Վիլաերմոսա (Տաբասկո)

Վիլաերմոսա կամ Վիլա Էրմոսա (իսպ.՝ Villahermosa, բառացի թարգմանությունը` Գեղեցիկ ծառ), Տաբասկո նահանգի մայրաքաղաքը և Մեքսիկայի Սենտրո մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Վիլաերմոսայի բնակչությունն ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 353,577 մարդ։ Քաղաքը տեղակայված է Մեքսիկայի զբոսաշրջային երկու կենտրոններից` Մեխիկո քաղաքից 863 կմ և Կանկունից` 998 կմ հեռավորության վրա, և համարվում է նրանց միջև զբոսաշրջիկների կենտրոնական կանգառը։

Բնակավայր
իսպ.՝ Villahermosa
Mirador laguna ilusiones.JPG
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1564 թ.
Մակերես1349
ԲԾՄ20±1 մետր
Բնակչություն1 013 484 մարդ (2020)[1]
Ժամային գոտիԿենտրոնական ժամային գոտի
Հեռախոսային կոդ993
Փոստային ինդեքսներ86000
Պաշտոնական կայքvillahermosa.gob.mx
##Վիլաերմոսա (Տաբասկո) (Մեքսիկա)
Red pog.png

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Նահանգի ամբողջ քաղաքական ղեկավարությունը գտնվում է Վիլաերմոսայում։ Այն նաև կարևոր բիզնես կենտրոն է մեքսիկական նավթարդյունաբերության համար։ Քաղաքում գործում են խոշորագույն ազգային բանկերի մասնաճյուղերը։

2007 թվականի հոկտեմբերին Վիլաերմոսան տառապել է պատմության մեջ ամենածանր ջրհեղեղից։ Մի քանի հարյուր հազար մարդ տեղափոխվել են ջրհեղեղի տարածքից։

ԱշխարհագրությունԽմբագրել

Վիլաերմոսան գտնվում է Մեքսիկայի հարավ-արևելքում, Գրիխալվա և Կարիզալ գետերի միջև։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 10 մետր է։ Քաղաքն ունի նաև մի քանի ծովախորշեր, որոնցից ամենամեծը և ամենակարևորը Պատրանքների ծովածոցն է (իսպ.՝ La Laguna de las Ilusiones):

ԵղանակԽմբագրել

Տաբասկո նահանգի շատ հատվածների նման` Վիլաերմոսան ունի արևադարձային կլիմա։ Ամռանը և գարնանը ջերմաստիճանը կարող է հասնել 40 °C, խոնավությունը 30% է։ Կարճ ձմռան ընթացքում գերխոնավ կլիման գերակշռում է 28 °C միջին ջերմաստիճանի պայմաններում։ Գարնանը շատ բույսեր ծաղկում են, և քաղաքը վերափոխվում է։ Դրանց թվում կան վառելափայտ, գուայ փայտ, տաբեբուա և այլ արևադարձային բույսեր։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վիլաերմոսա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
միջին առավելագույնը (°C) 28,2 29,3 32,3 33,9 35,4 34,5 34,0 34,0 33,2 21,4 30,3 28,7
միջին ջերմաստիճանը (°C) 116,1 89,7 48,5 44,0 102,1 225,0 173,0 242,4 303,1 323,6 176,8 166,1
միջին նվազագույնը (°C) 19,4 19,8 21,4 23,0 24,4 24,1 23,8 23,7 23,7 23,0 21,7 20,2
Աղբյուր՝ World Weather Information Service

Օդային երթևեկությունԽմբագրել

Կառլոս Ռովիրոս Պերեսի օդանավակայանը ժամանակակից միջազգային օդանավակայան է, որն ունի բազմաթիվ տերմինալներ։ Օդային ճանապարհորդությունն իրականացվում է մի շարք ազգային փոխադրողների, ինչպես նաև` Continental Airlines-ի կողմից, որն ուղիղ միջազգային թռիչք ունի Հյուսթոն։

ՊատմությունԽմբագրել

 
Քաղաքի պատմական կենտրոնը

Քաղաքի հիմնադրվել է 1564 թվականի հունիսի 24-ին, իսպանացի Դիեգո դե Քվիադայի կողմից, Գրիխալվա գետի ափին, որը կոչվում է Վիլա Հերմոսա։ 1826-ին գյուղի կարգավիճակը բարձրացվել է քաղաքի` Սան Խուան Բաուտիստա դե լա Վիլլ Էրմոսա անվամբ։ 1840 թվականի նոյեմբերի 20-ին քաղաքը գրավվել է Տեխասի Հանրապետության ռազմական ուժերի կողմից՝ պահանջելով փրկագին $20,000 արծաթ։ Տաբասկոյի ճակատամարտի, մեքսիկա-ամերիկյան պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է ԱՄՆ-ի ուժերի կողմից։ 1863 թվականին Մեքսիկայում ֆրանսիական միջամտության ժամանակ քաղաքը գրավել են ֆրանսիական զորքերը։ 1916 թվականին Տաբասկոյի նահանգապետ Ֆրանցիսկո Խոսե Մուգիկոն հրամայել է վերականգնել քաղաքի Վիլաերմոսա անունը։

Այսօր Վիլաերմոսան ժամանակակից քաղաք է Մեքսիկայի հարավ-արևելքում և Մեքսիկայի Սիթիի և Կանկունի միջև, ամենակարևոր բիզնես և առևտրային կետն է՝ Մերիդայից հետո[2]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Քաղաքում տեղակայված է Լա Վենտա թանգարան-արգելոցը, որն ունի փոքրիկ կենդանաբանական այգի և օլմեկների գտածոների ամենամեծ հավաքածուն։

Այլ նշանակալի տեսարժան վայրերից են.

  • Իրիսի արվեստի թատրոն
  • Դե Արմաս Վիլաերմոսայի հրապարակ (կենտրոնական հրապարակ)
  • Լուզի գոտի (քաղաքի կենտրոն)
  • Սենոր դե Տաբասկո մայր տաճար
  • CICOM համալիր
  • Թոմաս Գարիդո Կանաբալի անվան զբոսայգի
  • Տաբասկոյի պատմության թանգարան
  • Յումկա (կենդանաբանական այգին՝ կենդանիների ազատ տեղաշարժով)
  • Լա Շոկո զբոսայգի
  • Մանկական թանգարանի «Թութակ»

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել