Վիկտոր Կորովին
Վիկտոր Իվանովիչ Կորովին (ռուս.՝ Виктор Иванович Коровин, դեկտեմբերի 31, 1936, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 1991, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության[1]։
Վիկտոր Կորովին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1936 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 6, 1991 (54 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն Խմբագրել
Վիկտոր Կորովինը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 31-ին Լենինգրադում աշխատավորական ընտանիքում։ 1945-1955 թվականներին սովորել է թիվ 30 միջնակարգ դպրոցում։ Ավարտելով 8-րդ դասարան՝ 1955 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարան, որտեղ ուսումը ավարտել է 1960 թվականին։ 1960-1963 թվականներին դասավանդել է գծագրություն թիվ 75 աշխատանքային երիտասարդության դպրոցում։ 1963-1965 թվականներին անցել է ստեղծագործական աշխատանքի։ ՀամԼԿԵՄ-ի Կենտկոմի և ՀամԼԿԵՄ Լենինգրադի մարզկոմի ուղեգրերով ուղևորություններ է կատարել Տյումենի մարզի հյուսիս, Կիրիշի, ինչպես նաև աշխատել է Դ. Կարդովսկու անվան նկարիչների ստեղծագործական ամառանոցում Պերեսլավլ-Զալեսսկում և Հին Լադոգայում։
1963 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է բնանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ 1965 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամության թեկնածու։ 1967 թվականին դարձել է Նկարիչների միության անդամ։ Վիկտոր Կորովինի ստեղծած աշխատանքների թվում են՝ «Գարնանային պուրակ», «Սառցագնաց»[2] (երկուսն էլ 1963), «Мойка», «Գարնանային ճանապարհ»[2] (երկուսն էլ 1965), «Արեգակնային ճանապարհ», «Բևեռ», «Գիշերն Անդրբևեռում» (բոլորը 1966), «Կլայպեդայում»[3], «Գարնանը», «Вечер в Крепости»[4] (բոլորը 1967), «Աշուն»[3] (1968), «Վանքի պատերի մոտ», «Հին գյուղ»[5], «Առավոտ»[6], «Աշունը Մոյկա գետի վրա»[7] (բոլորը 1969), «Անձրև»[6] (1970), «Վասիլևսկի կղզու վեցերորդ գիծը», «Նևայի ափին»[8] (երկուսն էլ 1972), «Невский проспект у Гостиного двора»[9], «Պավլովյան պարկ»[10], «Գարունը Պետրոպավլովսկում»[9] (բոլորը 1975), «Լենինգրադ։ Ուշ աշուն», «Ստրելնա։ Լճակի մոտ», «Լենինգրադ։ Մաքսիմ Գորկու պողոտա»[11] (բոլորը 1977), «Անձրևոտ օր», «Պավլովսկի այգում», «Գարնանային օր»[12] (բոլորը 1980) և այլն։
Մահացել է 1991 թվականի հուլիսի 6-ին Լենինգրադում՝ կյանքի 55-րդ տարում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։
Վիկտոր Կորովինի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և արտասահմանում։
Ցուցահանդեսներ Խմբագրել
- 1965 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1967 թվական (Մոսկվա) – Խորհրդային Ռուսաստան։ Երրորդ հանրապետական գեղանկարչական ցուցահանդես
- 1968 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1969 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1972 թվական (Լենինգրադ) – Հայրենի երկրում։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1975 թվական (Լենինգրադ) – Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1976 թվական (Մոսկվա) – Լենինգրադի կերպարվեստ
- 1977 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված Մեծ Հոկտեմբերի 60-ամյակին
- 1980 թվական (Լենինգրադ) – Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1991 թվականի փետրվար (Փարիզ) – Ռուս նկարիչներ» ցուցահանդես.
- 1993 թվականի փետրվար (Բրյուսել) – «Ռուս նկարիչներ» ցուցահանդես
- 1997 թվական (Սանկտ Պետերբուրգ) – Ժամանակների կապ։ 1932—1997։ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ նկարիչներ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 62.
- ↑ 2,0 2,1 Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л. : Художник РСФСР, 1970. — С. 17.
- ↑ 3,0 3,1 Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1971. — С. 9.
- ↑ Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М. : Министерство культуры РСФСР, 1967. — С. 32.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1970. — С. 11.
- ↑ 6,0 6,1 Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 10.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л. : Художник РСФСР, 1976. — С. 20.
- ↑ По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л. : Художник РСФСР, 1974. — С. 15.
- ↑ 9,0 9,1 Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 17.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург : ЦВЗ «Манеж», 1997. — С. 289.
- ↑ Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л. : Художник РСФСР, 1982. — С. 15.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1983. — С. 15.
Աղբյուրներ Խմբագրել
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л. : Художник РСФСР, 1970. — С. 17.
- Дмитренко А., Фёдорова Н. А где же молодость? О «Выставке молодых» // Смена, 1966, 11 ноября.
- Третья Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М. : МК РСФСР, 1967. — C. 32.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1971. — С. 9.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1970. — С. 11.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 10.
- По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л. : Художник РСФСР, 1974. — С. 15.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 17.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л. : Художник РСФСР, 1976. — С. 20.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л. : Художник РСФСР, 1982. — С. 15.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1983. — С. 15.
- Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. — С. 8—17.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 62.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург : ЦВЗ «Манеж», 1997. — С. 289.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London : Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург : НП-Принт, 2007. — С. 398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 80 à 84.
- Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 28.