Վիլյամ Վայներ

հայ-իսրայելցի կոմպոզիտոր, ջութակահար, երգիչ և հասարակական գործիչ

Վիլյամ Մաքսիմի Վայներ (եբրայերեն՝ ויליאם ויינר‎, անգլ.՝ William Weiner, նոյեմբերի 25, 1955(1955-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ-իսրայելցի կոմպոզիտոր, ջութակահար, երգիչ և հասարակական գործիչ։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2008)[1][2][3], Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ (2013)[4], Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ (1994)[1][2][5], Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն (2018

Վիլյամ Վայներ
Ծնվել էնոյեմբերի 25, 1955(1955-11-25) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Հայաստան,  Իսրայել և  Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար, երգիչ, մանկավարժ
Գործիքներջութակ և դաշնամուր
Գործունեություն1974-ից առ այսօր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վիլյամ Վայները ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում, հրեաների ընտանիքում։ Սովորել է շնորհալի երեխաների համար նախատեսված Չայկովսկու անվան տասնամյա դպրոցում (1963-1974) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է գերազանցությամբ՝ սովորելով ջութակի դասարանում՝ պրոֆեսոր Ժան Տեր-Մերկերյանի (1974-1979) մոտ[1]։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է որպես ջութակահար, ապա մշտական հեղինակ-կոմպոզիտոր Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի հետ[1][2]։

Միաժամանակ Վիլյամ Վայներն ակտիվորեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ (1979-1992). վարել է ջութակի դասարան Երևանի մանկական երաժշտական դպրոցներում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]։ Զուգահեռաբար ավելի քան 12 տարի (1977-1989) երգել է Երևանի օպերային թատրոնի Տղամարդկանց կամերային երգչախմբում, որի հետ ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Նրա անձնական համագործակցությամբ ու մասնակցությամբ հայկական երաժշտության պատմության մեջ առաջին անգամ լույս է տեսել սկավառակ Կոմիտասի՝ տղամարդկանց երգչախմբի եռաձայն պատարագի օրիգինալ ձայնագրությամբ, որ թողարկվել է «Мелодия» ընկերության կողմից (1989)[6]։

Վիլյամ Վայները հեղինակ է սիմֆոնիկ, ջազային, կամերային-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունների։ Նա ստեղծել է հրեական նվագախմբային ստեղծագործությունների շարք[7][8], որ ներկայացվել են երեք հեղինակային ալբոմներում («Exodus»[9], «Երազանք» և «Իմ ժողովուրդը») (1997-2009)[1][3][10]։ Նրա երաժշտությունը ներկայում կատարվում է հայտնի երաժիշտների կողմից աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում[7][11][12], Վրաստանում[8][13], Ռուսաստանում[14][15], Իսրայելում[16] և Գերմանիայում[17][18]։ Հայաստանի մշակույթի նախարարության պետպատվերով հրատարակվել է կոմպոզիտորի «Դաշնամուրային պիեսներ "in C"» (ISBN 978-9939-50-176-5, 2011) նոտաների ժողովածուն[12][19][20], որն արդեն դարձել է Եվրոպայի առաջատար երաժշտական ակադեմիաների գրադարանների մաս[21][22][23][24]։

Վիլյամ Վայները ծավալել է նաև նշանակալի հասարակական գործունեություն։ Նա եղել է հրեական շարժման առաջնորդներից մեկը 1970-ական թվականներից և մասնակցել Հայաստանի հրեական համայնքի հիմնադրմանը[4]։ Հայկական պետականության անկախության կայացման ամենածանր տարիներին (1992-1995) Վիլյամ Վայները եղել է համայնքի ղեկավարը[25]։ 1994 թվականին նրա կողմից հիմնադրվել է «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը[5]։ Մինչ օրս նրա գլխավորությամբ անցկացվում են բազմաթիվ փառատոններ, համերգներ ու մշակութային միջոցառումներ[25]։

Երկրի մշակույթի բնագավառում ունեցած իր բազմամյա ներդրումների համար կոմպոզիտորին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2008)[3]։ Ստեղծագործական գործունեության 30-ամյակի առթիվ երկրի դասական երաժշտական մշակույթում ունցած ներդրման, ինչպես նաև հանդուրժողականության սկզբունքների քարոզման ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Վայներին շնորհվել է պատվոգիր Հայաստանի մշակույթի նախարարության կողմից (2011)[12]։ 2013 թվականից Վիլյամ Վայներն Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ է[4]։ Երկրի դասական երաժշտարվեստի զարգացման, համամարդկային մշակութային արժեքների տարածման միջոցով հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ասպարեզներում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ մաեստրո Վիլլի Վայները պարգևատրվել է ՀՀ Մաշակույթի նախարարության Ոսկե մեդալով (2015

Ընտանիքի պատմություն խմբագրել

1927 թվականին Վիլյամ Վայների հոր՝ Մաքսիմ Զեյլիկի Վայների ընտանիքը հայրենի Ումանից տեղափոխվել է Ամերիկա, սակայն ավելի ուշ բնակություն է հաստատել Հոլանդիայում՝ Ռոտերդամի մոտ գտնվող Շխիդամ քաղաքում, որտեղ նրանք ապրել են տասներեք տարի։ Գերմանական օկուպացիայի տարիներին (1941—1945) հրեաների ճակատագրին նվիրված «Ստվերներ Շխիդամի վրա 2» («Schaduwen over Schiedam 2» ISBN 9070450259, 1996) գրքում, որ հրատարակվել է հոլանդական մունիցիպալ արխիվների նյութերի հիման վրա, կա մի ամբողջ գլուխ «Վայներ ընտանիքը», որում մանրամասն նկարագրվում է նրանց արտաքսման ողբերգական պատմությունը։ Վայներները առաջին անգամ Հայաստանում հայտնվել են 1941 թվականին։ Բեռլինի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարից խորհրդային անձնագրերի շնորհիվ նրանք, հայտնի «Հատուկ էշելոնով» անցնելով ողջ Եվրոպայի տարածքով, հասել են Լենինական (ներկայում՝ Գյումրի)։ Լենինականը եղել է վերջին կետը, որտեղ Արևմտյան Եվրոպայում ապրող ԽՍՀՄ քաղաքացիներին փոխանակել են Խորհրդային Միությունում աշխատած գերմանացի դիվանագետների հետ։ Այդ փոխանակման հրեշավոր դեպքերը նկարագրվել են Վալենտին Բերեժկովի «Դիվանագիտական առաքելությամբ դեպի Բեռլին 1940-1941» (1966) գրքում։ Երկու ամիս Երևանի հավաքատեղում մնալուն հաջորդել է «քաղաքական տեսանկյունից անվստահելի» անձանց արտաքսումը Հյուսիսային Ղազախստան (1941-1946)։ Ընտանիքը Հայաստանից հեռացել է առանց հոր (կոմպոզիտորի պապի՝ Զեյլիկ Վայների), որն շտապ տեղավորվել է հիվանդանոցում ստամոքսի խոցի ծակվելու պատճառով։ 1946 թվականի աշնանը Վիլյամ Վայների տատը՝ Միրիամ Այզիկի Վայները (Չերվոնայա) չորս երեխաների հետ (Մաքսիմ, Կլարա, Բրոնյա և Լիդա) մեկնելու իրավունք է ստացել և վերադարձել Երևան՝ հույս ունենալով գտնել ամուսնուն, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել չի հաջողվել։

Վիլյամ Վայների մայրը՝ Իդա Երուսալիմսկայան, ծնողների՝ Միրիամ Երուսալիմսկայայի (Վյազովսկայա) և Մարկ Երուսալիմսկու (Մորդխա-Մոյշե Վոլկովիչ) հետ 1941 թվականին հայրենի Չերկասիից տարհանվել է Կիրգիզիա, և միայն 1944 թվականին են նրանք վերադարձել տուն։ 1953 թվականին Իդա Մարկովնան ավարտել է Կիևի պետական համալսարանը և ընկերների հրավերով մեկնել Երևան, որտեղ էլ ծանոթացել է Մաքսիմ Վայների հետ։ Երկու տարի անց ծնվել է նրանց որդին՝ Վիլյամը։

Մաքսիմ և Իդա Վայներներն իրենց երեխաների՝ Վիլյամի, Զինաիդայի ու Մարինայի հետ ապրել են Երևանում ավելի քան 40 տարի։ 1993 թվականի նոյեմբերին նրանք բոլորը թոռների հետ միասին տեղափոխվել են Իսրայել, որտեղ բնակություն են հաստատել Աքքա քաղաքում։ Հետագայում Վիլյամ Վայները շարունակել է ապրել ու աշխատել Երևանում։

Արվեստ խմբագրել

Նվագախմբային ստեղծագործություններ խմբագրել

  • «Ելից» (Էքսոդուս) (2000, սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Իմ Երուսաղեմ» (1998, կլառնետի, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Խասսիդական պար» (1997, կլառնետի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Ուրախ պատմություն» (Մայսե) (1999, կլառնետի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Փոքր քաղաք» (Շտետլ) (1999, շեփորի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Ռանդեվու» (2005, սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Ծեր երգեհոնահարը» (2000, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Օրորոցային» (1998, կլառնետի, կիթառի, ֆլեյտայիև լարային նվվագախմբի համար, բասի և ալտի վոկալով)
  • «Երգ երգոց» (1999, շեփորի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Սիրո երգը» (2006, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, շեփորի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Երազանք» (Խալոմ) (2002, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, շեփորի, տրոմբոնի և բիգ բենդի համար)
  • «Հրեական տանգո» (2000, կլառնետի, ակորդեոնի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Աշնանային սիրավեպ» (2003, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, շեփորի, տրոմբոնի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Կլեզմեր» (2001, կլառնետի և բիգ բենդի համար)
  • «Ուրախություն» (Սիմխա) (2001, շեփորի, կլառնետի և բիգ բենդի համար)
  • «Հակոբի շուշանը» (Շոշանաթ Յաակով) (2001, կլառնետի, շեփորի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Մեղեդի» (Նիգուն) (2000, կլառնետի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Էստեր թագուհու պարը» (2003, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «ՄԱԿԱԲԻ» (2003, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Ունայնություն ունայնությանց» (2002, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Իմ ժողովուրդը» (Ամի) (2006, ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Լեխաիմ» (2007, սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Վերելք» (Ալիա) (2007, բիգ բենդի համար)
  • «Մանկության մեղեդի» (2007, կլառնետի, ֆլեյտայի, հոբոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Գարնանային անձրև» (2007, սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Երեկոն ծովափին» (2008, շեփորի, տենոր սաքսոֆոնի, կլառնետի, տրոմբոնի և սիմֆոջազ նվագախմբի համար)
  • «Մի անգամ...» (2008, բիգ բենդի համար)
  • «Հիշատակ» (Զիկարոն) (2008, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Փոքրիկ պարուհին» (2009, սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Լավ տրամադրությամբ» (2007, բիգ բենդի համար)
  • «Արարում» (2005, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Լուսնի վալս» (2004, դաշնամուրի, վիբրաֆոնի և լարային նվագախմբի համար)
  • «Երևանյան սամբա» (2006, բիգ բենդի համար)
  • «Աշնանային տերևներ» (2009, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)
  • «Հաճելի մոլորություն» (2009, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար)

Կամերային-գործիքային ստեղծագործություններ խմբագրել

  • «Օրորոցային» (2010, կլառնետի, կիթառի, ֆլեյտայի և լարային կվարտետի համար, բասի և ալտի վոկալով)
  • «Մեղեդի» (Նիգուն) (2010, թավջութակի կամ կլառնետի և կամերային լարային նվագախմբի համար)
  • «Ամի» հրեական ռապսոդիա (2012, ջութակի և կամերային նվագախմբի համար, թավջութակի և կամերային նվագախմբի համար, ջութակի եռյակի, թավջութակի և դաշնամուրի համար, ջութակի դուստի և դաշնամուրի համար)
  • «Գարնանային անձրև» (2007, կամերային լարային նվագախմբի համար)

Ստեղծագործություններ դաշնամուրի համար խմբագրել

Դաշնամուրային պիեսներ "in C" (2009-2011)

  • «Արարում»
  • «Ելից» (Էքսոդուս)
  • «Էստեր թագուհու պարը»
  • «ՄԱԿԱԲԻ»
  • «Ունայնություն ունայնությանց»
  • «Իմ ժողովուրդը» (Ամի)
  • «Հակոբի շուշանը» (Շոշանաթ Յաակով)
  • «Փոքրիկ պարուհին»
  • «Լուսնի վալս»
  • «Վերելք» (Ալիա)
  • «Ծեր երգեհոնահարը»
  • «Աշնանային տերևներ»
  • «Հիշատակ» (Զիկարոն)
  • «Հաճելի մոլորություն»
  • «Երևանյան սամբա»

Ստեղծագործություններ երգչախմբի համար խմբագրել

(2013-2017)

  • «Վերելք» (Ալիա)
  • «Ելից» (Էքսոդուս)
  • «Ուրախ պատմություն» (Մայսե)
  • «Օրորոցային»
  • «Ունայնություն ունայնությանց»
  • «Մանկության մեղեդի»
  • «Լուսնի վալս»
  • «Ծեր երգեհոնահարը»
  • «Գարնանային անձրև»
  • «Լավ տրամադրությամբ»
  • «Երեկոն ծովափին»
  • «Մի անգամ...»
  • «Աշնանային տերևներ»
  • «Լեխաիմ»

Սկավառակագրություն խմբագրել

CD

  • 2003 – «Exodus»[9] («Narek.com», ԱՄՆ) – կատարվում Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2008 – «Khalom» («C Digital Print», Հայաստան) – կատարվում Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2011 – «Piano Pieces "in C"» («C Digital Print», Հայաստան) – կատարվում է Անահիտ Ներսիսյանի կողմից,
  • 2013 – «Piano Pieces "in C"» («CDBRAND», Ռուսաստան) – կատարվում է Հայկ Մելիքյանի կողմից[26],
  • 2013 – «Orchestral Pieces» («CDBRAND», Ռուսաստան) – 2 set CD «Exodus» & «Khalom» – կատարվել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2018 – «Choral Pieces» («TM PRODUCTION», Հայաստան) – կատարվել է Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից։

DVD

  • 2006 – DVD «Willy Weiner and the best soloists of Armenia» («ROFF Technologies», Ռուսաստան), Երևանի օպերայի և բալետի թատրոնում կայացած և Վիլյամ Վայների 50-ամյակին նվիրված համերգի ձայնագրությունը – կատարվում Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազ նվագախմբի կողմից,
  • 2007 – DVD «EXODUS by Willy Weiner» («C Digital Print», Հայաստան) – Նիկա Շեկի ֆիլը կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին,
  • 2007 – DVD «ANGEL ON THE ROOFS» («Kavingrig», Հայաստան) – Կարեն Գրիգորյանի ֆիլմը՝ նվիրված Մարկ Շագալի ծննդյան 120-ամյակին, ողջ երաժշտության հեղինակը Վիլյամ Վայներն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Вилли Вайнер» (ռուսերեն) — Энциклопедия фонда "Хай азг". Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Вилли Вайнер, заслуженный деятель искусств Республики Армения, композитор» (ռուսերեն) — armenianarthall.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Еврейский композитор - заслуженный деятель искусств Армении» (ռուսերեն) — Агентство Еврейских Новостей. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «William Weiner» (անգլերեն) — Israel Composers' League. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «В стране многоцветного туфа» (ռուսերեն) — lechaim.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Комитас. Патараг для мужского хора» (ռուսերեն) — Каталог советских пластинок. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 «Jewish composer stands tall in Armenia» (անգլերեն) — jta.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 Мария Киракосова. «Паспорт его музыки». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 «Willy Weiner – «EXODUS»» (անգլերեն) — ArmenianCDs. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «Willy Weiner» (անգլերեն) — William Weiner's music on YouTube. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. «Мелодии, которые всегда в душе» (ռուսերեն) — Noev Kovcheg. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. 12,0 12,1 12,2 «К юбилею еврейской общины». Агентство еврейских новостей. 14.12.2001. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. «Одна судьба – две радости, две боли» (ռուսերեն) — Noev Kovcheg. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. «Еврейский маэстро в Москве» (ռուսերեն) — Агентство Еврейских Новостей. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  15. «Композитор Вилли Вайнер» (ռուսերեն) — Радио «Голос России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. «Музыка маэстро Вилли Вайнера в Израиле» (ռուսերեն) — Агентство Еврейских Новостей. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. «Еврейский маэстро Вилли Вайнер в Германии» (ռուսերեն) — Агентство Еврейских Новостей. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  18. «КОНЦЕРТ В КЕЛЬНЕ». Голос Армении. 09.05.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  19. «В Ереване состоится презентация сборника произведений композитора Вилли Вайнера» (ռուսերեն) — Центр искусств “Гафесчян”. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  20. «Пьесы для фортепиано in C Вильям Вайнер» (ռուսերեն) — Музыкальная литература. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  21. «Piano Pieces "in C" Collection by composer Willy Weiner» (անգլերեն) — Tbilisi State Conservatoire. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  22. «Презентация сборника Вилли Вайнера «Фортепианные пьесы "in C"»» (ռուսերեն) — Московская консерватория. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  23. «Willy Weiner - Recital» (անգլերեն) — Jerusalem Academy of Music and Dance. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. «Musik aus Armenien» (գերմաներեն) — Hochschule für Musik und Tanz Köln, Standort Wuppertal, Günter-Wand-Haus. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. 25,0 25,1 «О КОМПОЗИТОРЕ ВИЛЛИ ВАЙНЕРЕ» (ռուսերեն) — Еврейская Община Армении. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  26. «WILLY WEINER: Piano Pieces in C, 2013, piano» (անգլերեն) — Hayk Melikyan. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել