Վիկտոր Փամբուկչյան

մաթեմատիկոս

Վիկտոր Գրիգորի Փամբուկչյան (Բամպուքճեան) (օգոստոսի 12, 1959(1959-08-12), Բրաշով, Ռումինիա), հայազգի մաթեմատիկոս, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[1]։

Վիկտոր Փամբուկչյան
Ծնվել էօգոստոսի 12, 1959(1959-08-12) (64 տարեկան)
ԾննդավայրԲրաշով, Ռումինիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԱրիզոնայի համալսարան
ԱնդամությունՀՀ ԳԱԱ և ՀԲԸՄ

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Փամբուկչյանը ծնվել է 1959 թվականի օգոստոսի 12-ին Ռումինիայի Բրաշով քաղաքում։ Սովորել է գերմանական դպրոցում։ Հայրը՝ Գրիգոր Փամբուկչյանը 1915 թվականին մազապուրծ փրկվել է Ադանայից, եղել է անվանի բժիշկ[2], մայրը՝ Սոնան, եղել է անգլերենի մասնագետ, տիրապետել է նաև գերմաներենին։

Միջին դասարանում Վիկտորը ահետաքրքրություն է ունեցել մաթեմատիկայի նկատմամբ։ 6-րդ դասարանում նա վճռել է իր առաջին խնդիրը «Մաթեմատիկան հանդես» ամսագրում, իսկ 9-րդ դասարանում արդեն արժանացել է իր առաջին մրցանակին՝ լուծել է «Մաթեմատիկան հանդես» դպրոցական և օլիմպիադայի բոլոր խնդիրները։

1978 թվականին Վիկտորն ընդունվել է Բուխարեստի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ բարձր առաջադիմությամբ սովորել է չորս տարի։ Ավարտելուց հետո նա աշխատանքի է ընդունվել դպրոցում։ 1988 թվականին նա կնոջ հետ Միացյալ Նահանգներ մեկնելու իրավունք է ստացել[3]։

Որպես ֆրանսերենի և մաթեմատիկայի ուսուցիչ Վիկտորը 1988 թվականին Միացյալ Նահանգներում ընդունվել է մասնավոր դպրոց։ Դոկտորական հետազոտություն կատարելու համար 1989 թվականին աշխատանքի է ընդունվել Միչիգանի համալսարանում։ 1993 թվականին Վիկտոր Փամբուկչյանը պաշտպանել է ատենախոսություն՝ «Էվկլիդյան երկրաչափության աքսոմատիկա» թեմայով։ Այն հաջողությամբ պաշտպանելուց հետո Փամբուկչյանը աշխատանքի է ընդունվել Միչիգանի համալսարանում։

1993 թվականին աշխատանքի հրավեր է ստացավ Արիզոնայի համալսարանի ինտեգրատիվ ուսումնասիրությունների ամբիոնից՝ դասավանդելու մաթեմատիկա, մաթեմատիկայի պատմություն և փիլիսոփայություն։ Արիզոնայի պետական համալսարանի մաթեմատիկայի և բնական գիտությունների դպրոցում դասավանդել է հանրահաշիվ, մաթանալիզ, երկրաչափություն, թվերի տեսություն և այլ առարկաներ[4]։

1999 թվականին Փամբուկչյանը սկսել է համագործակցել Հայ բարեգործական ընդհանուր միության հետ, որն ուներ «Մասնագիտական փորձառությունը Հայաստանում» ծրագիր։ Համագործակցության շրջանակներում Հայաստանում երկու ամսվա ընթացքում իր գիտելիքներով կիսվել ոլորտի մասնագետների և ուսանողների հետ։ 2001 թվականին ստեղծել են Էմիլ Արթինի անվան երիտասարդ գիտնականների ամենամյա մրցանակը, որը տրվում է Հայաստանի երիտասարդ այն մաթեմատիկոսներին, որոնք ծավալել են նշանակալի գիտական գործունեություն։

Իր անձնական միջոցների հաշվին 30 հազար կտոր գիրք է նվիրել ԵՊՀ-ի գրադարանին։

Որպես հրավիրյալ դասախոս, դասախոսություններ է ունեցել Դորդմունտի համալսարանում, մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների։

2018 թվականին վեց ամսով Վիկտոր Փամբուկչյանը ժամանել է Հայաստան, զեկույցներ ունեցել ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար և իրականացրեց համատեղ հետազոտություններ։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Մոտ 120 հոդվածի հեղինակ է և մի շարք գրքերում ունի բաժիններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Փամբուկչյան Վիկտոր
  2. Ռումինահայ մեծանուն բժիշկ Գրիգոր Փամբուկչյանի կյանքի էջերն ամփոփող գրքի շնորհանդեսը` Բուխարեստում
  3. «Վիկտոր Փամբուկչյան. Մաթեմատիկայի եւ պոեզիայի երկխոսությունը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  4. ««Գիտություն» 2019, փետրվար, № 2, էջ 3» (PDF).

Արտաքին հղումներ խմբագրել