Վիկ ոլոռնանման

բույսերի տեսակ
Վիկ ոլոռնանման
Վիկ ոլոռնանման
Վիկ ոլոռնանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Vicia
Տեսակ Վիկ ոլոռնանման (V. pisiformis)
Միջազգային անվանում
Vicia pisiformis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Վիկ ոլոռնանման (լատին․՝ Vicia pisiformis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

200 սմ երկարությամբ ցողուններով բազմամյա բույս է։ 30-80 մմ երկարությամբ և 20-55 մմ լայնությամբ տերևիկները 3-5 զույգ են, ձվաձև, բութ, ներքևի զույգը ծածկում է տերևակիցները։ Տերևակիցները խոշոր են և միմյանցից տարբերվում են ձևով։ Բեղիկը ճյուղավորված է։ Բազմածաղիկ ծաղկաբույլը գտնվում է երկար ծաղկակրի վրա։ Պսակի գույնը բաց դեղին է։ Դրոշի երակրությունը 12-17 մմ է։ Ունդերը վոլոռանման են, մերկ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա, անտառում, թփերի մեջ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ ոլոռնանման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ ոլոռնանման» հոդվածին։