Վիկտորյա Տերյոշկինա (ռուս.՝ Виктория Терёшкина, մայիսի 31, 1983(1983-05-31), Կրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բալետի պարուհի, Մարիինյան թատրոնի պրիմա բալերինա։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2018)։ Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր (2005, 2006), «Արաբեսկ» բալետի պարողների IX միջազգային մրցույթի դափնեկիր (Պերմ, 2006)։

Վիկտորյա Տերյոշկինա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1983(1983-05-31) (40 տարեկան)
ԾննդավայրԿրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունպարուսույց և բալետի պարող
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ոսկե դիմակ

Կենսագրություն խմբագրել

Վիկտորիա Տերեշկինան ծնվել է 1983 թվականի մայիսի 31-ին Կրասնոյարսկում։ 2001 թվականին ավարտել է Վահանովայի բալետի ակադեմիան[1], որտեղ սովորել է լավագույն մեթոդիստներից մեկի՝ դասական պարի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Մ.Ա. Վասիլևայի մոտ[2]։

2006 թվականին Մարիինյան թատրոնում առաջինն էր, ով կատարեց «ծովի թագուհու» դերը Պիեռ Լակոտի բեմադրած «Շուբերտիանա» ներկայացման մեջ[3] և «վեհաշուք օրիորդի» դերը՝ Ալեքսանդր Ռատմանսկու «Կուզիկ-Քուռկիկ» ներկայացումում, (2009)[4]։ Պարուհի, ով մոտ է ռուսական դասական բալետի իդեալին[5]։

2010 թվականի փետրվարին Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում, որի հետ համագործակցության ծրագիրը նախատեսված էր 10 տարի ժամկետով, հաջողությամբ մասնակցել է Մարիինյան բալետային խմբի հյուրախաղերին, ներկայանալով «Քնած գեղեցկուհի» բալետի բեմադրությամբ (բալետմայստեր՝ Մարիուս Պետիպա, խմբագրում՝ Կոնստանտին Սերգեև)[6]։

2010 թվականին նվաճել է «Միսս վիրտուոզություն» մրցանակը։ Իր մրցանակը ստացել է 2010 թվականի ապրիլի 2-ին Ազգագրության թանգարանի մարմարե սրահում հայտնի մարզիկ Նիկոլայ Վալուևից։

Խաղացանկ խմբագրել

Դեր
Ներկայացում
Բեմադրություն
Երգահան
Օդետ «Կարապի լիճ» Լև Իվանով Պյոտր Չայկովսկի
Կիտրի «Դոն Կիխոտ» Ալեքսանդր Գորսկի Լյուդվիգ Մինկուս
Նիկիա, Գամզատի «Բայադերկա» Մարիուս Պետիպա Լյուդվիգ Մինկուս
Ժիզել, Միրտա «Ժիզել» Մարիուս Պետիպա Ադոլֆ Ադան
Ավրորա, փերի «Քնած գեղեցկուհի» Մարիուս Պետիպա Պյոտր Չայկովսկի
Ռայմոնդա «Ռայմոնդա» Մարիուս Պետիպա Ալեքսանդր Գլազունով
Ջուլիետ «Ռոմեո և Ջուլիետ» Լեոնիդ Լավրովսկի Սերգեյ Պրոկոֆև
Մաշա «Մարդուկ-Ջարդուկը» Կիրիլ Սիմոնով Պյոտր Չայկովսկի
Մեդորա «Կորսար» Պյոտր Գուսև, Ժյուլ Պյերո, Մարիուս Պետիպա Ադոլֆ Ադան, Դելիբ
Մենապարուհի «Գիշերով» Ջերոմի Ռոբինս Ֆրեդերիկ Շոպեն
Մենապարուհի «Զբոսայգի» Անժելեն Պրելժոկաժ Մոցարտ
Պոլիգիմիա, Տերպիսիհորա «Ապոլլոն» Ջորջ Բալանչին Իգոր Ստրավինսկի
Մենապարուհի «Սերենադ լարային նվագախմբի համար» Ջորջ Բալանչին Պյոտր Չայկովսկի
Ադամանդ, Սուտակ «Գանձեր» Ջորջ Բալանչին Պյոտր Չայկովսկի
Մենապարուհի «Չորս խառնվածք» Ջորջ Բալանչին Պաուլ Հինդեմիթ
Մենապարուհի «No 2 դաշնամուրի կոնցերտ» Ջորջ Բալանչին Պյոտր Չայկովսկի
Նիհարիկ «Մոխրոտը» Ալեքսեյ Ռատմանսկի Սերգեյ Պրոկոֆև
Վեհաշուք օրիորդ ««Կուզիկ-Քուռկիկ»» Ալեքսեյ Ռատմանսկի Ռոդիոն Շչեդրին
«Approximate Sonata» Ուիլյամ Ֆորսայթ
«In the Middle» Ուիլյամ Ֆորսայթ
«Somewhat Elevated» Ուիլյամ Ֆորսայթ
Մեհմենե Բանու «Լեգենդ սիրո մասին» Յուրի Գրիգորովիչ Արիֆ Մելիքով
Մենապարուհի «Էտյուդներ» Հարալդ Լանդեր Կարլ Չեռնի
Կուրտիզանուհի «Մանոն» Քենեթ Մաքմիլան Ժյուլ Մասնե
Ունդինա «Շուբերտիանա»
«Ծովի թագուհի»
Պիեռ Լակոտ

Մրցանակներ և Պարգևներ խմբագրել

  • 2005 - Սանկտ Պետերբուրգի բարձրագույն թատերական «Ոսկե սոֆիտ» մրցանակի դափնեկիր «Բալետի ներկայացման լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Approximate Sonata», բեմադրությունը՝ Ուիլյամ Ֆորսայթի (2005)
  • 2006 - «Արաբեսկ 2006» բալետի պարողների IX միջազգային մրցույթի դափնեկիր (Պերմ, 2006)
  • 2006 - Սանկտ Պետերբուրգի բարձրագույն թատերական «Ոսկե սոֆիտ» մրցանակի դափնեկիր «Բալետային ներկայացման լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ բալետում ծովի թագուհու դերի համար «Շուբերտիանա»(2006)
  • 2006 - «Բալետ» ամսագրի «Պարի ոգի» մրցանակի դափնեկիր՝ «Ծագող աստղ» անվանակարգում (2006)
  • 2008 - Ռուսաստանի Դաշնություն վաստակավոր արտիստ (2008)
  • 2010 - «DANCE OPEN» բալետի միջազգային մրցանակի դափնեկիր «Միս վիրտուոզություն» անվանակարգում (2010)
  • 2018 - Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2018))

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Списки Выпускников-Виктория Терёшкина на сайте Академии Вагановой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  2. Кафедра:методика преподавания классического танца, М. А. Васильева Արխիվացված 2013-10-05 Wayback Machine
  3. Виктория Терёшкина в программе «Царская ложа» — режиссёра Галины Мшанской, телеканал «Культура»
  4. «Сюжет Телеканала «Культура». 13:30, 12 марта 2009». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Виктория Терёшкина-Вариация Дульсинеи, 11 октября 2009». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  6. Гастроли Мариинского театра в Вашингтоне начались балетом «Спящая красавица» // ИТАР ТАСС. — 10 февраля 2010, 13:39.

Արտաքին հղումներ խմբագրել