Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս

Նիդերլանդցի գրող

Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս (հոլ.՝ Willem Frederik Hermans, սեպտեմբերի 1, 1921(1921-09-01)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - ապրիլի 27, 1995(1995-04-27)[1][2][3][…], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի գրող, երկրի հետպատերազմյան շրջանի կարևորագույն դեմքերից մեկը (Հարի Մուլիշի և Գերարդ Ռևեի հետ միասին)։ Նրա գրական ժառանգությունը ներառում է վեպեր, էսսեներ, փիլիսոփայական և գիտական աշխատություններ։

Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս
հոլ.՝ Willem Frederik Hermans
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1921(1921-09-01)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էապրիլի 27, 1995(1995-04-27)[1][2][3][…] (73 տարեկան)
Մահվան վայրՈւտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[4]
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԱմստերդամի համալսարան և Barlaeus Gymnasium?
ԵրկերThe Darkroom of Damocles? և Beyond Sleep?
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, լուսանկարիչ, համալսարանի դասախոս, սցենարիստ և աշխարհագրագետ
ԱշխատավայրԳրոնինգենի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Willem Frederik Hermans Վիքիպահեստում

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Հերմանսի ոճը խիստ մռայլ է և հակված է էկզիստենցիալիզմին։ Այն առանձնանում է հոլանդական գրականության համար անսովոր կարճ նախադասություններով։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Երկրորդ աշխարհամարտը և 1940-1945 թվականներին Նիդեռլանդների գերմանական օկուպացիան։ «Դամոկլի մութ սենյակը» (հոլ.՝ Damockle) և «Ակացիայի արցունքները» վեպերում իրադարձությունները տեղի են ունենում պատերաազմական շրջանում[5]։ Նույնիսկ ավելի լավատեսական աշխատանքները («Պրոֆեսորների միջև» և «Դայակը») ունեն տարօրինակ էքզիստենցիալ ոճ[6]։

1958 թվականին Հերմանսը նշանակվել է Գրոնինգենի համալսարանի ֆիզիկական աշխարհագրության դեցենտ։ 1973 թվականին նա թոշակի անցնելով բնակություն է հաստատել Փարիզում՝ իր ամբողջ ժամանակը նվիրելով գրական գործունեությանը։ «Պրոֆեսորների միջև» (1975) գրքում նա տվել է Գրոնինգենում համալսարանական կյանքի դառը և երգիծական նկարագիրը։ Սա «բանալի ունեցող» սիրավեպ է, որն ամբողջովին գրված էր համալսարանական թղթերի դատարկ կողմի վրա, որպեսզի, ինչպես նշում է գլխավոր հերոսը, «թանկարժեք թղթի հետ ինչ-որ օգտակար բան արվեր, որը սովորաբար անհետ կորչում է աղբարկղում՝ աղտոտելով շրջակա միջավայրը»։ Դրանից հետո համալսարանը պարտավորեցրեց իր աշխատակիցներին օգտագործել թերթի երկու կողմերը։

Ճանաչում խմբագրել

Նիդերլանդների գրականության մրցանակ (1977)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս» հոդվածին։