Վիկտոր Կոզմին
Վիկտոր Կոզմին (ռումիներեն՝ Victor Cozmin, իսկական անուն-ազգանունը՝ Բոգդան Սըրմաբրյկյան, 1877 - 1903), ռումինական գրող, ազգությամբ հայ։
Վիկտոր Կոզմին | |
---|---|
Ծնվել է | 1877 |
Մահացել է | 1903 |
Քաղաքացիություն | Ռումինիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
Սովորել է Գալացի ֆինանսական ակադեմիայում։ Եղել է «Վիացա մունչիտորիլոր» (1900, «Viata muncitorilor») և «Ավընտուլ» (1900—1901, 1904—1905, «Avintul») սոցիալ-դեմոկրատ թերթերի հիմնադիր-խմբագիրներից։ Գրել է քնարական բանաստեղծություններ («Մարմարի աղերսը», «Սեր», «Լռություն», «Իդեալ»), պոեմներ («Երջանկություն»), նովելներ («Դինա», «Թեոդոսիա»), որոնցում արտահայտել է մարդկանց իրավահավասարության, շահագործման վերացման, պարտադիր ուսուցման և այլ առաջադիմական գաղափարներ։ Կոզմինը ցասումով է արձագանքել սուլթան Համիդի սարքած հայկական կոտորածներին (1897), նույն թվականին Գալացում հրատարակել «Ներբող հայ ժողովրդին» և «Հերոս նահատակներ» բանաստեղծությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506)։ |