Վիկտոր Հովսեփյան

հայ արձակագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկտոր Հակոբի Հովսեփյան (սեպտեմբերի 4, 1947, գյուղ Հեշտիա, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանում - օգոստոսի 27, 1996, գյուղ Հեշտիա), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1981), Վրաստանի Գրողների միությունների անդամ (1991)։

Վիկտոր Հովսեփյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1947(1947-09-04)[1]
Վախճանվել էօգոստոսի 27, 1996(1996-08-27) (48 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի գրողների միություն
Վիկտոր Հովսեփյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Հովսեփյանը ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Հակոբ Հովսեփյանի և Մարիամ Գրաբսկայի (լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է) ընտանիքում։ Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Վանաձորի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 13 չափածո և արձակ ժողովածուների։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն։ Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների[2]։

Լույս են տեսել Հովսեփյանի «Թափառող աստղեր» (1978), «Արևածաղկի գիշեր» (1979), «Լուսապսակ» (1985), «Արևադարձ» (1986), «Հոգետուն» (1990), «Ձևաթովում» (1993), «Մելանխոլիկ օր» (ռուսերեն, 1993), «Ձուկն ու երիցուկը» (1996), «Ութ իմաստուններ» (1997) բանաստեղծությունների ժողովածուները։

Հիշատակ խմբագրել

Հովսեփյանի անունով են կոչվել դպրոց Հեշտիայում և փողոց Նինոծմինդայում։ 1997 թվականին Հեշտիայում հիմնադրվել է Հովսեփյանի տուն-թանգարանը։

Երկեր խմբագրել

  • Թափառող աստղեր, բանաստեղծությունների ժողովածու, 1978։
  • Արևածաղկի գիշեր, բանաստեղծությունների ժողովածու, 1979։
  • Լուսապսակ, բանաստեղծությունների ժողովածու, 1985։
  • Արևադարձ, բանաստեղծությունների ժողովածու, 1987։
  • Հոգետուն, բանաստեղծությունների ժողովածու, 1990։
  • Ձուկն ու երիցուկը, բանաստեղծությունների ժողովածու, 1996։
  • Ութ իմաստուններ, բանաստեղծությունների ժողովածու, 1997։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://am.hayazg.info/index.php?curid=11527
  2. «Վիկտոր Հովսեփյան». 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Հովսեփյան» հոդվածին։