Վիեննայի գլխավոր հիվանդանոց
Վիեննայի գլխավոր հիվանդանոց[4] (գերմ.՝ Allgemeines Krankenhaus der Stadt Wien), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի գլխավոր բժշկական կենտրոնը։ Ամենախոշոր բուժհիմնարկն է Ավստրիայում ու Եվրոպայում և Լոնդոնի Guy's Hospital–ի (Անգլիա) ու հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքի Chris Hani Baragwanath Hospital–ի հետ մեկտեղ համարվում է աշխարհի ամենաբարձր հիվանդանոցային շենքերից մեկը(գլխավոր մասնաշենքի բարձրությունը հասնում է 85 մետրի)։ Վիեննայի գլխավոր հիվանդանոցը միաժամանակ ծառայում է որպես Ավստրիայի մայրաքաղաքի բժշկական համալսարանի գործունեության հենակետային հիմնարկություն։
Տեսակ | հիվանդանոց և համալսարանական հիվանդանոց |
---|---|
Երկիր | Ավստրիա[1] |
Տեղագրություն | Վիեննա[2] և Ալզերգրունդ[1] |
Հասցե | Währinger Gürtel 18-20, 1090 Wien[3] |
Մակերես | 240 000 քառակուսի մետր |
Ղեկավար կազմակերպություն | Վիեննայի պետական բժշկական համալսարան |
Հիմնադրված է | 1686 |
Պաշտոնական կայք |
Հիվանդանոցի հիմնարկեքը տեղի է ունեցել թուրքերի կողմից Վիեննայի երկրորդ անգամ պաշարման ավարտից հետո՝ 1686 թվականին, երբ դոկտոր Յոհան Ֆրանկը իր սեփականության մի մասը նվիրաբերեց զինվորական հոսպիտալ կառուցելու գործին։ 1693 թվականին կայսր Լեոպոլդ Առաջինը նույնպես զգալի միջոցեր տրամադրեց ընդարձակ հիվանդանոց կառուցելու նպատակով, և 1697–ին առաջին մասնաշենքն արդեն պատրաստ էր։ Հետագա ընդլայնումը հնարավոր դարձավ բարոն Ֆերդինանդ ֆոն Տավոնատի շնորհիվ, ով 1726 թվականին իր կալվածքը նվիրաբերեց հաշմանդամ զինվորականներին։ Այդ գումարներով հնարավոր եղավ շարք մտցնել հիվանդանոցի ևս չորս մասնաշենք։ Հաջորդած տասնամյակների ընթացքում բուժհաստատության ընդարձակումն ու զարգացումը շարունակվեց, կառուցվեցին նորանոր մասնաշենքեր։ 1784 թվականի օգոստոսի 16–ին տեղի ունեցավ արդեն բավականին ընդլայնված հիվանդանոցի հանդիսավոր բացումը։ Որոշ ժամանակ անց հիվանդանոցի ենթակայության տակ դրվեցին ծննդատունը, որբանոցը և հոգեբուժարանը՝ Narrenturm–ը, որ նմանատիպ առաջին բուժհաստատությունն էր։ Դեռևս 19–րդ դարում հիվանդանոցը դարձել էր Վիեննայի բժշկական ուսումնարանի, միաժամանակ՝ բժշկական բազմաճյուղ հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոն։ Այստեղ է Իգնաց Զեմելվայսը հիգիենայի դիտարկումներ իրականացրել և օգտաշատ հետևությունների հանգել, այստեղ է Կառլ Լանդշտայները կատարել արյան խմբերի գյուտը։
1903 թվականին ճարտարապետ Մաքս Ֆլայշերի նախագծով հիվանդանոցի տարածքում կառուցվել է սինագոգ՝ հուդայականություն դավանող հիվանդների աղոթատեղի, որը 1938 թվականին նացիստների իրականացրած Kristallnacht–ի ժամանակ ավերվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից տարիներ անց՝ 1953 թվականին, այդ շենքը վերականգնվել է և վերածվել տրանսֆորմատորային ենթակայանի[5]։ 2005–ին սինագոգի մնացորդները օգտագործելով՝ կառուցել են Մարպե Լանեֆեշի հուշատուն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4299789-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ պաշտոնական կայք
- ↑ http://www.dieuniversitaet-online.at/beitraege/news/neugestaltung-des-judischen-bethauses-am-campus/10/neste/104.html}}(չաշխատող հղում)
- ↑ Feurstein, Michaela, Jüdisches Wien, Böhlau Verlag : Wien. 2001. 3-205-99094-3.
- ↑ Neugestaltung des jüdischen Bethauses am Campus Արխիվացված 2014-07-02 Wayback Machine University of Vienna official site
Գրականություն
խմբագրել- Monika Maria Keplinger: Die „Neuen Kliniken“ des Wiener Allgemeinen Krankenhauses. Situierung – Bautypen- Formensprachen, Dissertation, 2010
- Alfred Stohl, Der Narrenturm. Oder die dunkle Seite der Wissenschaft. Vienna, 2000.
- This article includes information translated from the German-Wikipedia.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի գլխավոր հիվանդանոց» հոդվածին։ |