Վիլեմ Զավադա (չեխ․՝ Vilém Závada, մայիսի 22, 1905(1905-05-22)[1][2][3][…], Հրաբովա, Օստրավա, Margraviate of Moravia, Lands of the Bohemian Crown, Ավստրո-Հունգարիա[3] և Hrabová, Շումպերկի շրջան[4] - նոյեմբերի 30, 1982(1982-11-30)[1][2][3], Պրահա, Չեխոսլովակիա[3]), չեխ բանաստեղծ։

Վիլեմ Զավադա
չեխ․՝ Vilém Závada
Vilem Zavada 1930.jpg
Ծնվել էմայիսի 22, 1905(1905-05-22)[1][2][3][…]
ԾննդավայրՀրաբովա, Օստրավա, Margraviate of Moravia, Lands of the Bohemian Crown, Ավստրո-Հունգարիա[3] կամ Hrabová, Շումպերկի շրջան[4]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1982(1982-11-30)[1][2][3] (77 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[3]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզուչեխերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԿրթությունՓիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան[4]
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներժողովրդական արտիստ
ԱզգականներFerdinand Hrejsa?[5] և Bohuš Hrejsa?[5]
Vilém Závada Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վիլեմ Զավադան ծնվել է 1905 թվականին Հրաբովայում։ Հաճախել է ծննդավայրի տարրական դպրոց, 1917-1923 թվականներին սովորել է Օստրավեի դասական քերականության դպրոցում, Պրահայի Կարլի համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1930-1932 թվականներին եղել է «Rozpravy Aventina» ամսագրի խմբագիրը, 1932–1937 թվականներին՝ «Listy» ամսագրի խմաբգիր։ 1948-1949 թվականներին եղել է ազգային և համալսարանական գրադարանի տնօրեն։

Զավադանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգեհանգիստ», լույս է տեսել 1927 թվականին։ Նախապատերազմյան ստեղծագործություններում («Հոգեհանգիստ», «Սիրենա», 1932, «Հետիոտն ճանապարհ», 1937 ժողովածուներ) բանաստեղծն արտացոլել է գործազրկության և աղքատության ճնշող մթնոլորտը։ Օկուպացիայի տարիների ստեղծագործություններում («Ամրոցի աշտարակ», 1940, «Մեռյալների հարությունը», 1945) բացահայտվել է հեղինակի կայուն հավատը ժողովրդի, նրա արդար գործի հանդեպ։ Ժողովրդա-դեմոկրատական կարգերի հաղթանակի շրջանում Զավադայի պոեզիան («Լույսի քաղաքը», 1950, «Դաշտային ծաղիկներ», 1955) լի է լուսավոր, խնդուն երանգով։ Բանաստեղծը գովերգում է ազատ աշխատանքը, մարդկային հարաբերությունների և մարդու ձեռքով վերափոխվող բնության գեղեցկությունը[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել