Վիեննայի մզկիթ (գերմ.՝ Moschee von Wien), Ավստրիայի խոշորագույն մուսուլմանական տաճարը, որը գտնվում է մայրաքաղաք Վիեննայում։

Վիեննայի մզկիթ
գերմ.՝ Islamisches Zentrum Wien
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց և մզկիթ
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա
ԹեմՎիեննայի իսլամական կենտրոն
Հիմնական ամսաթվերը1979
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճԻսլամական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1977 թվական
Կառուցման ավարտ1979 թվական
Հիմնադրված1979
Բարձրություն32 մետր
Մակերես8300 մ²
Քարտեզ
Քարտեզ
 Islamisches Zentrum Wien Վիքիպահեստում
izwien.at

Մզկիթի օծման արարողությունը տեղի է ունեցել 1979 թվականի նոյեմբերի 20-ին։

Պատմություն խմբագրել

1969 թվականին Վիեննայի իսլամական համայնքը ձեռք է բերել ավելի քան 8 հազար մետր քառակուսի մակերեսով հողակտոր, որտեղ մզկիթ է նախագծվել։

Ֆինանսական դժվարությունների և միջոցների բացակայության պատճառով շինարարական աշխատանքները բազմիցս հետաձգվել են։ 1975 թվականին Սաուդյան Արաբիայի միապետ Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը խոստացել է հոգալ շինարարության ծախսերը[1]։

Շինարարական աշխատանքները սկսվել են 1977 թվականի հուլիսի 1-ին։ Վիեննայի իսլամական դպրոցը բացվել է 1979 թվականի նոյեմբերի 20-ին՝ Ավստրիայի նախագահ Ռուդոլֆ Կիրխլեգերի թույլտվությամբ։

Այս միջոցառումը ակտիվորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից։

Վիեննայի իսլամական կենտրոնի մինարեթը ունի 32 մետր բարձրություն։ Գմբեթի բարձրությունը 16 մետր է, իսկ տրամագիծը՝ 20 մ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ավստրիայի մուսուլմանական իսլամադավան կենտրոն և Վիեննայի մզկիթ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Ավստրիայի մուսուլմանական կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի մզկիթ» հոդվածին։