Վիլա (դիցաբանական կերպար)

Վիլա (самовила, самодива; բուլղար․՝  և սերբ.՝ вила; մակեդոներեն՝ самовила; խորվ.՝ և սլովեն.՝ vila; սլովակ.՝ víla; լեհ.՝ wiła), հարավային սլավոնականների և մասամբ սլովակների հավատալիքների ու բանահյուսության մեջ իգական դիցաբանական արարած՝ հիմնականում դրական հատկություններով։ Սակայն նա կարող է վրեժ լուծել իրեն վատություն արած մարդուց, ինչը նրան մոտեցնում է աստվածուհու՝ մասնավորապես ջրահարսի[1]։

Վիլա
Տեսակդիցաբանական էակների դաս և mythical humanoid race?
ԵնթատեսակNav'? և դիցաբանական կերպար
ԴիցաբանությունՍլավոնական դիցաբանություն
Երևի համընկնում էՌուսալկա, Մավկա, Ունդինա և Samodiva?
 Víla Վիքիպահեստում

Թևերով, երկար արձակ մազերով, բարեկազմ և հմայիչ աղջիկներ են (հազվադեպ - տգեղ)։ Նրանք հագնում են երկար կախարդական զգեստ կամ ծածկոց, որի տակ նրանք տաքցնում են ոտքերն ու սմբակները[1]։

Նկարագրություն խմբագրել

Հարավային սլավոններ խմբագրել

Նրանք ունեն այծի, ձիու կամ ավանակի ոտքեր։ Վիլաները դրանք ծածկում են սպիտակ հագուստով։ Մարդկանց (հատկապես տղամարդկանց) բարեկամորեն են վերաբերում, օգնում են վիրավորներին ու որբերին։ Եթե բարկացնեք վիլաներին, նրանք կարող են մեկ հայացքով խստորեն պատժել կամ սպանել։ Վիլաները կարող են ուժել կանխատեսել մահը սակայն նրանք անմահ չեն[2][3]։

Վիլաները կարողանում են թռչել, ինչպես լեռներում ապրող թռչունները։ Նրանք ջրհորների և լճերի տիրուհիներն են, կարողանում էին «կողպել» ջրերը։ Եթե կտրեք նրանց թևերը, Վիլաները թռչելու կարողությունը կկորցնեն և կդառնան հասարակ աղջիկներ։ Այսպես հաախ վարվում էին երիտասարդ տղամարդիկ։ Նրանք կտրում էին վիլաների թևերը և ամուսնանում նրանց հետ։ Բայց նման ամուսնությունները երբեք լավ չէին ավարտվում։ Վաղ թե ուշ վիլան խաբեությամ և խորամանկությամբ վերադարձնում է իր թևերը և թռչում հեռու։ Նման ամուսնություններից ծնված երեխաները հաճախ մնում էին իրենց հայրերի մոտ։ Երեմն վիլա մայրեր իրենց հետ տանում էին երեխաներին։

Բուլղարական հավատալիքների համաձայն, վիլաները հայտնվում էին արնանը ամռանը, երբեմն՝ Ավետիսի և Խաչվերացի տոներին։ Վիլաները տոներ շատ են սիրում, հատկապես Զատիկը։

Վիլաների պաշտամունքի և նրանց ջրհորների հետ կապի մասին հաըտնի է մեզ բուլղարական XIII դարի աղբյուրներից, որտեղ նրանց անվանում են սամովիլներ։ Ըստ այդ աղյուրների վիլաներ դառնում էին մկրտված մահացած աղջիկները։

Բուլղարական ժողովրդական պոեզիայում հիշատակվում է յուդաների վիլաների մասին՝ ովքեր մարդկանց հետ թշնամական հարաբերությունների մեջ էին։ Սկզբում «Յուդա» բառը տարբեր իմաստներ ուներ՝ հզոր, նենգ, անդադրուն, կռվարար, չարակամ։ Հետագայում յուդան դարձել է վիլայի, սամովիլի և սամոդիլի հոմանիշը։ Ըստ ժողովրդական անահյուսության բոլղարացի հուդան մի յուդայի հետ էր, ով ծառայում էր նրան։

Արևմտյան սլավոններ խմբագրել

Սլավոնական արևմտյան տարածքներում վիլաները են դառնում մահացած աղջիկները, ովքեր չեն կարողանում խաղաղ հանգչել։ Վիլաները կարող են վնաս հասցնել նրանց, ովքեր իրենց ապրած կյաքնի ընթացքում վիրավորել են տվյալ վիլային (ռուսական ջրահարսները և ուկրաինական մավկաները)։

Ըստ XIX դարի գերմանացի բանաստեղծ Հենրիխ Հեյնի նկարագրության վիլաները են դարձել պարուհի, հարսանիքից առաջ մահաած աղջիկների հոգիները[4][5]։ Նրանք հանդիպում էին գիշերը անհետանում էին առավոտյան։ Կրում էին հարսանեկան զգեստ, ծաղկեպսակներ և մատանիներ։ Եթե գիշերը ճանապարհի վրա հանդիպեք երիտասարդ մարդու, ով փորձում է ժպիտով և հրապուրելով ներգրավել պարի մեջ, ապա նրա հետ պարողը կմահանա։ Հենրիխ Հեյնը նրանց նմանեցնում էլֆերի (փերիների) և բաոսուհի քուրմերի։ Նա գրել է, որ այս լեգենդը սլավոնական ծագում ունի[6]։

Սլավոնական վիլաները, ջրահարսերը և այլ արարածների Բուսալաևը և Աֆանսևը համեմատել են գերմանական էլֆերի և վալկիրիաների հետ։

Վիլաները մշակույթում խմբագրել

Ապոլլոն Մայկովը ունի մի անաստեղծություն՝ «Утро. Предание о виллисах», որի մեջ վիլաներին նկարարում է հետևյալ կերպ․

Из ущелий чёрных
Вылетели тени —
Белые невесты:
Широко в полёте
Веют их одежды,
Головы и тело
Дымкою покрыты,
Только обозначен
В них лучом румяным
Очерк лиц и груди.

Ապոլոն Մայկով՝ «Утро. Предание о виллисах»
  • «Ժիզել» բալետ, Տոֆիլ Գոտեի լիրետոն, երաժշտությունը՝ Ադոլֆ Ադանի։ Արքայազն հագնում է գյուղացու շորեր սիրահարվում գյուղացի Ժիզելին։ Իմանալով ճշմարտությունը Ժիզելը խելագարվում է և մահանում։ Միրթա անունով վիլան (լիբրետոյում օգտագործվում է վիլայի գերմանական տարբերակը wilis «վիլլասա»), վերցնում Ժիզելի հոգգին և այն դարձնում վիլա։ Նրան գրեթե սպանում էին արքայազնին, սակայն նրան փրկում է զանգակի ձայնը։ Գոտեն «Ժիզել»-ի սյուժեն գրելու ժամանակ ոգեշնչվում է Հենրիխ Հեյնի «Ձմեռային հեքիաթների» մի հատվածից, որտեղ պոետը պատմում է այդ գերմանական կամ սլավոնական լեգենդը մի աղջկա մասին, ով հանգստություն չի գտնում իր գերեզմանում , քանի որ մահացել էր իր հարսանիքի նախօրեին։
  • Պուչինի «Վիլլի» (սկզում «Փերիներ»)օպերան պատմում է իր հարսանիքի նախօրեին մահաած աղջկա մասին, և թե ինչպես է նա դառնում վիլա։ օՕպերայում վիլաները կարող են փոթորիկ առաջացնել և ազդել եղանակի վրա։ Օպերայի լիրետոն հիմնված է Ալֆոնս Կարրայի համանունպատմության վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Толстая, 1995, էջ 370
  2. Вакарелски X., Етнография на България, София, 1974, с. 503—505
  3. Иванов В. В., Топоров В. Н. Вилы // Мифы народов мира. Энциклопедия. М., 1991. Т. 1, с. 236
  4. Генрих Гейне Über Deutschland
  5. Генрих Гейне De l’Allemagne, стр. 309.
  6. Лось, 1892, էջ 348

Գրականություն խմբագրել

  • И. Л. Лось (1890–1907). «Вилы, русалки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլա (դիցաբանական կերպար)» հոդվածին։