Վիլնյուսի զինանշան
Վիլնյուսի զինանշան (լիտ.՝ Vilniaus herbas), Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի պաշտոնական խորհրդանիշերից մեկը[1]։
![]() | |
Տարբերակներ | |
---|---|
![]() Վիլնյուսի փոքր զինանշանը | |
Մանրամասնություններ | |
Հաստատված | ապրիլի 17, 1991 |
Վահան | իսպանական |
Վահանաբռնիչներ | Երկու կանայք |
Զինանշանի մուգ կարմիր ֆոնի վրա պատկերված է Սուրբ Քրիստափորը, որն իր ուսերի վրա պահում է մանկահասակ Հիսուս Քրիստոսին[1]։ Մեծ զինանշանի վրա պատկերված են նաև երկու կանայք, ովքեր պահում են վահանը։ Աջ մասում կանգնած կնոջ ձեռքին փակեղ է, իսկ ձախ կնոջ ձեռքին՝ խարիսխ և կշեռք։
Զինանշանը պսակված է դափնու տերևով և Լիտվայի Հանրապետության դրոշի գույները կրող ժապավեններով։
ՊատմությունԽմբագրել
Վիլնյուսի զինանշանն ընդունվել է 1330 թվականին՝ քաղաքի հիմնադրումից յոթ տարի հետո։ Լիտվացի պատմաբան Թեոդոր Նարբուտը նշում է, որ 14-րդ դարի Վիլնյուսի զինանշանի վրա պատկերված է եղել առասպելական հերոս Անցիսը։
Այն բանից հետո, երբ Լիտվան մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ՝ Վիլնյուսի պաշտոնական զինանշանն ընդունվեց Լիտվայի մեծ դքսության ազգային խորհրդանիշը։
Այն իրենից ներկայացնում է կարմիր հերալդիկ ֆոնի վրա պատկերված հեծյալ։ Հեծյալի նժույգը սպիտակ է և ազնվացեղ։
Վիլնյուսի ներկայիս զինանշանը հաստատվել է 1991 թվականի ապրիլի 17-ին։ Վիլնյուսի դրոշի կենտրոնում ևս պատկերված է քաղաքի զինանշանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Վիլնյուսի զինանշան։ «Լիտվայի Հանրապետություն, մայրաքաղաք Վիլնյուսի պաշտոնական խորհրդանիշները»։ geraldika.ru։ Վերցված է 2017-04-15
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |