան, իր կյանքում առաջին անգամ, հրավիրում է Զատկի ձու կռվեցնելու։ Կազմակերպիչ Ճագարը չափազանց շատ էր սիրում կարգապահություն և կանոններ, իսկ ընկերները ամեն ինչ անում էին «ոչ ըստ պլանի»։ Ի վերջո բոլորն ուրախ էին, բացի Նապաստակից, նրանք` ինքներն էին կազմակերպել տոնը և ձվերով որսը։ Իսկ Վագրին անվանել էին «լավագույն մասնակից», ինչը ավելի էր զայրացնում Նապաստակին։ Տխուր Վագրը վերադառնում է իր ընկերների մոտ և նրանց պատմում իր ձախողման մասին։ Հատկապես Ռուն էր վշտացած, Ճագարy տեսնում է, որ այդ երեխան իր ափսոսանքն է հայտնում ու հասկանում է, բայց ամեն դեպքում չի մեղմանում նրա հանդեպ ու հրաժարվում է տոնելուց։ Հետո գործին խանգարում է պատմողը, ով Նապաստակին տանում է ապագա, «դեռ չգրված էջեր» և նա բացահայտում է, որ մնում է անտառում մենակ։ Պատմողը բացատրում է Ճագարին, որ այդ ամենը պատահեց, որովհետև այս էգոիստը չի գնահատում իր ընկերներին։ Ճագարը հասկանում է իր սխալը, վերադառնում է ներկա` իրական կյանք և պատրաստվում Զատկվա տոնին։

Դերերը կրկնօրինակեցին խմբագրել

Ջիմ Կամմինգս Վիննի Թուխ/Վագր
Ջիմմի Բեննեթ Ռու
Ջոն Ֆիդլեր Դնչիկ
Պիտեռ Քալլեն Իա-Իա
Քեն Սենսոմ ճագար
Քեթ Սյուսի կենգուռու
Դեվիդ Օգդեն Սթիրս պատմող

Ռուսերեն կրկնօրինակում խմբագրել

Ֆիլմը կրկնօրինակվել է «Նևաֆիլմ» ստուդիայում «Disney Character Voices International» ընկերության պատվերով 2004 թվականին։

  • Կրկնօրինակման ռեժիսոր - Լյուդմիլա Դեմյանենկո
  • Թարգմանություն - Աննա Սևոստյանովա
  • Սինխրոն տեքստերի և բանաստեղծությունների հեղինակ - Ելենա Ստավռոգինա
  • Ռեժիսորի օգնական - Գալինա Դովգալ
  • Կոմպոզիտոր - Օկսանա Ստրուգինա
  • Խորհրդատու - Մաչեյ Էյման

Դերերը կրկնօրինակեցին խմբագրել

Վլադիմիր Բառանով Վիննի Թուխ
Վիկտոր Կոստեցկի Վագր
Ելիզավետա Զախարևա Ռու
Անդրեյ Մատվեև Դնչիկ
Գեորգի Կոռոլչուկ ճագար
Մարիա Սոսնյակովա կենգուռու
Ստանիսլավ Կոնցևիչ պատմող

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել