Վիկտոր Իսրայելյան

ռուս դիվանագետ
(Վերահղված է Վիկտոր Իսրաելյանից)

Վիկտոր Լևոնի Իսրայելյան (նոյեմբերի 1, 1919(1919-11-01)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - սեպտեմբերի 27, 2005(2005-09-27)[1]), խորհրդային դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1971)։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1962)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Վիկտոր Իսրայելյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1919(1919-11-01)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 27, 2005(2005-09-27)[1] (85 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան[2]
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունդիվանագետ և պատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

1941 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը, 1946 թվականին՝ ԽՍՀՄ Արտգործմինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ 1949-1951 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում, 1951 թվականից՝ բարձրագույն դիվանագիտական դպրոցում (1961-1968 թվականներին՝ պատմադիվանագիտական գիտությունների ամբիոնի վարիչ)։ 1968 թվականից աշխատում է ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ ներկայացուցչությունում (Նյու Յորք)՝ որպես մշտական ներկայացուցչի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։ 1973 թվականից ԽՍՀՄ Արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ։ Միջազգային զանազան (նաև գիտական) կոնֆերանսներում (մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեսիաներում) եղել է խորհրդային պատվիրակության ղեկավար կամ անդամ։ Իսրայելյանի աշխատությունները հրատարակվել են արտասահմանյան շատ երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հունգարիա, ԳԴՀ և այլն)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թիֆլիսում ՝ բժշկի ընտանիքում, վաղ մանկությունն և պատանեկությունը անց է կացրել Գերմանիայում։

1941 թ. հուլիսին գերազանց ավարտել է Առաջին մոսկովյան բժշկական համալսարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Անդրկովկասի զինվորական օկրուգում։ Զորացրվել է 1943 թ.։

1945 թ. որոշ ժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ Մոսկվա վերադառնալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ-ի ԱԳՆ-ը Դիվանագիտական ակադեմիա և 1946 թ. այն հաջողությամբ ավարտելուց հետո նա որպես խորհրդատու ուղարկվել Վաշինգտոնում գտնվող ԽՍՀՄ-ի ԱԳՆ դեսպանատուն։ 1951 թվականից դասավանդել է ԽՍՀՄ-ի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում, իսկ 1961-1968 թվականներին աշխատել ամբիոնի վարիչ դիվանագիտական պատմության բաժնում։

1968 թվականից դիվանագիտական հանձնարարությամբ եղել է Նյու-Յորքում։

1960-80-ական թթ. մասնակցել է գրեթե բոլոր բանակցություններին, խորհրդատվություններին, հանդիպումներին՝ նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններին։

1970-ական թթ. ԽՍՀՄ ԱԳՆ-ում զբաղվել է ՄԱԿ-ի հարցերով՝ որպես միջազգային կազմակերպության նախարարության դեպարտամենտի տնօրեն, գլխավոր ասամբլեայի նիստերին ուղարկված ԽՍՀՄ-ի պատվիրակության անդամ և ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ տարբեր համակարգերում։ ՄԱԿ-ում զբաղեցնում էր ԽՍՀՄ-ի առաջին փոխներկայացուցչի պաշտոնը։ ԽՍՀՄ-ի ԱԳՆ-ն թողեց 1990 թ. և այդ ժամանակից սկսեց ապրել ԱՄՆ-ում ՝ ուսանողական քաղաք Սթեյթ-Քոլեջում՝ Պենսիլվանիա նահանգում։

ԳրքերԽմբագրել

Վ. Իսրայելյանի գիտական աշխատանքները հրատարակվել են աշխարհի շատ երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հունգարիա)։

  • Վ. Լ. Իսրայելյան, Հայրենական մեծ պատերազմի դիվանագիտության պատմություն 1941-1945, Մ., 1959.
  • Վ. Լ. Իսրայելյան, Հակահիտլերյան կոալիցիա, Մ., 1964.
  • Վ. Լ. Իսրայելյան, Հակահիտլերյան կոալիցիա [1941-1945], Մ., 1965.
  • Վ. Լ. Իսրայելյան, Լ. Ն. Կուտակով, Ագրեսորների դիվանագիտությունը. գերմանա-իտալա-ճապոնական ֆարշիստական բլոկ։ Նրա ծագումն ու անկումը, Մ., 1967.
  • Վ. Լ. Իսրայելյան, Դիվանագետները դեմ առ դեմ։ (Մոնոգրաֆիա) Մ. Միջազգային հարաբերություններ- 1990 թ.
  • Վ. Լ. Իսրայելյան, «Դիվանագիտությունը իմ կյանքն է»

ՀարցազրույցներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #127681619 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 420