Վիլիի շոգենավը
Վիլիի շոգենավը (անգլ.՝ Steamboat Willie), ամենավաղ պահպանված ձայնային մուլտֆիլմերից[4], Դիսնեյ ստուդիայի առաջին ձայանյին և Միկի Մաուսի մասնակցությամբ` երրորդ մուլտֆիլմը[5]։
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թեմա | նավարկելու արվեստ |
Կերպարներ | Միկի Մաուս, Մինի Մաուս, Pete?, Միկի Մաուս, Մինի Մաուս և Pete? |
Հիմնված է | Steamboat Bill Jr.?[1] |
Ռեժիսոր | Ուոլթ Դիսնեյ[1][2] և Աբ Այվերքս[2] |
Սցենարիստ | Ուոլթ Դիսնեյ[2] և Աբ Այվերքս[2] |
Հնչյունավորում | Ուոլթ Դիսնեյ[2] |
Պրոդյուսեր | Ռոյ Օլիվեր Դիսնեյ[2] և Ուոլթ Դիսնեյ[2] |
Երաժշտություն | Կառլ Սթալլինգ[1][3] |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն[2] |
Դիստրիբյուտոր | Celebrity Productions, Inc.?[2] և Disney+? |
Տևողություն | 7 րոպե |
Թվական | հուլիսի 29, 1928[2] |
Պարգևներ | Ֆիլմերի ազգային ցուցակ |
Անվանման այլընտրանքային թարգմանությունն է՝ «Վիլիի շոգենավը»։
Հաջողությունից հետո Դիսնեյը մշակել է առաջին ֆիլմերը՝ նրանցում ավելացնելով ձայնային ուղի։
Մուլտֆիլմը ստեղծվել է Բաստեր Քիթոնի «Steamboat Bill Jr.» («Վիլլի շոգենավը, կրտսեր») ֆիլմի մոտիվներով, որը նույնպես դուրս է եկել 1928 թվականին[6]։
Մուլտֆիլմը 1994 թվականից[7] անիմացիայի պատմաբան Աջերի Բեկոնի 1994 թվականին կազմած 50 մեծագույն մուլտֆիմերի ցանկում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
ՍյուժեԽմբագրել
Միկի Մաուսը վարում է գետային շոգենավ՝ երևակայելով իրեն նավի նավապետ: Նա ուրախ սուլում է երաժշտություն և քաշում պարանից, ինչի հետևանքով շոգեքարշը արձակում է երեք շչակ։ Շուտով տախտակամածի վրա հայտնվում է իսկական կապիտանը (Փիթ) և բարկացած վռնդում է Միկիին կամրջակից։ Երբ Փիթը շրջվում է, Միկի Մաուսը բարձր փռթքում է։ Փիթը ոտքով հրում է մկնիկին, և նա, սայթաքելով աստիճանների վրայով, ընկնում է ջրով դույլի մեջ։ Նրա կողքին գտնվող թութակը սկսում է ծիծաղել Միկի Մաուսի վրա, և նա դույլը նետում է թռչունի վրա։
Վարելով նավը՝ Փիթը հանում է ծամվող սիգար և, մի քիչ կծելով, թքում է այն։ Քամու հետ թքածը հետ է վերադառնում և խփում զանգին։ Զվարթացած Փիթը կրկին կծում է սիգարից և նորից է թքում՝ այս անգամ խփելով իր իսկ դեմքին։ Որոշ ժամանակ հետո շոգենավը կանգ է առնում, որպեսզի վերցնի ընտանի կենդանուն։ Երբ շոգենավը մեկնում է, մոտ է վազում Մինին` փորձելով հասնել նավին։ Միկին չի նկատում նրան, բայց նա վազում է շոգենավի հետևից ափով։ Միկի Մաուսը, տեսնելով Մինիին, օգտագործում է բեռնակիր ամբարձիչը նրան տախտակամած բարձրացնելու համար։
Իջնելով տախտակամածին՝ Մինի Մաուսը պատահաբար ցած է գցում կիթառը և մի քանի «Turkey in the Straw» նոտաների թերթեր, որոնք ուտում է այծը։ Երկու մկնիկները այծին օգտագործում են որպես գրամոֆոն, որի վրա նրանք նվագում են՝ կենդանու պոչը օգտագործելով որպես բռնատեղ։ Միկին «նվագակցում» է՝ օգտագործելով նավի վրա գտնվող զանազան իրեր և «նվագում» է կենդանիների վրա այնպես, ինչպես երաժշտական գործիքների վրա[8]։
Վերջապես գալիս է նավապետ Փիթը և ստիպում է Միկի Մաուսին կարտոֆիլ մաքրել։ Երբ Միկին ձեռնամուխ է լինում աշխատանքին, վերադառնում է նույն թութակը և սկսում է ծիծաղել մկնիկի վրա։ Մուլտֆիլմը ավարտվում է նրանով, որ մկնիկը թութակին հարվածում է կարտոֆիլով, և թռչունը ընկնում է ջուրը, իսկ Միկին սկսում է ծիծաղել։
Մշակութային ազդեցությունԽմբագրել
- Սթիվեն Քինգի «Կանաչ մղոն» վեպում կարևոր դեր է խաղում մկնիկը, որը բնակություն է հաստատել մահկանացուների դաշինքում։ Վերակացուները սկզբում անվանել են այն Ուիլլի շոգենավ (հետագայում բանտարկվածներից մեկը տվել է նրան մեկ ուրիշ մականուն միստր Ջինգլես) ի պատիվ մուլտֆիլմի հերոսի. «Այն օրերում մարդկանց մեծամասնությանը անվանում էին այնպես, ինչպես հայտնի մկնիկին, որը այսօր հայտնի է Միկի Մաուս անունով։ Այդ ամենը առաջին ձայնային մուլտֆիլմի պատճառով էր, որտեղ նա աչքերն էր ոլորում, պտտում էր կոնքերը և քաշում էր գոլորշին կաթսային մատակարարող պարանից»[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 (unspecified title)(բազմ․) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Big Cartoon DataBase — 1998.
- ↑ Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 99. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ Предыстория анимации
- ↑ http://news.bbc.co.uk/hi/russian/entertainment/newsid_7735000/7735479.stm
- ↑ Steamboat Bill, Jr. (1928) — Trivia
- ↑ Список 50 величайших мультфильмов на сайте rateyourmusic.com
- ↑ «Վիլիի շոգենավը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Зелёная миля: Роман / С. Кинг; Пер. с англ. В. А. Вебера, Д. В. Вебера — М.: ООО «Издательство АСТ», 1999. — 496 с. ISBN 5-237-01157-8