Վիլյամ Գալաս

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Վիլիամ Գալաս (ֆր.՝ William Gallas, օգոստոսի 17, 1977(1977-08-17)[1], Անյեր սյուր Սեն), գվադելուպյան ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, խաղում էր պաշտպանի դիրքում։ Հայտնի է դարձել «Չելսի», «Արսենալ» և «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբներում իր ելույթներով։ 2001 թվականին պայմանագիր է կնքել «Չելսի» ակումբի հետ։ 2006 թվականին տեղափոխվել է անգլիական «Արսենալ», որտեղ 2007 թվականին դարձել է թիմի ավագ, բայց 2010 թվականին պայմանագիր է ստորագրել լոնդոնյան «Տոտենհեմ»-ի հետ։

Football pictogram.svg
Վիլիամ Գալաս
ֆր.՝ William Gallas
William Gallas.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1977(1977-08-17)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա (Աներ Սյուր Սեն)
Հասակ 183
Քաշ 83
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1987—1992 Ֆրանսիա Վիլնյով լա Գարեն
1992—1993 Ֆրանսիա Ռասինգ (Փարիզ)
1993—1994 Ֆրանսիա Կլերֆոնտեն
1994—1995 Ֆրանսիա Կան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1997 Ֆրանսիա Կան 34 (0)
1997—2001 Ֆրանսիա Մարսել 84 (2)
2001—2006 Անգլիա Չելսի 159 (12)
2006—2010 Անգլիա Արսենալ 101 (12)
2010—2013 Անգլիա Տոտտենհեմ 61 (1)
2013—2014 Ավստրալիա Պերտ Գլորի 15 (1)
Ազգային հավաքական
1995—1996 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18 տարեկան) 10 (0)
1997 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20 տարեկան) 12 (0)
1997—1998 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21 տարեկան) 11 (0)
2002—2010 Ֆրանսիա Ֆրանսիա 84 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Վիլիամ Գալասը ֆրանսիական Կլերֆոնտեն ակադեմիայի սան է։ Իր կարիերան սկսել է Ֆրանսիայի երկրորդ Լիգայում հանդես եկող «Կան» ակումբում։ 1997 թվականին տեղափոխվել է «Մարսել», որտեղ անցկացրել է 4 մրցաշրջան։

«Չելսի»Խմբագրել

2001 թվականին Գալասը 6.2 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Չելսի» ակումբ։ Նա խաղում էր 13 համարի ներքո։ Մարզչի՝ Կլաուդիո Ռաներիի օգնությամբ Գալասը սկսեց հանդես գալ կենտրոնում, Մարսել Դեսայի և Ջոն Թերիի հետ միասին։ Այդ ժամանակ « Չելսիի» պաշտպանությունը անանցանելի էր՝ 16 խաղում 1 գոլ։ Որոշ ժամանակ Գալասը հանդես է եկել նաև եզրային պաշտպանի դիրքում։

Հետագայում ակումբը սկսեց գլխավորել Ժոզե Մոուրինյոն, ում թիմի հիմնական մասն էր կազմում հենց Գալասը, ով կարողացավ նվաճել երկու չեմպիոնական տիտղոս, Անգլիայի գավաթ և սուպերգավաթ։ «Կապույտները» նաև կարողացան դուրս գալ 2004/2005 թվականների Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ «Լիվերպուլին» պարտվեցին 1։0 հաշվով, գոլի հեղինակը Լուիս Գարսին էր։ 2004/05 մրցաշրջանում, երբ Ուեյն Բրիջը լուրջ վնասվածք ստացավ, Գալասը ստիպված սկսեց հանդեղ գալ ձախ եզրում։ Չնայած այն բանի, որ 2005 թվականի ամռանը «Չելսին» ձեռք էր բերել մի քանի պաշտպանի, Գալասը միևնույնն է շարունակում էր հանդես գալ ձախ եզրում։ 2007 թվականի մայիսին Գալասի պայմանագիրը վերջացավ, բայց նա չերկարացրեց այն՝ պարզաբանելով, որ քիչ է վաստակում։

2006 թվականի սեպտեմբերի 1-ին Գալասը տեղափոխվեց լոնդոնյան «Արսենալ», իսկ Էշլի Քոուլը լքեց այն[2]։

«Արսենալ»Խմբագրել

Գալասը «Արսենալի» հետ կնքեց 4 տարվա պայմանագիր և Դենիս Բերգկամպի հեռանալուց հետո վերցրեց 10 համարի մարզաշապիկը։ Իր նորամուտը նշեց աջ պաշտպանի դիրքում, «Միդլսբրո» ակումբի դեմ խաղում, որը կայացավ 2006 թվականի սեպտեմբերի 9-ին։ Առաջին գոլը հեղինակել է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի դեմ խաղում։

Թիերի Անրիի «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո՝ 2007 թվականից, Գալասը Արսեն Վենգերի կողմից ստացավ ավագի թևկապը։ Իր առաջին խաղը որպես կապիտան կայացավ 2007 թվականի օգոստոսի 12-ին «Ֆուլհեմ»ի դեմ[3]: 2007 թվականի դեկտեմբերի 16-ին Գալասը գոլ հեղինակեց իր հին ակումբ՝ Չելսիի դեմ խաղում, որը խաղի միակ և հաղթական գոլն էր: 2008 թվականի օգոստոսին վերջնականապես հաստատվեց, որ Գալասը կմնա «Արսենալում» ավագի կարգավիճակով[4]։

Նոյեմբերին Գալասը Associated Press ամսագրին հարցազրույց տվեց՝ քննադատելով թիմի բարոյական վիճակը և ավելացրեց, որ «Արսենալի» երիտասարդները պետք է ցույց տան ավելի բարձրակարգ ֆուտբոլ[5][6]։ Այդ բանի համար նա 2 շաբաթ պատժվեց՝ բաց թողնելով «Մանչեսթեր Սիթի» դեմ հանդիպումը[7][8]։ Չնայած տարբեր լուրերի, Գալասը շարունակեց ելույթները «Արսենալում», և 2010 մրցաշրջանի առաջին 3 խաղերում կարողացավ դառնալ 3 գոլի հեղինակ։ Փետրվարի 7-ին Գալասն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը, որը կայացավ «Չելսիի» դեմ։ Մրցաշրջանի ավարտին պես Գալասի պայմանագիրը «Արսենալի» հետ վերջացավ, բայց թիմը նոր պայմանագիր չկնքեց ֆուտբոլիստի հետ։ Օգոստոսին լուրեր տարածվեցին, որ Գալասի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան «Տոտտենհեմը», իսկ օգոստոսի 20-ին հաստատվեց ֆուտբոլիստի տեղափոխումը «Տոտտենհեմ»։ Պայմանագիրը կնքեց ակումբի մարզիչը՝ Գարի Ռեդնապը։ Նա ասաց, որ ֆուտբոլիստը ուրբաթ օրը վերզննման կենթարկվի և միամյա պայմանագիրը կկնքվի։

«Տոտտենհեմ Հոտսպուր»Խմբագրել

2010 թվականի օգոստոսի 22-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Արսենալի» հիմնական մրցակից՝ «Տոտտենհեմ» ակումբ։ Պայմանագիրը կնքվել է 1 տարվա համար[9]։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Գալասը տոնեց իր նորամուտը։ Դեբյուտային խաղը կայացավ «Վեսթ Բրոմվիչի» դեմ «Հորտորնս» մարզադաշտում, որը ավարտվեց 1։1 հաշվով։ 2011 թվականի մարտի 28-ին Գալասը երկարացրեց պայմանագիրը ակումբի հետ, մինչև 2013 թվականի ամառը[10]։ «Տոտտտենհեմում» Գալասը կարողացավ դառնալ թիմի հիմնական պաշտպանը։ 2010/11 մրցաշրջանի ավարտին[11] և 2011/12 մրցաշրջանի սկզբին Գալասը վնասվածք ստացավ։ 2011 թվականի հունիսի 6-ին Գալասը հայտարարեց, որ ավարտում է ելույթները Ֆրանսիայի ազգային հավաքականում[12]։ 2013 թվականի հունիսի 10-ին «Տոտտենհեմը» հայտարարեց Գալասի հեռացման մասին[13]։

«Պերտ Գլորի»Խմբագրել

2013 թվականի հոկտեմբերին Գալասը նոր թիմ գտավ, որտեղ շարունակեց իր կարիերան։ Այդ ակումբը ավստրալական «Պերտ Գլորին» էր[14]։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ֆուտբոլիստը ավարտեց կարիերան[15]։

ՁեռքբերումներԽմբագրել

Թիմային

  Կան

  • 1995/96 մրցաշրջանի չեմպիոն։

  Չելսի

  • Պրեմիեր լիգայի 2004/05 և 2005/06 մրցաշրջանների հաղթող։
  • 2005 թվականի ֆուտբոլային լիգայի գավաթի հաղթող։
  • 2005 թվականի Անգլիայի Սուպերգավաթի հաղթող։

  Ֆրանսիայի ազգային հավաքական

  • 2003 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող։

Անձնական

  • 2003 և 2006 թվականների ՊՖԱ-յի տարվա թիմ։

ՎիճակագրությունԽմբագրել

Մրցաշրջան Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
1995/96 Կան   16 0
1996/97 Կան   18 0
1997/98 Մարսել   3 0
1998/99 Մարսել   39 0
1999/00 Մարսել   29 1
2000/01 Մարսել   29 2
2001/02 Չելսի   41 2
2002/03 Չելսի   48 4
2003/04 Չելսի   45 1
2004/05 Չելսի   46 2
2005/06 Չելսի   44 5
2006/07 Արսենալ   29 3
2007/08 Արսենալ   42 4
2008/09 Արսենալ   36 6
2009/10 Արսենալ   34 4
2010/11 Տոտտենհեմ   36 0
2011/12 Տոտտենհեմ   19 0
2012/13 Տոտտենհեմ   22 1
Всего 577 35

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Cole moved after deadline»։ The Daily Telegraph։ 2006-09-02։ Վերցված է 2006-09-05 
  3. «Gallas named captain as Wenger looks to older heads»։ Arsenal.com։ 2007-08-09։ Վերցված է 2007-08-09 
  4. «Wenger – Why William Gallas will be captain»։ 2008-08-08։ Վերցված է 2008-08-10 
  5. «Gallas launches Arsenal outburst»։ BBC Sport։ նոյեմբերի 21, 2008։ Վերցված է նոյեմբերի 21, 2008 
  6. «Gallas urges Arsenal's young stars to fight harder»։ International Herald Tribune։ Associated Press։ նոյեմբերի 20, 2008։ Արխիվացված օրիգինալից 2009-01-24-ին։ Վերցված է նոյեմբերի 21, 2008 
  7. Solhekol, Kaveh (նոյեմբերի 22, 2008)։ «William Gallas heads for Emirates exit»։ The Times (London)։ Վերցված է նոյեմբերի 24, 2008 
  8. «Gallas 'stripped' of captain role»։ BBC Sport։ նոյեմբերի 21, 2008։ Վերցված է նոյեմբերի 21, 2008 
  9. «Gallas deal agreed»։ Tottenham Hotspur FC։ օգոստոսի 22, 2010։ Վերցված է օգոստոսի 22, 2010 
  10. «New deal for Gallas»։ Tottenham Hotspur FC։ մարտի 28, 2011։ Վերցված է մարտի 28, 2011 
  11. Галлас пропустит последние матчи сезона
  12. Галлас завершил выступления в сборной Франции
  13. Галлас и Бентли покидают «Тоттенхэм»
  14. Галлас согласился на переход в австралийский «Перт Глори»
  15. Галлас завершил карьеру

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող՝
Թիերի Անրի
Արսենալի ավագ
2007 - 2008
Հաջորդող՝
Սեսկ Ֆաբրեգաս