Վթար «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում

վթար «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում

Վթար «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում, Nord Stream Aktiengesellschaft ընկերության «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վթարն է, որը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը[1]։ Այս գազատարների մայրուղիների վրա արտահոսք է տեղի ունեցել երեք տեղում՝ երկուսը «Հյուսիսային հոսք»-ում և մեկը «Հյուսիսային հոսք-2»-ում։ Nord Stream Aktiengesellschaft ընկերությունը հայտարարել է, որ վթարը տեղի է ունեցել բոլոր երեք գծերի վրա միաժամանակ[2]։ Բոլոր վթարները տեղի են ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում Բորնհոլմ կղզուց հյուսիս-արևելք[1]։

Վթարի տարածքը Բորնհոլմ կղզու հարևանությամբ (ընդգծված է դեղինով)

Արտահոսքի տարածքում երկու սեյսմիկ ցնցում է գրանցվել՝ մեկը սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երկրորդը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան։ Ռոյթերսը, վկայակոչելով գերմանական GFZ սեյսմոլոգիական կենտրոնը, նշել է, որ ցնցումները գրանցվել են տարածաշրջանում շատ ցածր սեյսմիկ ակտիվության ֆոնին։ Ուփսալայի համալսարանի սեյսմոլոգ Բյորն Լունդը շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ցնցումների պատճառ են հանդիսացել պայթյունները[3]։

Վթարը տեղի է ունեցել Ուկրաինա ռուսական ներխուժման լարվածության ֆոնին։ Գազատարների վրա վթարից մեկ օր առաջ նորվեգական նավթի և գազի արդյունահանման անվտանգությունը վերահսկող Petroleum Safety Authority Norway գործակալությունը հայտարարել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքեր են տեսել ծովային նավթային հարթակների վրա[4]։

Վթարի պահին «Հյուսիսային հոսք-2» գազատարը գործարկված չի եղել, քանի որ 2022 թվականի փետրվարի 22-ին Գերմանիան՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման դադարեցրել է դրա գործարկման գործընթացը։ Stream 1-ն աշխատել է իր հզորության 20%-ով, և օգոստոսի վերջին գազի մատակարարումն այս խողովակաշարով գրեթե ամբողջությամբ դադարեցվել էր[5][6]։

Փորձագետները նշել են, որ քանի որ ստորջրյա գազատարների վթարը քիչ հավանական է երեք վայրերում միանգամից երկու նոր գազատարերի խողովակների վրա և միաժամանակ, ապա ամենայն հավանականությամբ եղելությունը դիվերսիա է[4]։ Գերմանական Der Tagesspiegel թերթի աղբյուրները, որոնք մոտ են վթարի հետաքննությանը, ասում են. «Մենք չենք կարող պատկերացնել որևէ այլ սցենար, քան պլանավորված հարձակումը։ Ամեն ինչ ասում է, որ սա պատահականություն չէ»։ Ըստ Der Tagesspiegel-ի լրագրողների, դիվերսիայի համար կարող էին օգտագործվել ջրասուզակներ կամ սուզանավ[2]։ Թերթը հայտնել է հետաքննության ընթացքում դիտարկված երկու վարկածի առկայության մասին. առաջինի համաձայն՝ գազատարի վրա հարձակման հետևում կանգնած են Ուկրաինան կամ ուկրաինամետ ուժերը, իսկ երկրորդ վարկածի համաձայն՝ Ռուսաստանն է պայթեցրել խողովակաշարը[2]։

Ռուսական գազի մատակարարումների կտրուկ կրճատումը Եվրոպական միությանը հանգեցրել են վերջին 50 տարվա ամենամեծ էներգետիկ ճգնաժամին[4]։

Նախապատմություն խմբագրել

 
«Հյուսիսային հոսք 2» գազատարի համար նախապատրաստված բետոնե պատյանով խողովակները

2021 թվականին Եվրամիությունը Ռուսաստանից է ատացել գազատարներով ստացվող ողջ բնական գազի մոտ 40%-ը և ևս 5%-ը՝ հեղուկացված բնական գազի տեսքով[7]։ Միայն Գերմանիան գնել է 56 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, որը կազմում է երկրի կողմից ներկրվող ողջ բնական գազի մոտ 55%-ը[8]։ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը էլ ավելի էր մեծացնելու եվրոպական տնտեսության կախվածությունը ռուսական գազից, ինչի համար այս նախագիծը սուր քննադատության է արժանացել Միացյալ Նահանգների և Արևելյան Եվրոպայի երկրների կողմից[8][9]։ Եվ չնայած «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման որոշումը կայացվել է 2015 թվականին, Ղրիմի բռնակցումից և Դոնբասի պատերազմից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Օլաֆ Շոլցը հույս են ունեցել, որ «Հյուսիսային հոսք 2»-ը կկարողանա ապահովել գազի ավելի ցածր գներ գերմանացի սպառողների համար։ Կարծիք է եղել, որ Ռուսաստանը պետք է ավելի զգույշ լինի իր արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի չկորցնի միլիարդավոր դոլարների եկամուտը Եվրոպա գազի վաճառքից[8][10][11]։

2022 թվականի փետրվարի 22-ին Գերմանիան դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման գործընթացը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչմանը[1]։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանի և Եվրամիության միջև սկսվեց իսկական «գազային պատերազմ»[7][12]։ 2022 թվականի փետրվարից Ռուսաստանը հետևողականորեն նվազեցրել է գազի մատակարարումները Եվրոպական միություն՝ տարբեր պատճառներ օգտագործելով[7][12]։ Ռուսական գազի պակասի պատճառով Եվրոպային սպառնում էր խոշոր էներգետիկ ճգնաժամի հեռանկարը, որը համեմատելի է 1970-ականների նավթային ճգնաժամի հետ[13][14]։ Ըստ եվրոպացի քաղաքական գործիչների՝ ռուսական քաղաքականության նպատակն էր Եվրոպային ստիպել զիջումների գնալ Ուկրաինայի հարցում և հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասի վերացմանը[14][15][16]։

2022 թվականի օգոստոսի 31-ին «Գազպրոմը» հայտարարել է «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարի անորոշ ժամկետով դադարեցման մասին, որին նախորդել էին մի քանի ժամանակավոր անջատումներ և մղվող գազի ծավալի կրճատում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ФРГ и Дания расследуют причины утечки на "Северном потоке"». Deutsche Welle. 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Der Tagesspiegel: оба газопровода «Северный поток» могли подвергнуться целенаправленной атаке — с участием водолазов или подлодки». Meduza. 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Сейсмологи зафиксировали взрывы в день повреждения Nord Stream». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Диверсия или авария? Главный газопровод из России в Европу "Северный поток" дал течь сразу в трех местах». Русская служба Би-би-си. 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «В обеих нитках "Северного потока" упало давление». Deutsche Welle. 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Причиной взрывов на газопроводах "СП" назвали диверсию». Deutsche Welle. 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 «"Катастрофа для газовой отрасли". Кто проиграет в газовой войне России с Европой?». Русская служба Би-би-си. 2022 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Новая «немецкая вина». В Германии спорят о том, какую роль внешняя политика Ангелы Меркель и ее соратников сыграла в нападении Путина на Украину». Meduza. 2022 թ․ ապրիլի 9. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Почему США не решаются заблокировать "Северный поток-2"?». УНИАН. 2021 թ․ մարտի 10. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. «"Газопровод Молотова-Риббентропа" или успех евроатлантизма? Как на Западе оценивают соглашение о "Северном потоке-2"». Русская служба Би-би-си. 2022 թ․ հուլիսի 22. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «Два "Северных потока" - два символа совершенно разных эпох». Deutsche Welle. 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  12. 12,0 12,1 «Энергетическая война России и ЕС: чем грозят Европе российские газовые контрсанкции». Русская служба Би-би-си. 2022 թ․ մայիսի 12. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. «Как Россия намерена выиграть газовую войну с Европой». Фонд Карнеги. 2022 թ․ հուլիսի 28. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. 14,0 14,1 «Назад в 1970-е. Какой будет газовая война России и Европы». Русская служба Би-би-си. 2022 թ․ մայիսի 12. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «Оператор «Северного потока» сообщил об одновременном разрушении трех ниток газопровода». Meduza. 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. 16,0 16,1 «Россия отключила «Северный поток» — и, возможно, больше уже не включит. Успела ли Европа подготовиться к зиме без российского газа?». Meduza. 2022 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.