Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես

Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես (գերմ.՝ Wiener Internationale Postwertzeichen-Ausstellung կամ WIPA), միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես, որը ժամանակային իմաստով ոչ կանոնավոր ձևով տեղի է ունենում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 1881 թվականից[1]։ Հանդիսանում է Եվրոպայի ամենահեղինակավոր ավանդական ֆիլատելիստական ցուցահանդեսը[2]։ 2010 թվականի դրությամբ պատմության ընթացքում անցկացված 10 Վիեննայի ֆիլատելիստական ցուցահանդեսներից (1881, 1885, 1890, 1894, 1923, 1933, 1965, 1981, 2000, 2008)[3] վերջինիս ղեկավարությունը պաշտոնական է համարում 1933 թվականից հետո անցկացված ցուցահանդեսները[4]։

Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես

1981 թվականին ԽՍՀՄ-ի կողմից թողարկված փոստային նամականիշ, որը նվիրված էր Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԿարգավիճակՄիջազգային
ՀաճախականությունՉկան հստակ ժամկետներ

Պատմություն խմբագրել

19-րդ դար խմբագրել

Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի նախատիպը կարելի է համարել 1873 թվականին Վիեննայում տեղի ունեցած 1համաշխարհային ցուցահանդեսը[5]։

Առաջին անգամ ֆիլատելիստական լիարժեք ցուցհանդես Վիեննայում կազմակերպվել է 1881 թվականի նոյեմբերի 13-ից 20-ը[1][3] Զիգմունդ Ֆրիդլի կողմից[1], ինչպես նաև Վիեննական ֆիլատելիստական ակումբի կողմից (Wiener Philatelistenclub), որը ստեղծվել էր 1880 թվականին։ Այն անցկացվում է Վիեննայի այգեգործական համայնքի սրահում։ Նպատակն է աշխարհի տարբեր երկրներին վերաբերող փոստային նամականիշների ցուցադրությունը։ Այդ ժամանակ նամականիշների հավաքածուները տարածված չէին և հավաքվում էին հիմնականում ոչ թե մասնագետ ֆիլատելիստների կողմից, այլ սիրողական ֆիլատելիայով զբաղվողների։ Օրինակ հավաքածուների ցուցադրությունը իրականացվում էր բաց ալբոմներով, այլ ոչ թե ցուցադրական տաղավարներով, որոնք այն ժամանակ դեռևս չկային[2]։

1885 թվականի փետրվարի 28-ից մարտի 12-ը տեղի է ունեցել փոստային նամականիշների ևս մեկ Վիեննայի միջազգային ցուցադրություն[3]։ 1890 թվականիապրիլի 20-ից մայիսի 4-ը[1][3] կազմակերպվել է հերթական հաջորդ վիեննական ցուցահանդեսը, որը նվիրված էր Սև պեննիի 50 ամյակին[1][6][7]։ Հոբելյանական այդ ցուցադրության կազմակերպիչը կրկին Զիգմունդ Ֆրիդն էր[1]։ 19-րդ դարի վերջին վիեննական ֆիլատելիստական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1894 թվականի ապրիլի 20-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում[3]։

20-րդ դար խմբագրել

20-րդ դարում Վիեննայում փոստային նամականիշների ցուցահանդեսներ սկսեցին կազմակերպվել միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Առաջինը տեղի ունեցավ 1923 թվականի սեպտեմբերի 1-ից 9-ը[3]։

Ֆիլատելիզմի պատմության մեջ խոշորագույն իրադարձություն է համարվում 1933 թվականի Վիեննայի ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել հունիսի 24-ից հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում[3] քաղաքի երեք առանձին հատվածներում՝ Վիեննական սեցեսսիոնիզմի սրահներում, Նկարիչների տանը և զինվորական խաղատանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչն էր ավստրիացի հռչակավոր ֆիլատելիստ Էդվին Մյուլերը[8]։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև «Թիֆլիսյան յուրահատուկ» փոստային բացառիկ նամականիշի երեք օրինակ[9]։ Այս հազվագյուտ տեսակները ցուցադրվեցին Ռուսական կայսրության արժեքավոր իրերի ցուցադրության շրջանակներում, որոնք պատկանում էին ռուսաստանցի առաջատար ֆիլատելիստ Ա.Կ.Ֆաբերժեին, ով հանդիսանում էր հայտնի ոսկերիչ Կ.Գ.Ֆաբերժեի որդին։ Այդ հավաքածուն ցուցադրվեց ցուցահանդեսի շրջանակներից դուրս և միջազգային ֆիլատելիայում առաջացրեց մեծ իրարանցում[10]։

1965 թվականի հունիսի 4-ից 13-ը և 1981 մայիսի 22-ից 31-ը տեղի ունեցած Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսները[3] մասնակիցների ամենամեծ թվաքանակի շնորհիվ մնացին պատմության մեջ։ Ցուցահանդեսները զբաղեցնում էին համապատասխանաբար 5000 և 5800 մ² Տոնավաճառի պալատում[8] և Հոֆբուրգի պալատում։ 1981 թվականի ցուցահանդեսում բացառիկ այլ նամականիշների կողքին ցուցադրվեց «Պայծառ աստղ, 5 սանտիմետր» շվեյցարական նամականիշը, ըդն որում, այն ցուցադրվում էր առանձին տաղավարով, որի կողքին կանգնած էին պահակներ[11]։

2000 թվականին Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի տարածքը կրճատվեց մինչև 2700 մ²[8]։ Ցուցահանդեսը նվիրված էր առաջին ավստրիական փոստային նամականիշի թողարկման 150 ամյակին, ինչպես նաև ավստրիացի նկարիչ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերին, ով եղել է մի քանի նամականիշների հեղինակ[7]։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել մայիսի 30-ից հունիսի 4-ը «Ավստրիական կենտրոնում», որտեղ չորս օրերի ընթացքում այն դիտեցին 60 հազար այցելու[8]։

21-րդ դար խմբագրել

2008 թվականի սեպտեմբերի 18-ից 21-ը տեղի ունեցած Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսում ներկայացվել էին 472 մասնակիցների հավաքածուներ, որոնք զբաղեցնում էին 2435 մ²։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև 24 ֆիլատելիստական կազմակերպություններ, 87 ֆիլատելիստական դիլերներ և 43 փոստային ադմինիստրացիներ Իտալիայից, Վատիկանից և Սան Մարինոյից։ Ցուցահանդեսի գրան պրին ստացավ իտալացի Օտավիո Մասին, ներկայացրել էր 1850-1866 թվականների Լոմբարդո-Վենեցիայի նամականիշներ[4][8]։

Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը ֆիլատելիայում խմբագրել

Ավստրիայում անցկացվող Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի և այլ երկրներում կազմակերպվող ֆիլատելիստական ցուցահանդեսների կապակցությամբ հրատարակվում են փոստային բլոկներ և ֆիլատելիստական այլ նյութեր։

1881 և 1890 թվականներին ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից թողարկվեցին 1850 թվականի ավստրիական առաջին նամականիշների նկարներով նամականիշներ։ Դրանք պատրաստվել էին հատուկ պատրաստված ֆորմայով տպագրամեքենայով, որը տեղադրվել էր հենց ցուցահանդեսի սրահում։ Այդ նամականիշների վրա արժեքի փոխարեն սպիտակ ֆոնի վրա գունավոր նշված էր «1881» (գունավորը սպիտակ ֆոնի վրա) և «1890» (սպիտակ գունավոր ֆոնի վրա) տարեթվերը։ Նամականիշները թողարկվել էին բոլոր հնարավոր տարատեսակներով՝ ատամնավոր և առանց դրանց, սպիտակ և գունավոր թղթի վրա[1][12]։

1933 թվականի ցուցահանդեսի կապակցությամբ Ավստրիայի փոստը թողարկել էր նամականիշներ և Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բլոկ, որոնք մեր օրերում համարվում են բավականին բացառիկ[12][13]։ Բացի այդ, հրատարակվեցին ֆիլատելիստական խմբանկարներ 10 շարքից կազմված ար դեկո ոճի փոստային նամականիշներ փոստային առաքման թեմայով։ Խմբանկարների հեղինակն էր քանդակագործ և նկարիչ Լյուդվիգ Հեսհայմերը (1872-1956)։ Շարքի առաջին խմբանկարի վրա պատկերված է փոստատար։ Այդ նույն ձևավորումը օգնագործվել էր հոբելյանական փոստային քարտի վրա[14][15]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1933 թվականի Վիեննայի միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի փոստային կոմիտեի կազմում ինչ-որ կերպ ընդգրկվել էր նաև հունգարացի ֆիլատելիստ Բելա Սելուկան, ով ձեռք էր բերել փոստային նամականիշների կեղծարարի և կեղտոտ ձեռքով դիլերի համբավ[16]։
  • Նույն ցուցադրության ժամանակ ավստրիական բարոն Ալֆոնս ֆոն Ռոտշիլդը ցուցադրեց իր հավաքածուն անանուն, քանի որ վախենում էր Հիտլերի իշխանության գալուց հետո հակասեմիտիզմի դրսևորումից։ Վախից Ռոտշիլդը իր ընկեր, հայտնի ֆիլատելիստ Թեոդոր Շամպիոնի հետ փորձում է արագ հավաքել իր հավաքածուի ամենաարժեքավոր ցուցանմուշները և հեռանալ, սակայն բռնվում է ոստիկանության կողմից և տարվում ոստիկանության բաժանմունք։ Նրանց անձը ճշտելուց հետո ոստիկանությունը ազատ է արձակում չհաջողած «գողերին»[17]։ 1937 թվականին, երբ Ավստրիան հայտնվել էր գերմանական անեկսիայի վտանգի առջև, Ալֆոնս ֆոն Ռոտշիլդը արտագաղթում է ԱՄՆ՝ իր հետ վերցնելով փոստային նամականիշների իր հավաքածուն։ Հետագայում նա նամականիշները վաճառում է ամերիկյան աճուրդներում[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Pollak H. O. [The 1881 and 1890 Vienna Philatelic Expositions Արխիվացված 2007-11-07 Wayback Machine] // Bulletin of the Austrian Philatelic Society of New York. — 1971. — Vol. 22. — No. 3; 1972. — Vol. 23. — No. 2.(անգլ.)
  2. 2,0 2,1 Новосёлов В. А. — Электронная книга (2008 թ․ նոյեմբերի 6). «Глава 5. Краткие вехи развития филателии». Знакомство с филателией: Мир филателии. Смоленск: Мир м@рок; Союз филателистов России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Algeria to Austria». Exhibitions. The Library (անգլերեն). The Royal Philatelic Society London. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 «Home» (անգլերեն). WIPA 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Выставка филателистическая // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.
  6. «Почтовые знаки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 «WIPA 2000 — In Memory of Hundertwasser». Meetings of the Friends of Hundertwasser Philately (անգլերեն). Harry Hoffmeister. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Creato-Selvaggi B., Morolli G. Storia dell’esposizione viennese // Il Collezionista / Bolaffi editore. — 2008. — Ottobre. — P. 24.(իտալ.)
  9. Фролова Г. Загадочное письмо… // Филателия СССР. — 1988. — № 12. — С. 12—13.(ռուս.)
  10. Илюшин А. С. «Филателия». Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. М.: Компания «Кирилл и Мефодий». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Switzerland’s rarest stamp: The 5c. «Rayed Star» Արխիվացված 2015-02-05 Wayback Machine // The Swiss Philatelist. — 1982. — No. 82—85. — P. 1.(անգլ.)(Ստուգված է 1 Նոյեմբերի 2010)
  12. 12,0 12,1 Австрия (Австрийская Республика) // Филателистическая география. Европейские зарубежные страны / Н. И. Владинец. — М.: Радио и связь, 1981. — 160 с.
  13. Блок ВИПА // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.
  14. «WIPA 1933 Philatelic Exhibition». Designers (անգլերեն). UK: The Philatelic Database — Archive of Stamp Collecting Articles; Richard Turton and William Cochrane. 2007 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «WIPA 1933 — Cinderellas, Post Cards, and Postal Stationery». Alphabetilately (անգլերեն). William M. Senkus. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. Bund Deutscher Philatelisten e. V.[de]. — Из базы данных «Wer ist wer in der Philatelie» («Кто есть кто в филателии»); Wolfgang Maassen[en], www.bdph.de«Béla Székula». Google Docs (գերմաներեն). Google. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Check |author= value (օգնություն); Invalid |url-status=400 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  17. Новосёлов В. А. — Электронная книга (2008 թ․ հոկտեմբերի 30). «Глава 8. Знаменитые филателисты». Знакомство с филателией: Мир филателии. Смоленск: Мир м@рок; Союз филателистов России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. Hahn, Calvet M. (2000). «Part VIII. Harbingers of the Depression Era». The Intertwining of Philatelic and Social History (անգլերեն). The New York Chapter of the U. S. Philatelic Classics Society[en]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. «1946. Julius (John) Murray Bartels». Hall of Fame — 1946—1949. Awards. Almanac (անգլերեն). American Philatelic Society. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել