Վիասֆեր Տեխնոպարկ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՏ-ՈԼՈՐՏ)

Վիասֆեր Տեխնոպարկ[5] (անգլ.՝ Viasphere Technopark)[6], ընկերությունը հիմնադրվել է՝ 2001 թվականին Երևանում, ընկերությունը Հայաստանում ստեղծված առաջին տեխնոպարկն է, որն իր հարկի տակ է հյուրընկալել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայաստանյան և արտերկրյա ընկերությունները։ Ըկներությունը իրենից ներկայացնում է բիզնես միջավայր ինչպես արդեն կայացած տեխնոլոգիական ընկերությունների զարգացման, այնպես էլ սկսնակների համար՝ վերջիններիս տրամադրելով բիզնես ինկուբատորի ծառայություններ։

Վիասֆեր Տեխնոպարկ[1][2]
Viasphere Technopark
ՏեսակՓԲԸ
Ընկերության տեսակՏեղեկատվական տեխնոլոգյաներ
Հիմնադրված է2001 թվական
ՀիմնադիրԹոնի Մորոյան[3]
ՎայրԱրշակունյանց 41
ԵրկիրՀայաստան
ՏնօրենՎարուժան Մասարաջյան[4]
Արդյունաբերությունտեխնոլոգիական արդյունաբերություն
Մայր ընկերությունViasphere International
Կայքviasphere.com

Ընկերության նպատակներից է նաև նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգյաների որոլտի զարգացմանը։

Պատմութուն խմբագրել

Վիասֆեր ընկերությունը հիմնադրվել է դեռ 1998 թվականին Կալիֆոռնիայի Սանիվեյլ քաղաքում` Սիլիկոնային հովտում։ Ընկերության հիմնադիրն է հայ ազգի Թոնի Մորոյանը[7][8]։ 2001 թվականին ընկերության հիմնադիր տնօրենի նախաձեռնությամբ որոշում է կայացվում Վիասֆեր ընկերությունը արդեն իսկ Վիասֆեր Տեխնոպարկ անունով բացել Հայաստանում։

Տեխնոպարկն ընդլայնում է ծրագրային ապահովման, գիտահետազոտական կարողությունները` զարգացման կենտրոնների միջոցով, որոնք կապված են տարբեր երկրներում աշխատող թիմերի հետ` վարձակալ և հաճախորդ ընկերությունների համար ապահովելով միջոցների զգալի խնայողություն և սակավ տեխնիկական ռեսուրսների հասանելիություն։ Վիասֆեր Տեխնոպարկը տրամադրում է հաճախորդի կարիքներին համապատասխանեցված ծառայություններ` ապահովելով այսօրվա շուկայում մրցունակ լինելու համար սկսնակներին անհրաժեշտ մասշտաբայնություն և արդյունավետություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 141-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
  2. «Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 23.12/[114281]-12» (PDF). www.gov.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  3. ««Վիասֆեր Ինթերնեշնլ» գլխավոր գործադիր տնօրեն». www.ueict.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  4. ««Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախ¬գահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմ (Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն)». president.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  5. «Վիասֆեր Տեխնոպարկ ՓԲԸ». itguide.eif.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին. {{cite web}}: Text "Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույց" ignored (օգնություն)
  6. «Senator Joe Simitian visits Viasphere Technopark». armenpress.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  7. «Թոնի Մորոյան. «ՏՏ ոլորտի հայ մասնագետները պահանջված են արտասահմանում»». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  8. «Թոնի Մորոյան «Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գոծադիր տնօրեն և նախագահ, ԱրմԹեք կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ, ԱՄՆ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել