Վիլեն Գայֆեջյան (հունիսի 5, 1992(1992-06-05), Երևան, Հայաստան), հայ բլոգեր, «SOS» համացանցային շոուի համահեղինակ, հաղորդավար[1]։

Վիլեն Գայֆեջյան
Ծնվել էհունիսի 5, 1992(1992-06-05) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհաղորդավար և բլոգեր

Գործունեություն խմբագրել

Հայտնի է դարձել 2015 թվականի ապրիլի վերջին Յություբում «L'anmoruk» անունով հրապարակված ՀՀ ոստիկանությանը և իշխանություններին քննադատող տեսանյութի հրապարակումից և դրա հետ կապված իրադարձություններից հետո[1]։

2015 թվականի հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ համացանցային «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի[2]։ Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել եւ պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության։ Ոստիկանները վիրավորվել են «SOS Գ/7» հաղորդման 11-րդ թողարկումից, որում անդրադարձել են սևազգեստ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել