Վիկտորիա Գաբոր (24 հուլիս, 2007, Համբուրգ, Գերմանիա), լեհ երգչուհի։ Հայտնի է որպես Վիկի Գաբոր։ Վիկտորիան իր կարիերան սկսել է 2019 թվականին։ Մասնակցել է «Լեհաստանի ձայնը» մանկական երգի մրցույթին և հայտնվել եզրափակիչ փուլում։ Ճանաչվել է մանկական եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հաղթող, որտեղ ներկայացել է «Superhero» երգով։ Նա երկրորդ լեհ մասնակիցն է, որ հաղթել է մրցույթում։ Առաջին անգամ Լեհաստանը հաղթել է մրցույթում երկու անգամ անընդմեջ։

Վիկտորիա Գաբոր
Wiktoria Viki Gabor.jpg
2019 թվական
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՎիկտորիա Գաբոր
Ծնվել էհուլիսի 24, 2007 (13 տարեկան)
Համբուրգ, ԳերմանիաԳերմանիա
ԵրկիրԿրակով, ԼեհաստանԼեհաստան
ԺանրերՓոփ երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2019–ներկա
ԼեյբլUniversal Music Polska
Viki Gabor Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վիկտորիա Գաբորը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում[1]։ Աղջկա ծնվելուց հետո ընտանիքը վերադառնում է Լեհաստան, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվում Միացյալ Թագավորություն։ Վիկտորիան 7 տարեկան էր, երբ ընտանիքը վերջնականապես տեղափոխվում է Կրակով[2]։ Գաբորն ունի մեծ քույր՝ Մելիսան։ Վերջինս երգահան է[1]։

ԿարիերաԽմբագրել

2019–ներկա։ Լեհաստանի ձայնը մանկական երգի մրցույթ, մանկական եվրատեսիլ երգի մրցույթԽմբագրել

2018 թվականի վերջին Գաբորը մասնակցել է «Լեհաստանի ձայնը» մանկական երգի մրցույթի երկրորդ սեզոնի լսումներին։ Նա միացել է Tomson & Baron թիմին և ի վերջո հասնել մինչև եզրափակիչ փուլ։ Հենց այս ժամանակ էլ լույս է տեսել իր առաջին դեբյուտային սինգլը՝ «Time»-ը[3][4]։

Լեհաստանի ձայնը երգի մրցույթից հետո Գաբորը մասնակցել է Լեհաստանում կայացող Sopot International Song Festival-ին և ներկայանում «Time» երգով[5]։ Դրանից հետո նա ընտրվել է մրցելու Szansa na sukces կոչվող մրցույթում, որն անցկացվել է «մանկական եվրատեսիլ 2019» մրցույթի լեհ ներկայացուցիչին ընտրելու նպատակով։ Զբաղեցնելով բարձր հորիզոնականներ՝ Գաբորը ճանաչվել է մրցույթի հաղթող իր Superhero երգով[6][7]։ 2019 թվականի նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում անցկացվել է մանկական ևրատեսիլ 2019 երգի մրցույթը։ Գաբորը ելույթ է ունեցել 11 համարի ներքո և ճանաչվել է հաղթող՝ զբաղեցնելով երկրորդ տեղը ժյուրիի քվեարկության համափայն և ամենաբարձրը՝ հեռուստադիտողների և երկրպագուների առցանց քվեարկությամբ։ Սա Լեհաստանի համար երկրորդ հաղթանակն էր մանկական եվրատեսիլ երգի մրցույթում, որով Լեհաստանը դարձավ երկու անգամ անընդմեջ հաղթանակ տանող առաջին երկիրը[8][9][10]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Dereszyński Tomasz (2019-05-01)։ «Szansa na sukces: Wiktoria Gabor wygrała drugi odcinek programu. Finalistka Voice Kids Poland zaśpiewała „You May Be In Love”»։ polskatimes.pl (Polish) 
  2. «Viki Gabor z Nowej Huty – finalistka „The Voice Kids 2"»։ gazetakrakowska.pl (Polish)։ Gazeta Krakowska։ 2019-03-10 
  3. Królak Sergiusz (2019-09-29)։ «Eurowizja Junior 2019: Polska wybrała reprezentantkę! Viki Gabor zaśpiewa w Gliwicach!»։ eurowizja.org (Polish)։ OGAE Polska 
  4. Grabska =Paulina (2019-04-15)։ «Rewelacyjny „Time” Viki Gabor w trzech remiksach»։ media.universalmusic.pl (Polish) 
  5. «Top of the Top Sopot Festival 2019, dzień 4. Roksana Węgiel laureatką Young Choice Awards! Na scenie m.in. gwiazdy „The Voice Kids”!»։ telemagazyn.pl (Polish)։ 2019-08-17 
  6. Prętnicka Beata (2019-09-15)։ «Viki Gabor zwyciężczynią drugiego odcinka „Szansy na sukces”!»։ eurowizja.org (Polish)։ OGAE Polska 
  7. Kurdupski Michał (2019-09-29)։ «Wiktoria Gabor reprezentantką Polski na Eurowizję Junior 2019»։ wirtualnemedia.pl (Polish)։ Wirtualne Media 
  8. Herbert Emily (նոյեմբերի 24, 2019)։ «Poland: Viki Gabor wins Junior Eurovision 2019»։ Eurovoix 
  9. Muldoon Padraig (նոյեմբերի 24, 2019)։ «Junior Eurovision 2019 results: Poland’s Viki Gabor is the winner with “Superhero”»։ Wiwibloggs 
  10. «Viki Gabor wins Junior Eurovision 2019 for Poland!»։ EBU։ նոյեմբերի 24, 2019