Վիլնյուսի պատվավոր քաղաքացի

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

«Վիլնյուսի պատվավոր քաղաքացի» (լիտ.՝ Vilniaus miesto garbės pilietis), պատվավոր կոչում, որ սահմանվել է 1996 թվականին և շնորհվում է Վիլնյուսի քաղաքային մունիցիպալիտետի կողմից «Լիտվայի Հանրապետությանը և Վիլնյուս քաղաքին մատուցած հատուկ ծառայությունների համար։ Նախկինում 1967 թվականից գոյություն է ունեցել խորհրդային Լիտվայում։

Վիլնյուսի մեջ զինանշանը

Պատմություն խմբագրել

Խորհրդային Լիտվայում խմբագրել

Լիտվական ԽՍՀ-ում «Վիլնյուսի պատվավոր քաղաքացի» կոչումը սահմանվել է 1967 թվականին[1] և եղել է առաջիններից մեկը միութենական հանրապետությունների մայրաքաղաքների շարքում Մինսկի և Քիշնևի հետ միասին[2]։ Կոչումը շնորհելու մասին որոշումն ընդունվել է «քաղաքային խորհրդի կողմից կուսակցական, պրոֆմիութենական ու այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև աշխատավորների կոլեկտիվների ներկայցմամբ»[3]։ Նույն թվականին «Ֆաշիստական օկուպացիայից ազատագրելու գործում Լիտվայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և Վիլնյուս քաղաքի փառքի բազմապատկման հարցում ունեցած ավանդի» համար Վիլնյուսի պատվավոր քաղաքացու կոչում են ստացել խորհրդային երեք ռազմական գործիչներ՝ Խորհրդային Միության մարշալ Նիկոլայ Կռիլովը, ավիացիայի մարշալ Եվգենի Սավիցկին, տանկային զորքերի գեներալ-գնդապետ Վիկտոր Օբուխովը[4][5]։ 1973 թվականին կոչումը շնորհվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին[6][7]։

Անկախ Լիտվայում խմբագրել

«Վիլնյուսի պատվավոր քաղաքացի» կոչումը սահմանվել է 1996 թվականի փետրվարի 7-ին Վիլնյուսի քաղաքային խորհրդի (լիտ.՝ Vilniaus miesto savivaldybės taryba) որոշմամբ քաղաքապետի տեղակալ Ռոմուալդաս Սիկորսկիսի (լիտ.՝ Romualdas Sikorskis) նախագահությամբ անցկացված նիստում[8]։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին քաղաքապետ Ալիս Վիդունասն իր որոշմամբ հաստատել է պատվավոր քաղաքացու նշանի արտաքին տեսքը, որը Վիլնյուսի մեծ գերբի պատկերով արծաթե մեդալ է մանուշակագույն և դեղին ժապավեններով[9]։ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին քաղաքապետ Արտուրաս Զուոկասը փոփոխություններ է կատարել կոչման ստատուտում, որ վերաբերում էին դափնեկիրների թաղմանը[10]։ Վիլնյուսի առաջին պատվավոր քաղաքացի 1996 թվականին դարձել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Յոն Բալդվին Հաննիբալսոնը (անգլ.՝ Jón Baldvin Hannibalsson), իսկ 2018 թվականին վերջինը (2019 թվականի դրությամբ) այդ կոչմանն արժանացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ կրտսերը[11] (ըստ որոշ տվյալների՝ Լիտվայի անկախացումից հետո Վիլնյուսի պատվավոր քաղաքացու կոչում առաջինն ստացել է Վլադաս Դրեման)[12]։

Շնորհում և կանոններ խմբագրել

Կոչումը շնորհվում է «Լիտվայի Հանրապետությանն ու Վիլնյուս քաղաքին մատուցած հատուկ ծառայությունների համար» քաղաքապետի կամ կառավարության որոշմամբ և Վիլնյուսի քաղաքային խորհրդի առաջարկով։ Պատվավոր քաղաքացու կոչման թեկնածուներ կարող են առաջադրել ինչպես խորհրդի կոմիտեներն ու հասարակական կազմակերպությունները, այնպես էլ հասարակ քաղաքացիները։ Կոչումը շնորհվում է Լիտվայի Հանրապետության և օտար երկրների քաղաքացիներին։ Դափնեկրին տրվում է մեդալ և համապատասխան վկայագիր անձամբ և քաղաքապետի ստորագրությամբ, իսկ նրա անունը գրանցվում է Վիլնյուսի պատվավոր քաղաքացիների գրքում[8]։ Կոչման շնորհման արարողությունը տեղի է ունենում Վիլնյուսի քաղաքապետարանում[13]։ Յուրաքանչյուր ոք այդ կոչմանը կարող է արժանանալ միայն մեկ անգամ[8]։ Պատվավոր քաղաքացին թաղումն իրականացվում է մունիցիպալիտետի հաշվին նրա հարազատների խնդրանքով[10]։

Կանոնակարգը թույլ է տալիս կոչումն շնորհելու մասին որոշումն ընդունել «համաձայնությամբ». այսպես, 2018 թվականին, ըստ որոշ լրատվամիջոցների, Բուշի թեկնածության վերաբերյալ որոշում ընդունելու ժամանակ (որը «Baltic News Service» տեղեկատվական գործակալությունում բնութագրվել է որպես «միաձայն»[14]) քաղխորհրդի նիստին ներկա է եղել նրա 51 անդամներից 31-ը, ինչի պատճառով շատ պատգամավորներ որոշման մասին իմացել են դրա ընդունումից հետո[15]։ Ըստ այլ տվյալների՝ քվեարկություն ընդհանրապես չի անցկացվել[16] այն դեպքում, երբ Բուշի թեկնածությունը, որն առաջարկվել էր դեռ 2017 թվականին որոշ հասարակական գործիչների կողմից[17], հավանության է արժանացել Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից[18]։ Բուշը Միացյալ Նահանգների միակ նախագահն է, որն այցելել է Լիտվա. 2002 թվականի իր այցի ընթացքում նա ելույթ է ունեցել Վիլնյուսի քաղաքապետարանում, որի ընթացքում ասել է. «Յուրաքանչյուրը, որ Լիտվային կընտրի որպես իր թշնամի, նա կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների թշնամին» (այդ խոսքերը ներկայում փորագրված են հուշատախտակի վրա քաղաքապետարանի շենքում)[19][20]։

Վիլնյուսի պատվավոր քաղաքացիների ցանկ խմբագրել

Նկար Դափնեկիր
(ծննդյան և մահվան թվականներ)
Ենթակայություն Ամսաթիվ Ծան.
Խորհրդային Լիտվա
1   Նիկոլայ Կռիլով
(1903-1972)
  ԽՍՀՄ 13 հուլիսի, 1967 [21]
2 Վիկտոր Օբուխով
(1898-1975)
  ԽՍՀՄ 13 հուլիսի, 1967 [22]
3 Եվգենի Սավիցկի
(1910-1990)
  ԽՍՀՄ 13 հուլիսի, 1967 [23]
4   Հովհաննես Բաղրամյան
(1897-1982)
  ԽՍՀՄ 8 հուլիսի, 1973 [6]
Անկախ Լիտվա
1   Յոն Բալդվին Հաննիբալսոն
(ծնվ.՝ 1939)
  Իսլանդիա 7 փետրվարի, 1996 [24]
2   Ռոնալդ Ռեյգան
(1911-2004)
  ԱՄՆ 7 փետրվարի, 1996 [25]
3 Կազիմիրաս Վասիլյաուսկաս
(1922-2001)
  Լիտվա 11 փետրվարի, 2000 [26]
4   Մստիսլավ Ռոստրոպովիչ
(1927-2007)
  Ռուսաստան 26 հուլիսի, 2000 [27]
5   Դեննիս Հաստերտ
(род. 1942)
  ԱՄՆ 14 մարտի, 2001 [28]
6   Չեսլավ Միլոշ
(1911-2004)
  Լեհաստան 25 հուլիսի, 2001 [29]
7   Յուստինաս Մարցինկյավիչյուս
(1930-2011)
  Լիտվա 20 նոյեմբերի, 2002 [30]
8   Զբիգնև Բժեզինսկի
(1928-2017)
  ԱՄՆ 15 հոկտեմբերի, 2003 [31]
9   Յոնաս Կուբիլյուս
(1921-2011)
  Լիտվա 26 ապրիլի, 2006 [32]
10   Ալգիրդաս Կաուշպեդաս
(ծնվ.՝ 1953)
  Լիտվա 6 հունիսի, 2012 [33]
11   Թոմաս Վենցլովա
(ծնվ.՝ 1937)
  Լիտվա 3 ապրիլի, 2013 [34]
12   Շիմոն Պերես
(1923-2016)
  Իսրայել 10 հուլիսի, 2013 [35]
13   Ալգիրդաս Միկոլաս Բրազաուսկաս
(1932-2010)
  Լիտվա 15 ապրիլի, 2015 [36]
14   Ալգիմանտաս Նասվիտիս
(1928-2018)
  Լիտվա 3 փետրվարի, 2016 [37]
15   {Սեմյուել Բաք
(род. 1933)
  ԱՄՆ 25 ապրիլի, 2017 [38]
16   Ջորջ Բուշ կրտսեր
(ծնվ.՝ 1946)
  ԱՄՆ 29 օգոստոսի, 2018 [39]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Беляев, 2001, էջ 76
  2. Беляев, 2001, էջ 78
  3. Беляев, 2001, էջ 168
  4. Рябоштанов, 1987, էջ 5, 51, 85
  5. «О торжественном церемониале в Москве, посвящённом вручению грамот о присвоении звания Почетный гражданин Вильнюса советским военачальникам Н. И. Крылову, Е. Я. Савицкому и В. Т. Обухову». Газета «Советская Литва». 20 августа 1967. Վերցված է 31 августа 2018-ին.
  6. 6,0 6,1 Рябоштанов, 1987, էջ 128
  7. «Чествование почетного гражданина Вильнюса маршала И. Х.- Баграмяна». Газета «Советская Литва». 23 августа 1973. Վերցված է 31 августа 2018-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Vilniaus miesto tarybos sprendimą 1996 m. vasario 7 d. Nr. 83 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo nuostatų patvirtinimo»». Vilniaus miesto savivaldybės taryba. 7 февраля 1996. Վերցված է 31 августа 2018-ին.
  9. «Vilniaus miesto tarybos sprendimą 1996 m. spalio 30 d. Nr. 169 «Dėl Vilniaus miesto savivaldybės ženklų (insignijų) įsteigimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 30 октября 1996. Վերցված է 31 августа 2018-ին.
  10. 10,0 10,1 «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2011 m. gruodžio 28 d. Nr. 1-378 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo nuostatų patvirtinimo» pakeitimo». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 28 декабря 2011. Վերցված է 31 августа 2018-ին.
  11. «Džordžas Volkeris Bušas – Vilniaus miesto garbės pilietis». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 29 августа 2018. Վերցված է 31 августа 2018-ին.
  12. «Pažįstamas ir nepažįstamas Vladas Drėma». Լիտվայի գիտությունների ակադեմիայի գրադարան. 25 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 31 августа 2018-ին.
  13. «Vilniaus miesto tarybos sprendimą 1998 m. gruodžio 18 d. Nr. 301 «Dėl Vilniaus rotušės nuostatų tvirtinimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 18 декабря 1998. Վերցված է 31 августа 2018-ին.
  14. Ignas Jačauskas (29 августа 2018). «G. W. Bushas paskelbtas Vilniaus garbės piliečiu». Baltic News Service. Վերցված է 31 августа 2018-ին.
  15. «Экс-президент США Д. У. Буш объявлен почетным гражданином Вильнюса». Газета «Обзор». 29 августа 2018. Վերցված է 31 августа 2018-ին.
  16. Владимир Матвеев (31 августа 2018). «Враг Москвы — друг Вильнюса: кого в Литве чествуют за русофобию». Sputnik. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 31 августа 2018-ին.
  17. «Prašo suteikti Vilniaus garbės piliečio vardą G. Bushui». Delfi. 7 ноября 2017. Վերցված է 31 августа 2018-ին.
  18. Ignas Jačauskas (28 августа 2018). «Svarsto Georgą Walkerį Bushą paskelbti Vilniaus garbės piliečiu». Delfi. Վերցված է 31 августа 2018-ին.
  19. «Paskelbtas dar vienas Vilniaus miesto garbės pilietis». TV3. 29 августа 2018. Վերցված է 31 августа 2018-ին.
  20. «Remarks to the People of Lithuania in Vilnius». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 23 ноября 2002. Վերցված է 31 августа 2018-ին.
  21. Рябоштанов, 1987, էջ 5
  22. Рябоштанов, 1987, էջ 51
  23. Рябоштанов, 1987, էջ 85
  24. «Vilniaus miesto tarybos sprendimą 1996 m. vasario 7 d. Nr. 84 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 7 февраля 1996. Վերցված է 31 августа 2018-ին.
  25. «Vilniaus miesto tarybos sprendimą 1996 m. vasario 7 d. Nr. 85 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 7 февраля 1996. Վերցված է 31 августа 2018-ին.
  26. «Vilniaus miesto tarybos sprendimą 2000 m. vasario 11 d. Nr. 493 «Dėl Vilniaus garbės piliečio vardo suteikimo monsinjorui Kazimierui Vasiliauskui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 11 февраля 2000. Վերցված է 31 августа 2018-ին.
  27. «Vilniaus miesto tarybos sprendimą 2000 m. liepos 26 d. Nr. 53 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo M. Rostropovičiui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 26 июля 2000. Վերցված է 31 августа 2018-ին.
  28. «Vilniaus miesto tarybos sprendimą 2001 m. kovas 14 d. Nr. 246 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo JAV Atstovų rūmų pirmininkui J. Dennisui Hastertui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 14 марта 2001. Վերցված է 31 августа 2018-ին.
  29. «Vilniaus miesto tarybos sprendimą 2001 m. liepos 25 d. Nr. 384 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo Nobelio premijos laureatui poetui Česlovui Milošui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 25 июля 2001. Վերցված է 31 августа 2018-ին.
  30. «Vilniaus miesto tarybos sprendimą 2002 m. lapkričio 20 d. Nr. 722 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo poetui Justinui Marcinkevičiui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 20 ноября 2002. Վերցված է 31 августа 2018-ին.
  31. «Vilniaus miesto tarybos sprendimą 2003 m. spalio 15 d. Nr. 01A-41-103 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 15 октября 2003. Վերցված է 31 августа 2018-ին.
  32. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2006 m. balandžio 26 d. Nr. 1-1143 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo Jonui Kubiliui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 26 апреля 2006. Վերցված է 31 августа 2018-ին.
  33. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2012 m. birželio 6 d. Nr. 1-609 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo Algirdui Kaušpėdui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 6 июня 2012. Վերցված է 31 августа 2018-ին.
  34. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2013 m. balandžio 3 d. Nr. 1-1131 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo Tomui Venclovai»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 3 апреля 2013. Վերցված է 31 августа 2018-ին.
  35. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2013 m. liepos 10 d. Nr. 1-1300 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 10 июля 2013. Վերցված է 31 августа 2018-ին.
  36. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2015 m. balandžio 15 d. Nr. 1-2340 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 15 апреля 2015. Վերցված է 31 августа 2018-ին.
  37. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2016 m. vasario 3 d. Nr. 1-325 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 3 февраля 2016. Վերցված է 31 августа 2018-ին.
  38. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2017 m. balandžio 25 d. Nr. 1-899 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo Samueliui Bakui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 25 апреля 2017. Վերցված է 31 августа 2018-ին.
  39. «Vilniaus miesto savivaldybės tarybos sprendimą 2018 m. rugpjūčio 29 d. Nr. 1-1689 «Dėl Vilniaus miesto garbės piliečio vardo suteikimo Džodžui Volkeriui Bušui»». Վիլնյուսի քաղաքային խորհուրդ. 29 августа 2018. Վերցված է 31 августа 2018-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել