Վիզմա Բելշևիցա (լատիշ․՝ Vizma Belševica, 30 մայիսի, 1931, Ռիգա - 6 օգոստոսի, 2005, Ռիգա), լատվիացի բանաստեղծուհի, արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ, թարգմանչուհի։ Ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում[3]։

Վիզմա Բելշևիցա
Ծնվել էմայիսի 30, 1931(1931-05-30)[1]
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն[2]
Վախճանվել էօգոստոսի 6, 2005(2005-08-06)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիա[2]
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի և դրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լատվիա
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներTrilogy Bille?
Պարգևներ
ԶավակներԿլավս Էլսբերգս և Jānis Elsbergs?

Կենսագրություն խմբագրել

Վիզմա Բելշևիցան ծնվել է 1931 թվականի մայիսի 30-ին Ռիգայում, բանվորական ընտանիքում։ Հայրը եղել է ալկոհոլամոլ։ Վիզմա Բելշևիցան մեծացել է Ռիգայում ու Կուրզեմեում, որտեղ գտնվում էր նրա ազգականների ֆերման։ Նրա առաջին գրական ստեղծագործությունները տպագրվել են 1947 թվականին։ Սովորել է Մոսկվայի Գրականության ինստիտուտում (1955-1961)։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1955 թվականին։

Վիզմա Բելշևիցայի բանաստեղծությունները խորհրդային տարիներին ենթարկվել են խիստ գրաքննադատության, բանաստեղծուհին ինքը երկար տարիներ հեռացել է գրական-հասարակական կյանքից։ Բելշևիցայի՝ «իշխանությունների հետ առերեսման»[4] հանգեցրած ստեղծագործությունների թվում է պատկանում «Հենրիխ Լատվիացու դիտողությունները Լիվոնյան ժամանակագրության լուսանցքներում» (լատիշ․՝ Indriķa Latvieša piezīmes uz Livonijas hronikas malām, 1969) պոեմը, որում ներկայացված է լատիշ ժամանակագրի կերպարը, ով ստիպված է կարեկցանքով նկարագրել իրեն օտար վարչակարգի տիրապետությունը։ Այդ կերպարը բանաստեղծուհու կողմից օգտագործվել է, ինչպես ենթադրվում է, Լատվիայում խորհրդային իշխանության նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելու համար[5]։

Վիզմա Բելշևիցայի գրքերը հրատարակվել են Շվեդիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ դրանք թարգմանվել են աշխարհի 40 լեզուներով։

Վիզմա Բելշևիցան կատարել է նաև թարգմանություններ անգլերենից (Շեքսպիր, Թոմաս Էլիոթ), իտալերենից (Դանթե), ռուսերենից (Ալեքսանդր Պուշկին) և ուկրաիներենից։ 1990-ական թվականներին հրատարակվել է նրա ինքնակենսագրական վեպերի շարքը՝ «Բիլե», «Բիլեն ապրում է հեռու» և «Բիլեի հրաշալի երիտասարդությունը»։

Վիզմա Բելշևիցան մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2005 թվականի օգոստոսի 6-ին Ռիգայում։

Վիզմա Բելշևիցայի որդիները՝ Կլավս Էլսբերգսն ու Յանիսը, գրողներ են։

Ճանաչում խմբագրել

Վիզմա Բելշևիցայի նովելի հիման վրա նկարահանվել է «Ամեն ինչ այս խենթ Պաուլինայի պատճառով է» (1979) ֆիլմը, որ մեծ ժողովրդականություն էր վայելում Լիտվայում։ 1990 թվականին Վիզմա Բելշևիցան ընտրվել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Բազմիցս արժանացել է լատվիական ու արտասահմանյան պատվավոր գրական մրցանակների (Թոմաս Տրանստրյոմերի մրցանակ (1998) և այլն)։ Վիզմա Բելշևիցան Երեք աստղերի շքանշանի ասպետ է։

Մատենագրություն խմբագրել

  • Վիզմա Բելշևիցա, Երկնագույն ամառ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 125 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #12037529X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Vizma Belševica» (PDF). apinis.lv. 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  4. История Латвии. ХХ век. — Riga: Jumava, 2005. — С. 382.
  5. Linda Kaljundi, Kaspars Kļaviņš. The Chronicler and the Modern World: Henry of Livonia and the Baltic Crusades in the Enlightenment and National Traditions // Crusading and Chronicle Writing on the Medieval Baltic Frontier: A Companion to the Chronicle of Henry of Livonia / Edited by Marek Tamm, Linda Kaljundi and Carsten Selch Jensen. — Ashgate Publishing, Ltd., 2011. — P. 449. (անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Kubulin̦a A. Vizma Belševica: monogrāfija. Rīga: Preses nams, 1997
  • Dvīņu zīmē: Vizmas Belševicas nozīme latviešu literatūrā un vēsturē: konferences materiāli/ Margita Gūtmane, ed. Rīga: Karogs, 2007