Վիլհելմ Պիկ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Վիլհելմ Պիկ (Picck) (հունվարի 3, 1876[2][3][4][…], Գուբեն, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա[1] - սեպտեմբերի 7, 1960[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[1]), գերմանական և միջազգային բանվորական շարժման, ԳԴՀ կուսակցական և պետական գործիչ։
Վիլհելմ Պիկ Wilhelm Pieck | |
1895 - 1949 | |
---|---|
Կուսակցություն՝ | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ |
Ազգություն | գերմանացի |
Ծննդյան օր | 3 հունվարի, 1876 |
Ծննդավայր | Գուբեն |
Վախճանի օր | 7 սեպտեմբերի, 1960 (84 տարեկանում) |
Վախճանի վայր | Բեռլին |
Թաղված | Սոցիալիստների հուշահամալիր և Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արևելյան Գերմանիա |
Զավակներ | Eleonore Staimer?, Elly Winter? և Arthur Pieck? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է բանվորի ընտանիքում։ 1895 թվականից Գերմանիայի սոցյալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ։ 1906-1910 թվականներին եղել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության Բրեմենի կազմակերպության քարտուղար։ 1910 թվականին ընտրվել է ԳՍԴԿ Բեռլինի կենտրոնական լուսավորական կոմիտեի 2-րդ և Կենտրոնական կուսդպրոցի քարտուղար։ Պատկանել է ԳՍԴԿ ձախ թևին, որի ղեկավարներն էին Կ․ Լիբկնեխտը, Ռ․ Լյուքսեմբուրգը, Ֆ․ Մեիինգը, Կ․ Ցետկինը։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) սկսվելուց հետո հանդես է եկել գերմանական իմպերիալիզմի զավթողական, սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջ ղեկավարների սոցիալ-շովինիստական քաղաքականության դեմ։ Բազմիցս բանտարկվել է։ 1918 թվականի նոյեմբերին մտել է «Սպարտակ միության» կենտրոնական ղեկավարության կազմի մեջ, ակտիվորեն մասնակցել Գերմանիայում 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխության նախապատրաստմանը։
Քաղաքական և հանրային գործունեություն
խմբագրելՊիկը Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից է։ ԳԿԿ հիմնադիր համագումարում (30 դեկտեմբերի, 1918-1 հունվարի, 1919) ընտրվել է ԳԿԿ ԿԿ անդամ, որի կազմում եղել է ընդհուպ մինչև Գերմանիայի խորհրդային միասնական կուսակցության կազմավորումը (1946)։ Պիկը պատկանում էր կուսակցության մարքս-լենինյան միջուկին, որը Է․ Թելմանի գլխավորությամբ հետևողական պայքար էր մղում աջ օպորտունիստների, «ուլարա ձախերի» դեմ։ 1921 թվականից բազմիցս ընտրվել է պրուսական լանդտագում, 1928 թվականից՝ գերմանական Ռայխստագում, 1929 թվականից՝ Բեռլինի մունիցիպալ և պրուսական պետական խորհուրդներում։ 1928 թվականից՝ Կոմինտերնի ԳԿ-ի (ԿԻԳԿ), 1931 թվականից՝ ԿԻԳԿ նախագահության և քարտուղարության անդամ։ Գերմանիայում ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց (1933) հետո Պիկը աշխատել է բանվորական շարժման պառակտումը վերացնելու, ֆաշիզմի դեմ պայքարի միասնական ճակատ ստեղծելու համար։ ԳԿԿ ԿԿ որոշմամբ Պիկը 1933 թվականի մայիսին հեռացել է Գերմանիայից։ Ֆ․ Դալեմի ու Վ․ Ֆլորինի հետ Փարիզում ստեղծել է ԳԿԿ արտասահմանյան ղեկավարություն։ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) հանդես է եկել ԿԻԳԿ հաշվետու զեկուցմամբ։ ԳԿԿ Բրյոաելի կոնֆերանսում (1935) ընտրվել է ԳԿԿ ԿԿ նախագահ։ Ֆաշիզմից գերմանական ժողովրդի ազատագրումից հետո Պիկը ներգրավվել է Գերմանիայի դեմոկրատացման, ապանացիֆիկացման, ֆաշիզմի տիրապետության հետևանքների վերացման աշխատանքում։ Նա մեծ դեր է խաղացել Գերմանիայի արևելյան մասում բանվորական շարժման պառակտումը վերացնելու, ԳԿԿ և ԳՍԴԿ Գերմանիայի խորհրդային միասնական կուսակցության մեջ (ԳԽՄԿ) միավորելու գործում։ 1946-1954 թվականներին եղել է ԳԽՄԿ-ի երկու նախագահներից մեկը (Օ․ Գրոտևոլի հետ)։ 1949 թվականից՝ ԳԽՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության կազմավորման (1949 թվականի հոկտեմբերի 7) պահից՝ նրա պրեզիդենտը։
Պարգևներ
խմբագրելԱրժանացել է Աշխատանքի հերոսի կոչման (1951)։ Պարգևատրվել է Կարլ Մարքսի, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» (ոսկյա), «Աշխատանքի դրոշ» և այլ շքանշաններով։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Пик Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 293)։ |