Վիկտոր Սամոյլենկո (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Само́йленко, մարտի 2, 1947(1947-03-02), Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն - հունիսի 18, 2018(2018-06-18), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։

Վիկտոր Սամոյլենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 2, 1947(1947-03-02)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն
Վախճանի օր հունիսի 18, 2018(2018-06-18) (71 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի բարձրագույն դիվանագիտական կուրսեր։

1970 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1974 թվականից մինչև 1979 թվականը հանդիսացել է Սինգապուրում ԽՍՀՄ դեսպանության ատտաշե, երրորդ քարտուղար։
  • 1982 թվականից մինչև 1987 թվականը Ֆիլիպիններում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1990-1992 թվականներին ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավարևելյան Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1992 թվականից մինչև 1996 թվականն Ավստրալիայում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդի պաշտոնը։
  • 1996-ից մինչև 1997 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 1999 թվականի ապրիլի 12-ից մինչև 2004 թվականի հուլիսի 29-ը Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2005 թվականից մինչև 2009 թվականը Սիբիրյան դաշնային շրջանում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, հատուկ հանձնարարականների դեսպան։
  • 2009 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերը 23-ը Մոնղոլիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի օգոստոսի 12)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի հոկտեմբերի 25)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 12.04.1999 г. № 465 "О назначении Самойленко В.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Камбоджа"
  2. Указ Президента Российской Федерации от 29.07.2004 г. № 981 "О Самойленко В.В."
  3. Указ Президента Российской Федерации от 21.09.2009 г. № 1069 "О назначении Самойленко В.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Монголии"
  4. Указ Президента Российской Федерации от 23.09.2013 г. № 726 "О Самойленко В.В."
  5. Указ Президента Российской Федерации от 12 августа 1992 года № 878 «О присвоении Самойленко В. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  6. Указ Президента Российской Федерации от 15 января 2002 года № 55 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 25 октября 2010 года № 1283 «О присвоении Самойленко В. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ խմբագրել