Վիգեն Ավետիս

հայ քանդակագործ
(Վերահղված է Վիգեն Ավետիսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիգեն Ավետիս (Ավետիսյան) (հունվարի 25, 1968(1968-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Վիգեն Ավետիս
Ծնվել էհունվարի 25, 1968(1968-01-25) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1993)
ՈւսուցիչԱրա Հարությունյան
Ստեղծագործություն(ներ)Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ և Հայոց մայր
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

1985-1993 թվականներին Արա Հարությունյանի արվեստանոցում եղել է քանդակագործի օգնական։ 1989-1993 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև՝ 1995-1997 թվականներին ուսումը շարունակել է Լեհաստանի Պոզնան, իսկ 1998-2005 թվականներին` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքների գեղարվեստի ակադեմիաներում։

1998 թվականից բնակվում և ստեղծագործում է Ֆլորենցիայում։

2008 թվականից «40 ֆլորենտացիներ» միության անդամ է, 2009 թվականից՝ Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ։ 2006 թվականին դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, 2007 թվականից՝ Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում։ Դոցենտ է։

2002 թվականին արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի։

 
«Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան

2008 թվականին «Ծովինար» արձանախմբի իրականացման կապակցությամբ արժանացել է Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։

2011 և 2012 թվականներին կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները[1][2]։

Ստեղծագործությունները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիգեն Ավետիս
  2. Վիգեն Ավետիս. «Սա իշխանությունների կազմակերպած ձևական պայքարն է». «Մեդիալաբ»
  3. «Թե ինչպես Միքելանջելոյի անավարտ աշխատանքը շարունակելու պատասխանատվությունը ստանձնեց մեր հայրենակիցը. Վիգեն Ավետիս». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Մայր Հայաստան», Վիգեն Ավետիս

Արտաքին հղումներ խմբագրել