Վինդոլանդայի տախտակներ կամ Վինդոլանդայի պնակներ (անգլ.՝ Vindolanda tablets, լատին․՝ Tabulae Vindolandenses), Հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջանին վերաբերող կենցաղային գրագրության հուշարձաններ՝ գրված փայտե տախտակների (պնակների) վրա։ Հանդիսանում են Մեծ Բրիտանիայի տարածքում գտնված հնագույն գրավոր փաստաթղթերը։ Թվագրվում են մ.թ. I—II դարերով։

Վինդոլանդայի տախտակներ
տեսակձեռագիր
գտնվելու վայրԲրիտանական թանգարան
հավաքածուԲրիտանական թանգարան
սեփականատերԲրիտանական թանգարան
կայք
 Vindolanda tablets Վիքիպահեստում

Վինդոլանդայի տախտակները համարվում են Հադրիանոսի պատի վրա տեղակայված հռոմեական կայազորերի կյանքի վերաբերյալ տեղեկությունների լավագույն աղբյուրը։ Վինդոլանդայի տախտակները տեղեկություններ են պարունակում հյուսիսային Անգլիայի Վինդոլանդա բնակավայրի հռոմեական կայազորի զինվորական կյանքից, ինչպես նաև կայազորի զինվորների ընտանիքների անդամների կենցաղային առօրյայից։

Պահվում և ցուցադրվում են Բրիտանական թանգարանում։ 2010-ի դրությամբ վերծանվել և հրատարակվել են հայտնաբերված 752 տախտակների տեքստերը։ Պեղումները և նոր տախտակների հայտնագործությունները Վինդոլանդայում շարունակվում են։

Աղբյուրներ խմբագրել

Օքսֆորդի համալսարանի կայքում (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Alan K. Bowman. Life and Letters on the Roman Frontier։ Vindolanda and its people. Oxford, 2004 (2nd ed.) (անգլ.)