Վիգեն Թադևոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիգեն Թադևոսյան (հունվարի 8, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2010, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Վիգեն Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1943 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 2010 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1970) |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՎիգեն Թադևոսյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի ֆակուլտետը։ 1981-1984 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիրը։ 1990-2000 թվականներին հանդես է եկել նաև որպես համադրող, 1995 թվականին եղել է Գերմանիայի Բոխում քաղաքում «Հայաստան. հինավուրց մշակույթի երկրի վերաբացահայտումը» ցուցահանդեսի համադրողը։ 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1990-ականներին արվեստի թեմայով դասախոսություններ է կարդացել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։ 1996-2001 թվականներին «Աննա Հովնանյան» արվեստի դպրոցում վարել է արդի արվեստի պատմության մասին դասընթացաշար։ Ձևավորել է Ալբեր Կամյուի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Հերման Հեսսեի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի գրքերի նկարազարդումները[1]։
2015 թվականի մայիսի 29-ին Երևանի «The Club» ակումբում բացվել է «Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» հետազոտական ցուցահանդեսը՝ հիմնված արվեստագետի թարգմանական գործունեության շուրջ արված հետազոտական աշխատանքի վրա[2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Վիգեն Թադևոսյան». zarkfoundation.com.
- ↑ «Թարգմանական արվեստը՝ ցուցահանդեսի տեսքով…». www.youth.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հետազոտական ցուցահանդես՝ «Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» խորագրով». nt.am.
- ↑ «Վիգեն Թադևոսյան. «Ինքնաճանաչողության խնդիրն է ճանաչել այն պրոբլեմները, որոնց մեջ ապրում ես»». Lragir.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)