Վիկտորյա Հովհաննիսյան

ռուսահայ երգչուհի

Վիկտորյա Արտյոմի Հովհաննիսյան (նոյեմբերի 12, 2000(2000-11-12), Երևան, Հայաստան), պատանի երգչուհի[1]։ Մեծ համբավ է ձեռք բերել համացանցում, երբ 10 տարեկան հասակում այլմոլորակայինի հագուստով, որը նրա համար պատրաստել էին իր ծնողները, կատարել է հայտնի («Lucia de Lammermoor» և «Diva Dance») մեներգերը «Հինգերորդ տարրը» հեռուստաֆիլմից, որն անհնար էր կատարել կենդանի մարդկային ձայնով[2]։ 2011 թվականին դարձավ «Минута Славы»-ի մասնակից[3]։ Նա նաև «Украина мае талант-4» (Կիև) շոուի մասնակից է[4]։ «Մանուկների ձայնը (ՌԴ)» նախագծի մասնակից[5]։ Ձայնի դիապազոնը հասնում է ավելի քան 4 օկտավա (ըստ այլ աղբյուրների՝ 4,5 կամ 5), այդ իսկ պատճառով նրան հաճախ նմանացնում են Իմա Սումակի հետ[6]։ Նրա երգացանկում կան ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն, ճապոներեն, իսպաներեն, լատիներեն, հայերեն, անգլերեն, հնդկերեն, եբրայերեն երգեր և արիաներ[7]։ Աղջկա ձայնը անվանում են տիեզերական[8]։

Վիկա Հովհաննիսյան
Բնօրինակ անունՎիկտորյա Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 12, 2000(2000-11-12) (23 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերակադեմիական երաժշտություն, Տիեզերական երաժշտություն, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և քրիստոնեական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում, 8 տարեկանից ապրում էր Դոնի Ռոստովում, 12 տարեկանից՝ Մոսկվայում[9]։ Ընտանիքում երաժիշտներ չկային, 9 տարեկան հասակում տիկնիկներով խաղալու ժամանակ հանկարծակի սկսեց երգել «В лесу родилась ёлочка» երգը օպերային ձայնով, ինչով զարմացրեց իր տատիկին, այդ ժամանակվանից էլ սկսեց երաժշտությամբ զբաղվել[10]։ 2013 թվականի ամռանը Մոսկվայի «Սոկոլնիկի» զբոսայգում կայացավ նրա առաջին մենահամերգը[11]։ 2013 թվականի գարնանից գտնվում է Լյուբով Կազարնովսկայի հովանավորության տակ[12]։

Ստեղծագործություն խմբագրել

«2012 թվականի լավագույն կատարող»-ի ռուսական թոփում զբաղեցրեց 17-րդ տեղը[13]։ Երաժշտական այնպիսի մրցույթներում և փառատոներում է հաղթող ճանաչվել, ինչպիսիք են «Դոնի ալիք»  միջազգային հեռուստատեսային մրցանակաբաշխությունը՝ լիակատար հաղթող և գլխավոր մրցանակակիր[14]։ «Հարավային աստղ» միջազգային մրցույթի Գրան-պրիի դափնեկիր[15]։ «Պետության գանձը» միջազգային մրցույթի Գրան-պրիի մրցանակակիր[16]։ «Ձեռք տուր երազանքիդ» և «Ազգային սեփականություն-2012» միջազգային փառատոներում ստացել է Գրան-պրի[17]։ Ճանաչվել է «ՌԵՃ-ն վառում է աստղերը» ինքնագործ արվեստների բաց փառատոնի առաջին շրջանի հաղթող[18]։ Դարձել է «Մոսկվա-Տրանզիտ-Մոսկվա փառատոնի գլուխգործոցը» և «Մոսկվա-Տրանզիտ-Գելենջիկ» հումորի և էստրադայի միջազգային բաց փառատոնի միանշանակ հաղթող և Գրան մրցանակակիր[19]։ Դարձել է Վլադիմիր Սպիվակովի բարեգործական ֆոնդի Գրանթի սեփանակատեր[20]։ Դոնի Ռոստովի քաղաքապետի թոշակառու[21]։ Բազմիցս հանդես է եկել Մոսկվայի «Твоей Церкви»-ի ժամերգություններում[22]։ Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբով և դիրիժոր Էդուարդ Դյադյուրայի հետ հանդես է եկել բարեգործական համերգում[23]։ Մասնակցել է մոսկովյան «Շալոմ» թատրոնի 25-րդ հոբելյանական թատերական եթերաշրջանի փակման արարողությանը՝ կատարելով Դմիտրի Պերսիցի երգը և Մոսկվայում 14-րդ ազգային աղոթքի նախաճաշին «Պրեզիդենտ-Օտելե»-ում[24]։ Մասնակցել է ԱՏՆՑ-ի 75-ամյակին նվիրված տոնական համերգում[25]։ 2014 թվականին երգել է Մոսկվա քաղաքի օրվան նվիրված բարեգործական համերգում[26]։ Եղել «Весна FM» ռադիոյի եթերում[27]։ «Միսս Ռուսաստան 2015» մրցույթի եզրափակչում հանդես է եկել հյուրի տեսքով[9]։

Մեջբերումներ խմբագրել

Էդուարդ Դյադյուրա՝

  Չնայած նրան, որ Վիկան մինչ այդ, երբ սկսեց երգել, ոչ մի տեղ վոկալ չէր սովորել, երաժշտական կրթություն նրան պետք էլ չէ[28]։ Նա՝ պատրաստի արտիստուհի է[29]։  

Արտյոմ Վարգաֆտիկ՝

  Վիկա Հովհաննիսյանը՝ Փոքրիկ ... բայց ընդհակառակը՝ Մեծ հրաշք է[30]։  

Արկադի Արկանով՝

  Վիկտորյա Հովհաննիսյանը՝ անթերի աղջիկ է, նա դեռ մի քանի բանի վրա պետք է աշխատի, բայց նրա տաղանդի չափը հաշվի առնելով, անգամ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ է սպասվում նրան ապագայում[31]։ Եվ, իհարկե, նրա տեղը արդեն կոնսերվատորիայում է[13]։ Նա հիանալի կարողություններ ունի[24]։  

Վյաչեսլավ Բատաև՝

  Ինձ ապշեցրեց պատանի երգչուհի Վիկտորյա Հովհաննիսյանը[32]։ Ես շատ ուրախ եմ, որ նրա նման բնածին տաղանդի մարդիկ են հայտնվել մեր ԲԲԸ «ՌԵՃ» համակարգի մրցույթում[32]։ Վիկտորյա Հովաննիսյանին մենք, մեր հերթին կաջակցենք ամեն ինչով (այդ թվում նաև գումարով)։ Այսպիսի տաղանդը պետք է կատարելագործել և համապատասխան ձևով հանրածանոթ դարձնել, բոլոր առկա հնարավոր մասսայական ինֆորմացիաներով[32]։  

Ռոդիոն Գազմանով՝

  Վիկտորյա Հովհաննիսյանը բախվել է այնպիսի բաների, ինչերի շատ քիչ արժանիներ և ազգայիններ կբախվեն:Եվ նա դա արեց։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Эрик Серра: Не пытайтесь спеть песню из "Пятого элемента"!». DonbassUA. 2011 թ․ դեկտեմբերի 10.
  2. «Евгения МИРОШНИЧЕНКО: «Мы умираем не от старости, а от обид»». газета "Бульвар". 2009 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Поддержим Вику Оганнисян в «Минуте славы»». "Еркамас". 2010 թ․ դեկտեմբերի 6.(չաշխատող հղում)
  4. «Нам пишут». Союз Армян России. 2010 թ․ դեկտեմբերի 6.
  5. «Жюри единогласно проголосовали "Да!!!", а зал аплодировал стоя». Г. КИЕВ тв проект "Украина мае талант-4". 2012 թ․ փետրվարի 22.
  6. «Третий тур слепого прослушивания». Первый канал. 2014 թ․ մարտի 14.
  7. «"Дива Плавалагуна" на детском "Голосе"». Голос. Дети. 2014 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «Передача "Говорим и показываем"». НТВ. 2014 թ․ փետրվարի 19.
  9. 9,0 9,1 «Видеосюжеты о XIV Национальном молитвенном завтраке». Российский объединенный Союз христиан веры евангельской (пятидесятников). 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. «Вика Оганесян – девочка с космическим голосом». Нахичеванская-на-Дону армянская община. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. «Виктория Оганесян и её космический голос». Журнал "Fashion style". 2011 թ․ մայիսի 24.
  12. «ТВ эфир о девочке с "Космическим Голосом"». НТВ. 2012 թ․ ապրիլի 24.(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 «Необыкновенное чудо». Статья Юлии Панфиловской в газете "Аргументы и Факты-Ростов-на-Дону". 2012 թ․ փետրվարի 9.
  14. «Уникальный голос юной Вики Оганесян прозвучал в парке Сокольники». Слово для тебя. 2013 թ․ հունիսի 10.
  15. «Дорогу талантам». НТВ-Луч света. 2013 թ․ հունիսի 8.
  16. «Лучшая исполнительница 2012». Русский Топ. 2012 թ․ դեկտեմբերի 21.
  17. «Обладательница Гран-при конкурса «Донская волна»». Донская волна. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  18. «Вика Оганнисян стала лауреатом гран-при международного конкурса «Южная Звезда»». Miasin. 2011 թ․ մարտի 29.
  19. «Вика Оганнисян — лауреат гран-при международного конкурса «Южная Звезда»». Еркамас. 2011 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. ««РЖД зажигает звезды»». Безформата.ru. 2012 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  21. «Прошла первая часть первого отборочного тура Открытого Международного Фестиваля юмора и эстрады «Москва – Транзит – Москва»». Открытый фестиваль эстрадного искусства. 2013 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  22. «БИТВА ЗА ГРАН-ПРИ СОСТОЯЛАСЬ!». Телекомпания АГА. 2013 թ․ օգոստոսի 23.(չաշխատող հղում)
  23. «Одаренные дети Ростова получат бесплатное обучение в школах искусств». 161.ru. 2013 թ․ մայիսի 31.
  24. 24,0 24,1 «Благотворительный концерт"Добро живёт в каждом из нас"» (PDF). Журнал "Ростовчанка". 2011 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  25. «АКЦИЯ «ДОБРОТВОРЕНИЕ». БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ КОНЦЕРТ «ДОБРО ЖИВЕТ В КАЖДОМ ИЗ НАС»». Благотворительный фонд"Счастливая семья-процветающее отечество". 2011 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  26. «Дмитрий Персиц. Полет раненой птицы». ИСРАГЕО.Журнал для коллекционеров впечатлений. 2013 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  27. «Театр "Шалом": закрытие 25-го юбилейного театрального сезона». ЯМОСКВА. Столичный Информационный портал. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. «XIV НАЦИОНАЛЬНЫЙ МОЛИТВЕННЫЙ ЗАВТРАК». Фонд «Национальная Утренняя Молитва». 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  29. «ВДНХ-75. Отметим день рождения главной выставки страны». Газета "Мой район". 2014 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  30. «Титул "Мисс Россия 2015" получила красавица из Екатеринбурга». "Алтапресс". 2015 թ․ ապրիլի 18.
  31. «Финал конкурса «Мисс Россия 2015»». "МИСС РОССИЯ". 2015 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  32. 32,0 32,1 32,2 «На сцене Центрального Дома культуры железнодорожников прошел финальный концерт Фестиваля «РЖД зажигает звезды»». Телекомпания "АГА". 2012 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել