Վիեննայի հարձակողական գործողություն

Վիեննայի հարձակողական գործողություն կամ Վիեննայի ռազմագործողություն, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում Կարմիր բանակի կողմից իրականացված ռազմավարական հարձակողական գործողություն ընդդեմ գերմանական զորքերի։ Իրականացվել է 1945 թվականի մարտի 16-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատների կողմից Արևմտյան Հունգարիայում և Արևելյան Ավստրիայում։

Վիեննայի հարձակողական գործողություն
ԹվականՄարտի 16 - ապրիլի 15 1945թ.
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՎայրԱրևմտյան Հունգարիա և Արևելյան Ավստրիա
Կոչվել է
(անունով)
Վիեննա
ԱրդյունքԽՍՀՄ հաղթանակ
Հակառակորդներ
Գերմանիա
Հունգարիա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բուլղարիա
Հրամանատարներ
Օտտո Վյոլեր
Լոտար Ռենդուլիչ
Ռուդոլֆ ֆոն Բյունաու
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ֆեոդոր Տոլբուխին
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռոդիոն Մալինովսկի
Վլադիմիր Ստոյչև
Կողմերի ուժեր
410 000 մարդ,
5900 հրանթո և ականանետ,
700 տանկ և հարձակողական կայանք,
700 ինքնաթիռ
Կարմիր բանակ՝ 644 700 մարդ
12190 հրանթո և ականանետ,
1318 տանկ և ինքնագնաց հրետանային համակարգեր,
984 ինքնաթիռ[1] Բուլղարական զորքեր՝ 100 900 մարդ
Ռազմական կորուստներ

Ստեղծված իրավիճակ խմբագրել

Վիեննայի գրավման ռազմագործողության նախապատրաստումն ու իրականացումը առաջադրվել է 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատների հրամանատարության առջև 1945 թվականի փետրվարի 17-ին ԽՍՀՄ զինվորական Գլխավոր շտաբի № 11027 հրամանի հիման վրա[2]։ Գրոհի նախապատրաստական աշխատանքներին հատկացվել էր շուրջ մեկ ամիս։ Ռազմագործողության մեկնարկի ամսաթիվ էր նշանակվել մարտի 15-ը։ Շուտով խորհրդային զորքերի հրամանատարությանը հայտնի է դառնում, որ Վերմախտը նախապատրաստում է լայնամասշտաբ հակագրոհ իրականացնել Բալատոն լճի շրջանում։ Այդ կապակցությամբ 3-րդ ուկրաինական ճակատի զորքերին հրահանգվում է գրոհի նախապատրաստական աշխատանքները շարունակել, ժամանակավորապես անցնել պաշտպանության և նախապես պատրաստված պաշտպանողական բնագծերում հյուծել հակառակորդի տանկային խմբավորումը։ Այնուհետև նախատեսվում էր Վիեննայի ուղղությամբ անցնել հարձակման։ Հետագա իրադարձությունները հաստատեցին այդ այդ որոշումների արդյունավետությունը։ Բալատոն լճի շրջանում կազմակերպված գերմանական հակագրոհը Բալատոնյան ռազմագործողության շրջանակներում խորհրդային զորքերի իրականացրած գործողությունների հետևանքով ետ է մղվում։ Գերմանական հրամանատարության առաջադրած նպատակը չի իրականանում, բայց գլխավոր ուղղությամբ գերմանական զորքերին հաջողվում է խորանալ դեպի խորհրդային զորքերի հսկողության տակ գտնվող տարածք շուրջ 30 կմ-ով։ Ճակատամարտի հետևանքով ձևավորված ռազմաճակատի գիծը խորհրդային հրամանատարությանը հնարավորություն տվեց շրջափակել հակառակորդի սեղմված տանկային խմբավորումը, իսկ Վերմախտին հասցված լուրջ կորուստները ուժերի հավասարակշռությունը փոխեցին հօգուտ Կարմիր բանակի։

Ռազմագործողության պլան խմբագրել

Ռազմագործողությունը ենթադրում էր 4-րդ և 9-րդ գվարդիական բանակների ուժերով հիմնական հարվածը հասնել Սեկեշֆեհերվարից հյուսիս գտնվող շրջանից՝ նպատակ ունենալով շրջափակել ՍՍ-ի 6-րդ տանկային բանակին։ Հետագայում նախատեսվում էր հիմնական ուժերով զարգացնել գրոհը Պապա, Շոպրոն և այնուհետև հունգարա-ավստրիական սահմանի ուղղությամբ։ Նախատեսվում էր նաև ուժերի մի մասով առաջ ընթանալ Սոմբատհեյ և Զալաէգերսեգ բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի խմբավորման ոչնչացման համար։ 26-րդ և 27-րդ պետք է սկսեին առաջխաղացումն ավելի ուշ և նպաստեին արդեն շրջափակման մեջ հայտնված հակառակորդի ոչնչացմանը։ 57-րդ և 1-ին բուլղարական բանակները, որոնք գործում էին 3-րդ ուկրաինական ճակատի ձախ թևում, պետք է անցնեին հարձակման Բալատոն լճից հարավ՝ նպատակ ունենալով ջախջախել հակառակորդին և տիրել նավթաբեր ջրանը Նագիկանիզա կենտրոնով։

2-րդ ուկրաինական ճակատի 46-րդ բանակը, որը ուժեղացվել էր 6 գվարդիական տանկային բանակներով և 2 հրետանային ճեղքող դիվիզիաներով, պետք է մարտի 17-18-ին սկսեր հարձակումը Դանուբից հարավ և 3-րդ ուկրաինական ճակատի զորքերի հետ միասին ջախջախել հակառակորդի դիմադրող խմբավորմանը՝ զարգացնելով դեպի Դյորի ուղղությամբ գրոհը։

Կողմերի կառուցվածքն ու ուժերը խմբագրել

ԽՍՀՄ խմբագրել

Ուկրաինական 3-րդ ճակատ (Խորհրդային Միության հրամանատար մարշալ Ֆ.Ի.Տոբուխին, շտաբի պետ գեներալ-գնդապետ Ս.Պ.Իվանով)։

Ուկրաինական 2-րդ ճակատի ուժերի մի մասը (Խորհրդային Միության հրամանատար մարշալ Ռ.Յ.Մալինովսկի, շտաբի պետ գեներալ-գնդապետ Մ.Վ.Զախարով)։

18-րդ օդային բանակ (ավիացիայի գլխավոր մարշալ Ա.Ե.Գոլովանով) Ընդամենը՝ Կարմիր բանակ 644 700 մարդ, 1-ին բուլղարական բանակ՝ 100 900 մարդ[3] 12190 հրացան և ականանետեր, 1318 տանկ և ինքնագնաց հրետանային միջոցներ, 984 ինքնաթիռ[1]։

Գերմանիա խմբագրել

«Հարավ» բանակի խմբավորման ուժերի մի մասը (հետևակի գեներալ Օտտո Վյոլեր, ապրիլի 7-ից գեներալ-գնդապետ Լոտար Ռենդուլիչ)։

«Ֆ» բանակի խմբավորման ուժերի մի մասը (գեներալ-ֆելդմարշալ Մաքսիմիլիան ֆոն Վեյխս), մարտի 25-ից «Ե» բանակի խմբավորման ուժերի մի մասը (գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լյոռ)

Ավիացիոն օգնությունը իրականացնում էր 4-րդ օդային նավատորմ։

Ընդամենև՝ 410 000 մարդ, 5900 հրացան և ականանետեր, 700 տանկ և գրոհող զենքեր, 700 ինքնաթիռ[1]

Ռազմական գործողությունների ընթացք խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Վիեննական հարձակողական ռազմագործողության քարտեզ


Ուկրաինական 3-րդ ճակատի գծի ռազմական գործողություններ խմբագրել

Մարտի 16-ին 15:30 րոպեյին մեկ ժամյա հրետանային պատրաստությունից հետո Ուկրաինական 3-րդ ճակատի աջ թևի երկու գվարդիական բանակների զորքերը անցան հարձակման։ Հանկարծակի և հուժկու հրետանային կրակը այնպես էր ցնցել հակառակորդին, որ սկզբնական շրջանում որոշ հատվածներում դիմադրություն ցույց չտրվեց։ Սակայն շուտով, վերականգնելով զորքերի կառավարումն ու օգտագործելով տեղանքի հարմար դիրքը, գերմանական հրամանատարությունը կարողացավ միջանկյալ պաշտպանական դիրքերում կազմակերպել դիմադրություն և կանգնեցնել խորհրդային զորքերի առաջխաղացումը։ Մինչև առավոտ խորհրդային զորքերին հաջողվեց մտնել գերմանացիները խորքը ընդամենը 3-7 կմ։ Առաջընթացի զարգացման և հարվածի ուժեղացման համար մարտի 16-ի երեկոյան Ուկրաինական 2-րդ ճակատից ռազմաճակատ տեղափոխվեց 6-րդ գվարդիական տանկային բանակը[4]։ Մինչև տանկային ստորաբաժանումները վերադասավորվում էին նոր ուղղություններում՝ 4-րդ և 9-րդ գվարդիական բանակները տակտիկական գոտին հաղթահարելու համար մարտեր էին վարում։ Գերմանական զորքերը հարձակվողներին կատաղի դիմադրություն էին ցույց տալիս։ Որպեսզի կանխեն ՍՍ-ի 6-րդ տանկային բանակի հիմնական ուժերի շրջափակումը, գերմանական հրամանատարությունը սկսեց վտանգավոր հատվածները ամրացնել շփման գծի այլ հատվածներից բերված ստորաբաժանումներով։ Հատկապես կատաղի մարտեր էին ընթանում Սեկեշֆեհերվարի համար, որը իրենից ներկայացնում էր դիմադրության հզոր հանգույց՝ տեղակայված գերմանական դիմադրության տանկային ուժերի թևերի և թիկունքի միջև։ Մարտի 18-ի երեկոյան խորհրդային զորքերին հաջողվեց առաջանալ ընդամենը 18 կմ և լայնացնել ճեղքումը 36 կմ։ Այդ ընթացքում նշված վայրում արդեն տեղակայվել էր 6-րդ գվարդիական տանկային բանակը, որը Ուկրաինական 3-րդ ճակատի հրամանատարությունից հրաման էր ստացել մտնել ճեղքման մեջ և 27-րդ բանակի հետ միասին շրջափակել հակառակորդի բալատոնյան խմբավորումը։ Սակայն, գերմանական հրամանատարությունը նույնպես այդ ընթացքում վտանգված հատված էր արդեն տեղափոխել մի շարք ստորաբաժանումներ՝ 3 տանկային և 1 հետևակային դիվիզիա։ Մարտերը սկսվեցին ավելի կատաղի կերպով։ Այնուամենայնիվ, մարտերին խոշոր տանկային խմբավորման ներգրավումը արագացրեց Կարմիր բանակի առաջխաղացումը։ Մարտի 19-ի ընթացքում 6-րդ գվարդիական տանկային և 9-րդ գվարդիական բանակները հակառակորդի մեջ խորացան ևս 6-8 կմ։ Մարտի 20-ին հակառակ կողմից նրանց կողմից գերմանական ուժերին հարվածեցին 26-րդ և 27-րդ բանակները։ Շրջափակման մեջ հայտնվելու վտանգի պատճառով գերմանական հրամանատարությունը սկսեց հեռացնել սեփական զորքերը ելուստից։ Մարտի 22-ի երեկոյան գերմանացիների վերահսկողության տակ էր մնացել ընդամենը 2.5 կմ լայնությամբ միջանցք, որով խորհրդային զորքերի կրակի տակ արագորեն հեռանում էին ՍՍ-ի 6-րդ տանկային բանակի ստորաբաժանումները։ Ճիշտ ժամանակին կազմակերպված նահանջն ու թևերում կատաղի դիմադրությունը գերմանական զորքերին հնարավորույթուն տվեցին խուսափել հերթական աղետից։

Հետագա օրերին Ուկրաինական 3-րդ ճակատի գլխավոր ուժերը մարտեր սկսեցին Բակոնի լեռների սահմանին։ Շուտով Կարմիր բանակի հարվածի հետևանքով գերմանական հրամանատարությունը սկսեց իր զորքերի հետնահանջը նախօրոք Ռաբա գետի մոտ պատրաստված պահեստային դիրքեր։ Ըստ պլանի՝ գետի արևմտյան ափի հզոր պաշտպանական ամրությունները պետք է կանգնեցնեին խորհրդային զորքերի առաջխաղացումը։ Սակայն Ուկրաինական 3-րդ ճակատի զորքերի նպատակասլացառաջխաղացումը հնարավորություն չտվեց իրագործել մտադրությունը։ Հասնելով գետին՝ խորհրդային դիվիզիաները մարտեր վարելով անցան այն և շարունակեցին առաջխաղացումը դեպի հունգարա-ավստրիական սահման։

Մարտի 23-ին Գերագույն հրամանատարության գլխավոր շտաբը հաստատեց Ուկրաինական 3-րդ ճակատի հետագա գործողությունների նախագիծը։ Ճակատին հրամայվեց գլխավոր ուժերով (4-րդ, 9-րդ գվարդիական և 6-րդ գվարդիական տանկային բանակներ) զարգացնել առաջխաղացումը Պապայից և Շոպրոնից հյուսիս-արևմուտք ուղղությամբ։ 26-րդ բանակը պետք է հարված հասցներ Սոմբատհեին, իսկ 27-րդը՝ Զալաեգերսգին։ 57-րդն ու 1-ին բուլղարական բանակները հանձնարարություն ստացան ոչ ուշ քան ապրիլի 5-ից 7-ը նվաճել Նադկանիժա շրջանը։

Վեսպրեմի համար մղված մարտերին 46-րդ գվարդիական տանկային բրիգադի տանկային մարտկոցը ավագ լեյտենանտ Դ.Ֆ.Լոզայի հրամանատարությամբ հաղթեց և ոչնչացրեց հակառակորդի 22 տանկ։ Այդ կապակցությամբ Դ.Ֆ.Լոզային շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում[5]։

Մարտի 25-ին Ուկրաինական 2-րդ ճակատը սկսեց Բրատիսլավա-Բռնովյան հարձակողական ռազմագործողությունը՝ այդպիսով զրկելով գերմանական «Հարավ» բանակային խմբավորման հրամանատարությանը Դանուբից հյուսիս ընկած հատվածից զորքերը Վիեննան գրոհող խորհրդային ուժերի դեմ տեղափոխելու հնարավորությունից։

Բալատոն լճից հյուսիս գտնվող ռազմաճակատը պահելու համար գերմանական հրամանատարությունը սկսեց ուժեղացնել այդ հատվածը «Ե» բանակային խմբավորման ստորաբաժանումներով։ Բացի այդ իրականացվեց զորքերի վերակազմավորում՝ նպատակ ունենալով զորքերի կառավարումը կենտրոնացնել մեկ հրամանատարության շուրջ:Այդ նպատակով մարտի 25-ին «Ֆ» բանակային խմբավորման հրամանատարությունը փոխանցվեց «Ե» բանակային խմբավորման հրամանատար գեներալ Ալեքսանդր Լյոռին[6]։

Մարտի 29-ին Ուկրաինական 3-րդ ճակատի ձախ թևում Նադկանիջի ուղղությամբ հարձակման անցան 57-րդ և 1-ին բուլղարական բանակները։ Հյուսիսում՝ Բալատոն լճի երկայնքով, հարձակման անցան 27-րդ բանակի 18-րդ տանկային և 5-րդ գվարդիական հեծելազորային կորպուսները։ Նրա առաջխաղացումը արգելափակում էէր գերմանական 2-րդ տանկային բանակի թևը և թիկունքը։ Որպեսզի արագորեն նվաճեն Նադկանիջա նավթային շրջանը և կանխեն վերջինի ավերումը՝ Ֆ.Ի.Տոբուխինը մարտի 30-ին հրամայում է 5-րդ գվարդիական հեծելազորային կորպուսին շարժվել այդ ուղղությամբ։ Նրանք պետք է դժվարանցանելի տեղանքով իրականացնեին 70 կիլեմոտրանոց արշավ և դուրս գային գերմանական պաշտպանության թիկունք՝ այդպիսով ստիպելով նրանց նահանջել։ Այդ մարտավարությունը հաջողվեց իրականացնել, և խորհրդային ու բուլղարական զորքերը նվաճեցին Նադկանիջայի նավթային շրջանը[7][8][9][10]։

ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի ապրիլի 1-ի կարգադրությամբ հստակեցվեցին հարձակման հետ կապված առաջադրանքները։ Ուկրաինական 3-րդ ճակատի հիմնական ուժին հրահանգվեց նվաճել Ավստրիայի մայրաքաղաքը և ոչ ուշ քան ապրիլի 12-ից 15-ը դուրս գալ Տուլն, Սանկտ Պյոլտեն, Նոյ Լենգբախ սահմանագիծ։ Նույն կարգադրությամբ 26-րդ, 27-րդ, 57-րդ և 1-ին բուլղարական բանակները պետք է ոչ ուշ քան ապրիլի 10-ից 12-ը վերցնեին Գլոգնից, Բրուկ, Գրաց, Մարիբոր քաղաքներն ու ամրանային Մուրց, Մուր և Դրավա գետերի սահմանին[8]։

Ապրիլի առաջին օրերին խորհրդային զորքերի առաջխաղացումն նպատակասլաց կերպով զարգանում էր։ Ուկրաինական 3-րդ հարվածային խմբավորումը, նվաճելով Շոպրոն, Վիներ Նյոյշթադ քաղաքներն ու զուգահեռաբար նաև ճեղքելով ավստրո-հունգարական սահմանը, ապրիլի 4-ին մոտեցան Վիեննայի մատույցներին։

Պարտություն կրելու պատճառով պաշտոնից ազատվում է «Հարավ» բանակային խմբավորման հրամանատար գեներալ Օ.Վյոլերը։ Նրա փոխարեն նշանակվում է գեներալ Լ.Ռենդուլիչը, ով համարվում էր պաշտպանության կազմակերպման լավ մասնագետ։

Ուկրաինական 2-րդ ճակատի գծի ռազմական գործողություններ խմբագրել

 
Գերմանացիների առաջխաղացումը դեպի Հունգարիա

Ուկրաինական 2-րդ ճակատում դեպի Վիեննա առաջխաղացումը սկսվեց մարտի 17-ին։ 46-րդ բանակի առաջապահ ստորաբաժանումները մարտի առաջին օրը առաջ գնացին 10 կմ-ով և դուրս եկան գերմանացիների պաշտպանության երկրորդ գիծ, որը գտնվում էր Ալտալ գետի մոտ։ Հաղթահարելով կատաղի դիմադրույունը՝ խորհրդային զորքերը շարժվեցին դեպի արևմուտք։ Մարտի 19-ի առավոտյան հարձակումը զարգացնելու նպատակով մարտին ներգրավվում է նաև 2-րդ գվարդիական մեխանիզացված կորպուսը, որը հաջորդ օրը դուրս եկավ Դանուբի ափ՝ Տովորոշից արևմուտք։ Կորպուսը շրջափակեց գերմանական խոշոր խմբավորում, որի կազմում կային 17.000 զինվոր և սպա։ Շրջափակման մեջ հայտնվեցին գերմանական 96-րդ և 711-րդ հետևակային դիվիզիաները, հունգարական 23-րդ հետևակաին դիվիզիան, սպայական հեծյալ դիվիզիան, «Ֆեգելյայն» հեծյալ դիվիզիան և 92-րդ մոտոհրաձգային բրիգադը[11]։

Մարտի 21-ից 25-ը գերմանական հրամանատարությունը ձեռնարկեց բազմիցս փորձեց ճեղքել խորհրդային զորքերի գիծը և դուրս գալ շրջափակման մեջ գտնվող գերմանական դիվիզիաների ուղեգիծ։ Մարտի 21-ի երեկոյան նրանց գրեթե հաջողվեց իրականացնել այդ մտադրությունը, երբ գերմանական հետևակային խոշոր խմբավորումը 130 տանկերի և գրոհիչ զինատեսակների աջակցությամբ Տարկանիի շրջանից հարված հասցրեց։ Դրա հետևանքով խորհրդային 18-րդ գվարդիական կորպուսը ճնշվեց։ Խորհրդային զորքերի համար շրջափակման ներքին օղակի ճեղքման վտանգ առաջացավ։ Իրավիճակը շտկելու նպատակով խորհրդային հրամանատարությունը ստիպված էր մարտի մեջ ներգրավել պահեստային երկու մոտոհրաձգային դիվիզիա։ Այդ գործողությունները խորհրդային զորքերին հնարավորություն տվեցին կարգավորել ռազմաճակատի գիծը։ Շրջափակումը ճեղքելու հետագա բոլոր փորձեը նույնպես ետ մղվեցին 46-րդ բանակի զորքերի կողմից, որոնց աջակցում էր Դանուբի ռազմական նավատորմը։ Մարտի 25-ի երեկոյան հակառակորդի էստերհոմյան խմբավորումն ամբողջությամբ ջախջախվեց[12][13][14][15]։

Գերմանական ստորաբաժանումները ոչնչացնելուն զուգահեռ 46-րդ բանակի ուժերի մի ասը շարունակում էր դեպի Դյոր առաջխաղացումը։ Մարտի 26-ին խորհրդային զորքերը սկսեցին հետապնդել գերմանական ստորաբաժանումներին ռազմաճակատի ամբողջ երկայնքով և մարտի 28-ին նվաճեցին Կոմարոմ և Դյոր քաղաքները՝ հակառակորդից «մաքրելով» Դանուբ գետի աջ ափից մինչև Ռաբայի գետաբերան ընկած տարածքը։ Մարտի 30-ին Կոմարնո գրավվեց Կոմարնոն։ Վերջին օրերին 46-րդ բանակը դուրս եկավ հունգարա-ավստրիական սահման, իսկ Դանուբ գետի և Նյոյզիդլեռ Զե լճի միջով հաղթահարեց այն։ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր հրամանատարության ապրիլի 6-ին № 11063 կարգադրությամբ 46-րդ բանակին հրամայվեց անցնելԴանուբի հյուսիսային ափ, որպեսզի այդպիսով շրջանցեն Վիեննան հյուսիսից։ Նույն առաջադրանքը տրվեց նաև 2-րդ գվարդիական մեխանիզացված և 23-րդտանկային կորպուսներին։ Գետանցումը կազմակերպելու գործում օգնություն լուրջ օգնություն ցուցաբերեց Դանուբյան ռազմական նավատորմը։ 3 օրվա ընթացքում այն գետն անցկացրեց 46 հազար մարդ, 138 տանկ և ինքնագնաց հրետանային համակարգեր, 743 հրացան և ականանետ, 542 ավտոմեքենա, 2230 ձի, 1032 տոնա զինամթերք[16]։ Հետագայում դեպի Վիեննա առաջխաղացման փորձի ժամանակ այն հանդիպեց գերմանական զորքերի կատաղի դիմադրության։ Վախենալով, որ հարձակվող խորհրդային զորքերը կփակեն Վիեննայի եկող վերջին ճանապարհը, Վերմախտի հրամանատարությունը բոլոր միջոցները ձեռնարկեց, որպեսզի կանխի իրադարձությունների այդպիսի զարգացումը։ Այդ ուղղության պաշտպանությունը ուժեղացվում էր պահեստազորի և ավստրիական սահմանից բերված լրացուցիչ ուժերով։

Վերմախտի ջախջախման գործում իրենց ներդրումն ունեցան նաև հակահիտլերյան խմբավորման դաշնակիցները։ 1945 թվականի մարտի երկրորդ կեսին անգլո-ամերիկյան օդուժը կկատարեց մի արք օդային հարվածներ Հարավային Ավստրիայի, Արևմտյան Հունգարիայի և Հարավային Սլովակիայի կարևոր կետերին։ Ռմբակոծման են ենթարկվել մի շարք օդանավակայաններ, երկաթուղային գծեր, կամուրջներ և արդյունաբերական ձեռնարկություններ։ Գերմանական հրամանատարության գնահատականի համաձայն՝ այդպիսի մի քանի ավիահարվածներ զգալի վնաս են հասցրել վառելիքի արդյունաբերությանը։ Մարտի 15-ին Վերմախտի գերագույն հրամանատարի օրագրում նշվել է. - «Օդուժի ավիահարվածների հետևանքով Կոմարնոյի նավթավերամշակման գործարանների ... նվազել է 70 տոկոսով»։ «... քանի որ «Հարավ» և «Կենտրոն» բանակային խմբավորումներըվառելիք էին ստանում Կոմարնոյից, ապա ավիահարվածները կազդեն նաև այդ խմբավորումների մարտավարական գործողությունների վրա»[16]։

Վիեննայի գրոհ խմբագրել

 
Խորհրդային զորքերի մուտքը Վիեննա

Ուկրաինական 3-րդ ճակատի հրամանատար Ֆ.Ի.Տոլբուխինի Վիեննան գրավելու սկզբնական մտադրությունը կայանում էր նրանում, որ պետք է հարված հասցվեր երեք կողմից ՝ հարավ-արևելքից 4-րդ գվարդիական բանակի և 1-ին գվարդիական մեխանիզացված կորպուսի, հարավից և հարավ-արևմուտքից 6-րդ գվարդիական տանկային բանակին տրված 18-րդ տանկային կորպուսի և 9-րդ գվարդիական բանակի ուժերի մի մասի միջոցով։ 9-րդ գվարդիական բանակի մնացած հատվածը պետք է արևմուտքից շրջանցեր քաղաքը և փակեր հակառակորդի նահանջի ճանապարհը։

Քաղաքը և այնտեղ տանող ուղիները նախօրոք պատրաստել էին պաշտպանության համար։ Տանկավտանգավոր հատվածներում փորվել էին հակատանկային պաշտպանության և հակահետևակային խրամագծեր։ Քաղաքի փողոցներում կառուցվել էին բարիկադներ։ Գրեթե բոլոր քարե շինությունները հարմարեցվել էին երկարատև պաշտպանության համար, պատուհաններում, նկուղներում, ձեղնահարկերում տեղադրվել էին կրակային կետեր։ Բոլոր կամուրջները ականապատվել էին։ Քաղաքի պաշտպանությունը ստանձնել էին ՍՍ-ի 6-րդ տանկային բանակի կազմի երեք տանկային և մեկ հետևակային դիվիզիաների մնացորդներ, վիեննական ռազմական դպրոցի անձնակազմը և մինչև 15 առանձին մարտկոցներ[17]։ Բացի այդ փողոցային մարտերին մասնակցելու համար Վիեննայի ոստիկանությունից կազմվել էր 1500 հոգանոց չորս գունդ[18]

Ապրիլի 5-ին խորհրդային զորքերը մարտեր սկսեցին Վիեննայի հարավային և հարավ-արևելյան մատույցներում։ Հենց ամենասկզբից ընթացան կատաղի մարտերը։ Պաշտպանվողները կատաղի դիմադրություն էէին ցույց տալիս՝ մերթ ընդ մերթ իրականացնելով հետևակի և տանկային հակագրոհներ։ Այդ իսկ պատճառով ապրիլի 5-ին հարավից հարձակվող 4-րդ գվարդիական բանակը էական հաջողությունների չհասավ։ Միևնույն ժամանակ 9-րդ գվարդիական բանակի 38-րդ գվարդիական հրաձգային կորպուսի զորքերը, որոնք գրոհում էին քաղաքի հարավ-արևմուտքից, կարողացան 16-18 կմ առաջխաղացում գրանցել։ Ստեղծված իրավիճակում Ուկրաինական 3-րդ ճակատի հրամանատարությունը որոշեց օգտագործել այդ հաջողությունը և այդ ուղղություն տեղափոխեց 6-րդ գվարդիական տանկային բանակը, որին հանձնարարվեց շրջանցել քաղաքը և հարվածել Վիեննային արևմուտքից ու հյուսիս-արևմուտքից։

Ապրիլի 7-ին 9-րդ գվարդիական բանակի և 6-րդ գվարդիական տանկային բանակի ուժերը, հաղթահարելով Վիեննական անտառի լեռնային հատվածը, դուրս եկան Դանուբ գետ։ Այդպիսով պաշտպանվողները շրջափակվեցին երեք կողմից՝ արևելքից, հարավից և արևմուտքից։ Քաղաքի ամբողջական շրջափակումը պետք է եզրափակեր Ուկրաինական 2-րդ ճակատի 46-րդ բանակը՝ անցնելով Դանուբն ու գրոհելով հյուսիս-արևմուտքից։ Սակայն դեպի Վիեննա տանող ճանապարհին գերմանացիները կատաղի դիմադրություն ցույց տվեցին։ Որպեսզի խուսափեն նոր շրջափակումից, գերմանական հրամանատարությունը ուժեղացնում էր 46-րդ բանակի դեմ կռվող իր զորքերը համալրելով թիկունքի և նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնի ստորաբաժանումների հաշվին։

Ապրիլի 8-ին քաղաքում մարտերը բռնկվեցին նոր ուժգնությամբ։ Յուրաքանչյուր թաղամասի համար, հաճախ նաև առանձին շենքերի համար ընթանում էին կատաի ընդհարումներ։ Օրվա ընթացքում 4-րդ և 9-րդ գվադրիական բանակները մտան քաղաքի խորքը։ Նույն օրը 1-ին գվարդիական կորպուսը զբաղեցրեց քաղաքի հարավային հատվածում գտնվող Շվեյներ Գարտենը։ Հետագա երկու օրերի ընթացքում Ուկրաինական 3-րդ ճակատի զորքերը կռիվներով շարունակեցին ընթանալ դեպի քաղաքի կենտրոն։ Մարտերը չէին դադարում ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը։ Ապրիլի 10-ի երեկոյան գերմանական կայազորը սեղմվեց երեք կողմից՝ շարունակելով դիմադրություն ցույց տալ միայն քաղաքի կենտրոնում։ Ստեղծված իրավիճակում գերմանական հրամանատարությունը իրականացնում էր հնարավոր բոլոր միջոցառումները, որպեսզի իր վերահսկողության տակ պահի Դանուբի վրա գտնվող միակ չպայթեցված կամուրջը՝ Ռեյխսբրյուկեն (Կայսերական կամուրջ), որը հնարավորություն կտար գետի հյուսիսային ափ տեղափոխել մնացած զորքերը։ Խորհրդային հրամանատարությունը իր հերթին փորձում էր գրավել կամուրջը, որպեսզի թույլ չտա գերմանական զորքերին անցնել գետի մյուս ափը։ Այդ նպատակով ապրիլի 11-ին Դանուբյան կամրջի շրջանում իջեցնում է 217-րդ գվարդիական հրաձգային գնդի կազմում գտնվող դեսանտային գումարտակ։ Սակայն իջնելուց հետո դեսանտայինները հանդիպեցին կրակային ուժեղ դմադրության և ստիպված էին պառկել՝ չհասնելով 400 մետր հեռավորության վրա գտնվող նպատակակետին[19][20][21][22][23]։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ ռազմաճակատի խորհրդային զորքերի ռազմական խորհուրդը որոշում կայացրեց իրականացնել միաժամանակյա գրոհ ամբողջ ուժերով, որոնք մասնակցում էին քաղաքի համար կռվին։ Հատուկ ուշադրություն հատկացվեց գրոհից առաջ և ընթացքում գերմանական հրետանու ճնշմանը։ Այդ նպատակով ռազմաճակատի խորհրդային զորքերի հրետանու պետ հրետանու գեներալ-գնդապետ Մ.Ի.Նեդելին և 17-րդ օդային բանակի հրամանատար ավիացիայի գեներալ-գնդապետ Վ.Ա.Սուդցիին տրվեցին համապատասխան հանձնարարականներ[24]։

Ապրիլի 13-ի կեսօրին լավ նախապատրաստված գրոհի շնորհիվ Վիեննան «մաքրվեց» գերմանական զորքերից։ Մարտերի ընթացքում գերմանացիների կողմից ոչնչացվեց 7-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի 21-րդ գվարդիական հրաձգային գնդի իջեցված երկրորդ դեսանտը։ Կամուրջը ականապատվել էր գերմանական զորքերի կողմից, այնուամենայնիվ խորհրդային դեսանտնիկներին հաջողվեց կանխել կամրջի պայթեցումը։ Քաղաքի գրավումից հետո քաղաքի պարեկ է նշանակվում 33-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ն.Ֆ.Լեբեդենկոն։ Հետագայում նրան փոխարինում է քաղաքի երկրորդ պարեկ գեներալ-լեյտենանտ Բլագոդատովը[25][26]

Ռազմագործողության արդյունք խմբագրել

Խորհրդային հարձակողական ռազմագործողության հետևանքով ոչնչացվեց գերմանական բանակի խոշոր խմբավորում։ Ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատների զորքերը ավարտեցին Հունգարիայի գրավումը, իրենց վերահսկողության տակ վերցրեցին Արևելյան Ավստրիան Վիեննա մայրաքաղաքով հանդերձ։ Գերմանիան կորցրեց վերահսկողությունը խոշոր արդյունաբերական կենտրոնի՝ Վիեննայի արդյունաբերական շրջանի, ինչպես նաև տնտեսական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Նադկանիջյան նավթային շրջանի նկատմամբ։ Հակահիտլերյան դաշնակիցների բանակցությունների միջոցով հիմք դրվեց ավստրիական պետականության վերականգնման համար։ Հարձակողական առաջխաղացման ընթացքում խորհրդային զորքերի վերահսկողությանն անցան հարյուրավոր բնակավայրեր, որոնց թվում են Բրուկ, Վիներ Նոյշտադտ, Գլոգնից, Կոռնոյբրուգ, Նեյնկիրհեն, Ֆլորիդսդորֆ, Այզենշտադ, հունգարական Բյոգենե, Վաշվար, Վեսպրեմ, Դեվեչեր, Էսթերհոմ, Զալաէգերսեգ, Զիրց, Կապուվար, Կյորմենդ, Կյոսեգ, Կեստել, Կոմարոմ, Մադյարովար, Մոր, Մարցալի, Նադբայոմ, Նադկանիժա, Նադյատադ, Նեսմեի, Պապա, Սեկեշֆեհերվար, Սենտգոտհարդ, Սոմբատհեի, Ֆելշյոգալա (ներկայում. Թաթաբանյա), Թաթա, Չորնա, Չուրգո, Շարվար, Շոպրոն, Էլնինգ քաղաքները[27]։

Հիշատակ խմբագրել

Խորհրդային զորքերի 50 զորամասեր և միավորումներ, որոնք աչքի են ընկել Վիեննայի համար մարտերին, ստացել են «Վիեննական» պատվո կոչում։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունը սահմանել է «Վիեննայի գրավման համար» մեդալ[28][29][30]։ Վիեննայի մարտերին նվիրված հուշադրամ է թողարկել նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկը։ 1945 թվականի օգոստոսին Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակվում տեղադրվում է Վիեննայի գրավման ժամանակ զոհված խորհրդային զինվորներին նվիրված հուշարձան[31][32][33][34][35][36]։

կորուստներ խմբագրել

Գերմանիա խմբագրել

Վիեննայի գրոհը հետ մղելու մարտերին մասնակցած գերմանական զինուշի կորուստների մասին հստակ տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ Բրատիսլավա-Բռնոյան հարձակողական գործողության 30 օրվա ընթացքում Ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատների կողմից գերևարվել է շուրջ 130.000 մարդ, ոչնչացվել 1300 տանկ և գրոհային զինատեսակներ, 2250 դաշտային զինատեսակներ[16]։

ԽՍՀՄ խմբագրել

Խորհրդային Կարմիր բանակի կորուստները Վիեննայի ռազմագործողության հետևանքով կազմել է 167.940 մարդ, որոնցից 38661-ը՝ անվերադարձ[3], ինչպես նաև 600 տանկ և ինքնագնաց հրետանային միջոցներ, 760 հրանոթ և ականանետ, 614 ռազմական ինքնաթիռ[2] Բուլղարական զորքերը կորցրեցին 9805 մարդ, որոնցից 2698-ը անվերադարձ[3]։

Օգտագործված գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Великая Отечественная война. 1941—1945 гг. Справочное пособие/ Автор-составитель И. И. Максимов. — М.: ДИК, 2005. — ISBN 5-8213-0232-3(ռուս.)
  2. 2,0 2,1 Коллектив авторов. Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил / Г. Ф. Кривошеев. — М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — С. 306. — 608 с. — (Архив). — 5 000 экз. — ISBN 5-224-01515-4.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил / Г. Ф. Кривошеев. — М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — С. 306. — 608 с. — (Архив). — 5 000 экз. — ISBN 5-224-01515-4.(ռուս.)
  4. Директива Ставки Верховного Главнокомандования № 11040 от 16 марта 1945 года.(ռուս.)
  5. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 793756, д. 28, л. 226-227).(ռուս.)
  6. Florian Berger. Mit Eichenlaub und Schwertern. Die höchstdekorierten Soldaten des Zweiten Weltkrieges. — 2. — Wien: Selbstverlag Florian Berger, 2000. — 415 p. — ISBN 3-9501307-0-5.(գերմ.)
  7. Glantz D. Colonel (ed.), 1986 Art of War symposium, From the Vistula to the Oder: Soviet Offensive Operations — October 1944 — March 1945, A transcript of Proceedings, Center for Land Warfare, US Army War College, 19-23 May 1986.(անգլ.)
  8. 8,0 8,1 Bulgarian Armed Forces of World War II.(անգլ.)
  9. pp.665-756, Glantz D. Colonel (ed.), An overview of operations in Hungary, 1 January — 16 March 1945, 1986 Art of War symposium, From the Vistula to the Oder: Soviet Offensive Operations — October 1944 — March 1945, A transcript of Proceedings, Center for Land Warfare, US Army War College, 19-23 May 1986.(անգլ.)
  10. Bishop, Chris, The Military Atlas of World War II, Igloo Books, London, 2005 ISBN 1-904687-53-9(անգլ.)
  11. 2-й гвардейский механизированный корпус.(ռուս.)
  12. Огарков Н.В. [Станиславско-Будапештский стрелковый корпус Советская Военная Энциклопедия]. — Воениздат, 1979. — Т. 7. — С. 526. — 687 с.(ռուս.)
  13. Феськов В. И., Голиков В. И., Калашников К. А., Слугин С. А. Вооруженные силы СССР после Второй мировой войны: от Красной армии к Советской (часть1: Сухопутные войска)/ под науч. ред. В. И. Голикова. - Томск: Изд-во НТЛ, 2013. - 640 с.(ռուս.)
  14. 18 гвардейский Станиславско-Будапештский Краснознаменный стрелковый корпус. Արխիվացված 2014-02-22 Wayback Machine(ռուս.)
  15. Гвардейская ракетная Станиславско-Будапештская Краснознаменная дивизия.(ռուս.)
  16. 16,0 16,1 16,2 Коллектив авторов. История Второй мировой войны. 1939—1945. Т. 10. — М.: Воениздат, 1979.(ռուս.)
  17. С. П. Иванов. «За освобождение Венгрии и Австрии» в сборнике «9 Мая 1945 года» — М.: Наука, 1970.(ռուս.)
  18. Бирюков Н. И. Трудная наука побеждать. — М.: Воениздат, 1968.(ռուս.)
  19. Чхеидзе А. А. Записки дунайского разведчика. М.:Мол. Гвардия, 1984.(ռուս.)
  20. Баранов Ю. Судьба и якорь адмирала. «Морской сборник», 1991, № 5.(ռուս.)
  21. Широкорад А. Б. Поход на Вену. Москва, «Вече», 2005. — ISBN 5-9533-0973-2.(ռուս.)
  22. Камалов Х. Х. Морская пехота в боях за родину. Москва. 1983 г.(ռուս.)
  23. Свердлов А. В. Воплощение замысла. М.:Воениздат, 1987(ռուս.)
  24. Неделин Митрофан Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.(ռուս.)
  25. Г. М. Савенок. Венские встречи. — М.: Воениздат, 1961.(ռուս.)
  26. Зимняя война. 91 мотострелковая дивизия полковника Лебеденко.(ռուս.)
  27. Освобождение городов. — М.: Воениздат, 1985.(ռուս.)
  28. Володин А. Н., Мерлай Н. М. Медали СССР. — СПб.: Печатный двор, 1997. — С. 114—115. — ISBN 5-7062-0111-0.(ռուս.)
  29. Колесников Г. А., Рожков А. М. Ордена и медали СССР. — Мн.: Народная асвета, 1986. — С. 85—86.(ռուս.)
  30. Медаль «За взятие Вены».(ռուս.)
  31. Heldendenkmal der Roten Armee.(գերմ.)
  32. Glantz, David, The Soviet-German War 1941-1945 Արխիվացված 2011-07-09 Wayback Machine Clemson University, October 11, 2001. Retrieved April 2, 2011.(անգլ.)
  33. Chernov, Sergey, Austrian Capital Preserves Imperial Ambience Արխիվացված 2016-10-23 Wayback Machine, The St. Petersburg Times, January 26, 2010.(անգլ.)
  34. «В Вене неизвестные облили черной краской памятник советскому Воину-освободителю». ТАСС. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.(ռուս.)
  35. «МИД РФ направил ноту протеста Австрии в связи с осквернением мемориала советским воинам». RT. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.(ռուս.)
  36. «Вена. 13.04.1945 г.». Центральный банк России.(ռուս.)