Վինկա ցածրահասակ

բույսերի տեսակ
Վինկա ցածրահասակ
Վինկա ցածրահասակ
Վինկա ցածրահասակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Շնամեռուկազգիներ (Apocynaceae)
Ենթաընտանիք Rauvolfioideae
Տրիբա Vinceae
Ենթատրիբա Vincinae
Ցեղ Կուսածաղիկ (Vinca)
Տեսակ Վինկա ցածրահասակ (V. minor)
Միջազգային անվանում
Vinca minor

Վինկա ցածրահասակ (լատին․՝ Vínca mínor), մշտադալար, սողացող, ցածրաճ թուփ։ Ունի 15-20 սմ բարձրություն, 2-5 սմ երկարություն, 1,5-2,5 սմ լայնություն, ամուր, մերկ, փայլուն, մուգ կանաչ։ Ծաղիկը բաց մանուշակագույն են, մեկական Տերևապտուղները կանաչ են, 7-8 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիիլին։

Ընձյուղները սողում են հողի մակերեսին և արմատակալելով՝ թփակալում։ Գետնի մակերեսին չափազանց խիտ ու գեղեցիկ ծածկոց են առաջացնում։ Չափազանց արժեքավոր բույս է։ Ստվերատար է, բայց լավ է աճում նաև բաց, արևոտ վայրերում, որտեղ գազոնային խոտերի մշակությունը կապված է որոշակի դժվարությունների հետ։ Հեռանկարային է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիների համար։

Տարածում խմբագրել

Տարածված է Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտու անտառներում։ Հանդիմում ենք Հայկական ՍՍՀ-ի հյուսիսային շրջանի անտառներում։ Պահանջկոտ է հողի նկատմամբ, գերադասում է սննդանութերով հարուստ հող։ Խոնավասեր է բայց կարող է դիմանալ կարճատև երաշտին, հիվանդություններով չի վարակվում, վնաստուներից չի տուժում Բազմանում է սանդալիսով, թփի կիսմամբ և կտրոններով։ Բույսի օրգանները հարուստ են ալկոլոիդներով։

Աղբյուրներ խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ