Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ

Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ

Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ, պայմանագրերի համակարգ, որ հաստատել էին հաղթող պետությունները (գլխավորապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ և Ճապոնիան) առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո։ Նպատակն էր ամրապնդել աշխարհի ետպատերազմյան վերաբաժանումը։ Ուղղված էր ոչ միայն պարտված պետությունների, այլև սովետական երկրի և գաղութային ու կախյալ երկրներում ազգաազատագական շարժման դեմ։ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի հիմքում ընկած էին Վերսալի հաշտության պայմանագիրը (1919) և նրան առնչվող Սեն-Ժերմենի (1919), Նյոյի (1919), Տրիանոնի (1920) ու Սևրի հաշտության պայմանագրերը (1920), Վաշինգտոնի կոնֆերանսը 1921—1922, թվականներին ստորագրված մի շարք համաձայնագրեր և այլն։ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը չկարողացավ վերացնել գերտերությունների միջև հակասությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939—1945) վերջնականապես քայքայեց Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը։

Վերսալի հաշտության պայմանագիր խմբագրել

 
«Մեծ քառյակ» կամ «Չորսի խորհուրդ»
ձախից աջ
Դեյվիդ Լլոյդ Ջորջ, Վիտորիո Օռլանդո
Ժորժ Կլեմանսո և Վուդրո Վիլսոն

Փարիզյան խաղաղության կոնֆերանսի ժամանակ որոշված պայմաններով 1919 թվականի հունիսի 28-ին կնքվեց Վերսալյան հաշտության պայմանագիրը՝ մի կողմից Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մյուս հաղթանակած երկրների, մյուս կողմից պարտված Գերմանիայի միջև, ընդ որում վերջինիս համար խիստ ծանր պայմաններով։ Ընդհանուր առմամբ Գերմանիան կորցնում էր իր տարածքի 1/8 մասը և իր բնակչության 1/12 մասը, դաշնակիցներին էին անցնում գերմանական բոլոր գաղութները։ Բանակը չպետք է գերազանցի 100 հազարը, սուզանավեր ու օդային ունենալը Գերմանիային արգելվում էր, սակայն Գերմանիան ազատվում էր շրջափակումից։

Մինչև 1921 թվականի մայիսի 1-ը Գերմանիան պարտավորվում է վճարել դաշնակիցներին 20 միլլիարդ մարկ ոսկով։ 10 տարվա ընթացքում նա պարտավորվում է տրամադրել Ֆրանսիային 140 միլլիոն տոննա քարածուխ, 80 միլլիոն տոննա՝ Բելգիային, 77 միլլիոն տոննա՝ Իտալիային։ Գերմանիան հրաժարվում էր իր սեփականություններից և իրավունքներից Չինաստանում, Սիամում, Լիբերիայում, Մարոկկոյում, Եգիպտոսում։ Նա պարտավորվում էր հրաժարվել Բրեստ-Լիտովսկի և Բուխարեստի պայմանագրերից։

Պատերազմի արդյունքում և Վերսալի պայմանագրով հակասությունները դաշնակիցների միջև ավելի խորացան։ Սրվեցին հարաբերությունները Անգլիայի և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Անգլիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի և այլն։ Այս ամենին գումարվեցին արմատական հակասությունները կապիտալիզմի և սոցիալիզմի միջև։ Վերսալյան խաղաղությունը պետք է ավարտեր պատերազմը։ Իրականում այն դարձավ իրական վտանգ՝ կախված ամբողջ աշխարհի վրա։

Վաշինգտոնյան համաժողով խմբագրել

1921 թվականի հուլիսի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Հյուզը հանդես եկավ հայտարարությամբ Վաշինգտոնում հրավիրել համաժողով քննարկելու համար հարցեր ռազմածովային ուժերի սահմանափակման և լուծելու խաղաղ օվկիանոսյան ու հեռավորարևելյան խնդիրները։ Հրավիրվեցին Անգլիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան և Չինաստանը։ Խորհրդային ղեկավարությունը չհրավիրվեց այս համաժողովին, ինչին նրանք հայտնեցին իրենց բողոքը, որ առանց իր ներկայության մասնակիցները փորձում են որոշումներ կայացնել Խաղաղ օվկիանոսի հետ կապված։

 

Ի պատասխան այս բողոքի ԱՄՆ դեսպանատունը Վլադիվաստոկում փաստաթուղթ տարածեց, որում ասվում էր, որ քանի որ չկա Ռուսական միասնական կառավարություն Ռուսաստանի շահերի պաշտպանությունը տրվում է ամբողջ համաժողովին։ ԱՄՆ-ն հասկացնել տվեց, որ ամեն դեպքում համաժողովը կայանալու է։ Այն նախատեսում էր իրականացնել նոյեմբերի 11-ին։ 1921 թ նոյեմբերի 12-ին բացվեց Վաշինգտոնի համաժողովը։ ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում էր պետքարտուղար Հյուզը, նա էլ դարձավ համաժողովի նախագահ և առաջինն էլ նա հանդես եկավ։ Ամերիկյան կառավարության անունից նա առաջարկություն արեց՝ դադարեցնել գերհզոր ռազմական նավերի կառուցումը։ ԱՄՆ-ի պատճառները բավականին ակնհայտ էին։ Նա շահագրգռված էր, որպեսզի ժամանակավորապես դադարեցներ իր նավատորմի կառուցումը, դրա համար ԱՄՆ-ն դեռևս չուներ անհրաժեշտ կադրեր։ Բացի այդ կարողացավ հասնել հաջողության, որպեսզի կրճատվի հսկայական նավերի քանակությունը, որոնք չէին կարողանում անցնել Պանամայի ջրանցքը։

Պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիան կառուցել էր հսկայական նավատորմ և այն պահանջում էր հսկայական ծախսեր, ուստի համաձայնեց նախագծին։ Բրիտանիայի օրինակին է հետևում Ճապոնիան, այնուհետև Ֆրանսիան։ Սակայն Անգլիան հայտարարում է, որ կսկսի զինաթափումը, երբ Ֆրանսիան կկրճատի իր ցամաքային ուժերը։ Այս եղանակով անգլիական դիվանագիտությունը արհեստականորեն իրար դեմ էր փորձում հանել ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ ԱՄՆ-ն չէր ցանկանում սահմանափակել Ֆրանսիայի ցամաքային ուժերը, որպեսզի թույլ չտա Անգլիային մեծ ազդեցություն տարածել Եվրոպայում և պահել Գերմանիային բռունցքի մեջ։ Բայց ԱՄՆ-ին մեկ այլ երկրի ցամաքային ուժերի կրճատումն էր հետաքրքրում՝ դա Ճապոնիան էր։

Վաշինգտոնյան համաժողովը ավարտեց երկրագնդի բաժանման գործընթացը։ Այս իմաստով այն լրացնում էր Վերսալին։ Բայց ի տարբերություն Փարիզի, որտեղ անգլիացի և ֆրանսիացի դիվանագետները կարողացան շրջանցել ամերիկացիներին, այստեղ ամերիկացի դիվանագետները կարողացան հաջողության հասնել հեռավորարևելյան հարցերում։ Ճապոնիան ստիպված էր զիջումների գնալ չինական հարցում և հայտարարեց, որ կհանի իր զորքերը Սիբիրից։ Այս համաժողովը նշանակում էր, որ միջազգային քաղաքականության մեջ տեղի ունեցավ ուժերի վերադասավորում հօգուտ ԱՄՆ-ի։

Համակարգի բնորոշում խմբագրել

Վերսալյան համակարգը աշխարհի կարգավիճակի հաստատման համակարգն էր։ Նրա հիմնական առանձնահատկությունը հակասովետական ուղղվածությունն էր։ Վերսալյան համակարգում ամենամեծ օգուտը ստանում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։ Ռուսաստանն այդ ժամանակ զբաղված էր քաղաքացիական պատերազմով, որի ժամանակ հաղթանակ են տանում բոլշևիկները։ Վաշինգտոնյան համաձայնությունները ստեղծվել էր հետպատերազմյան շրջանում Խաղաղօվկիանոսյան շրջանի երկրների փոխհարաբերությունները կարգավորելու և ծովային զինված ուժերը կրճատելու համար։

Պայմանագրերը, որոնք կնքվել են Վաշինգտոնյան կոնֆերանսում, լրացնում էին համաշխարհային պատերազմում հաղթանակած և պարտված երկրների միջև 1919-1920 թթ ստորագրված պայմանագրերի համակարգը։

1919-1920 թվականներին մշակվեց միջազգային հարաբերությունների Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը, որը կոչված էր ամրապնդել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքը։

Համակարգի փլուզում խմբագրել

1930–ական թվականներին սկսվեց Վերսալյան համակարգի փլուզման գործընթացը։ Հեռավոր Արևելքում Ճապոնիային հաջողվեց հօգուտ իրեն փոխել Վաշինգտոնում հինգ տերությունների միջև կնքված պայմանագրի՝ վերջրյա և ստորջրյա նավատորմին վերաբերող դրույթները։ Նա ձեռնամուխ եղավ Չինաստանին նվաճման ծրագրին, իսկ Ազգերի լիգան արտահայտվեց ճապոնա–չինական հարաբերությունները կարգավորելու օգտին։ Ի պատասխան՝1933 թվականի Ճապոնիան դուրս եկավ Ազգերի լիգայից։ Խաղաղության Վաշինգտոնյան հահամակարգը Հեռավոր Արևելքում տապալվեց, Ճապոնիան ստացավ ազատություն պատերազմի սանձազերծման համար։

Նման իրադարձություններ էին տեղի ունենում նաև Եվրոպայում։ Հանրաքվեի արդյունքում Սաարի մարզը, որ 15 տարի Ազգերի լիգայի կառավարման ներքո էր 1935 թվականին անցավ Գերմանիային։ Վերջինս Ֆրանսիայից գնեց Սաարի հանքերը։ Դա մեծացրեց Գերմանիայի տնտեսական ներուժը։ Միակողմանիորեն խախտելով Վերսալյան պայմանագրի հոդվածները՝ 1935 թվականին Հիտլերը երկրում մտցրեց ընդհանուր զինվորական ծառայություն, ձեռնամուխ եղավ ուժեղ բանակի ու օդուժի ստեղծմանը։ Գերմանական ռազմամոլության վերածնմանը նպաստեցին նաև արևմտյան տերությունների կառավարությունները։

1935 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև ստորագրվեց ծովային համաձայնագի։ Այն թույլ էր տալիս Գերմանիային ռազմածովային նավերի բեռնատարողությունը մեծացնել շուրջ հինգ անգամ, ինչպես նաև կառուցել ստորջրյա նավատորմ։ 1935 թվականի իտալական բանակը ներխուժեց Ազգերի լիգայի անդամ Եթովպիաև գրավեց նրա մայրաքաղաք Ադիս-Աբեբան։ Հաջորդ տարի Եթովպիան միացվեց Իտալիային։ Իտալիան նույնպես դուրս եկավ Ազգերի լիգայից 1937 թվականին։

1936 թվականին Գերմանիան գրավեց Հռենոսյան ապառազմականացված գոտին։ Սակայն դրանով խրախուսելով Հիտլերին շարունակելու Վերսալյան համակարգի վերանայման գործընթացը։ 1938 թվականին մարտին գերմանական զորքերն առանց դիմադրության մտան Ավստրիա։ Ավստրիան որպես ինքնուրույն պետություն դադարեց գոյություն ունենալուց։ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգներն կրկին գործնական ոչինչ չարեցին։

Մեծ Բրիտանիան այն կարծիքին էր, որ Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիային նպատակը ոչ թե խոշոր պատերազմի սանձազերծումն էր, այլ պատերազմի սպառնալիքի միջոցով որոշակի տարածքների ու ազդեցության ձեռքբերումը։ Անպատժելիությունը ոգևորեց Գերմանիային անցնելու տարածքային 76 նոր ձեռքբերումների։ Նրա հայացքն ուղղվեց դեպի Չեխոսլովակիա, որը բարենպաստ ռազմավարական դիրք էր գրավում Եվրոպայի կենտրոնում և ուներ զարգացած արդյունաբերություն։

Գերմանիան պահանջեց Չեխոսլովակիայից հօգուտ իրեն հրաժարվել գերազանցապես գերմանական բնակչություն ունեցող Սուդեթի մարզից։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր չէին Չեխոսլովակիայի համար պատերազմելու Գերմանիայի հետ։ Խորհրդային Միությունը պատրաստ էր օգնության հասնելու Չեխոսլովակիային։

Այդուհանդերձ, անգլիացիների և ֆրանսիացիների ճնշման ներքո Չեխոսլովակիան հրաժարվեց խորհրդային օգնությունից և ընդունեց Գերմանիայի պայմանները։ 1938 թվականի սեպտեմբերի 29–30-ը Մյունխենում տեղի ունեցավ հանդիպում՝ Չեմբեռլենի, Դալադիեի, Հիտլերի և Մուսսոլինիի մասնակցությամբ։ Արդյունքում կայացավ «Մյունխեն­յան գործարքը»։ Սուդեթի մարզը և Չեխոսլովակիայի մի շարք շրջաններ (երկրի տարածքի 1/3–ը) տրվեցին Գերմանիային, Լեհաստանին և Հունգարիային։ Հիտլերին հանձնելով չեխական հողերը՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հույս ունեին, որ Եվրոպայում կայունությունն ապահովվածէ։

Սակայն արդեն 1939 թվականին Գերմանիան զավթեց Չեխոսլովակիայի նաև մնացած մասը։ Չեխիան և Մորավիան դարձան գերմանական պրոտեկտորատ, իսկ Սլովակիայում ստեղծվեց ֆաշիստական կառավարություն։ Այսպես Եվրոպայում ուժերի հարաբերակցությունը փոխվում էր հօգուտ ֆաշիստական երկրների։ 1939 թվականին մարտին Գերմանիան զավթեց Լիտվայի Մեմել (ժամանակակից Կլայպեդա) նավահանգստային քաղաքը։ Իսկ այնուհետև գրավեց Ազգերի լիգայի վերահսկողության ն տակ գտնվող Դանցիգ (ժամանակակից Գդանսկ) անկախ քաղաքը։ Իտալիան իր հերթին բռնազավթեց Ալբանիան։ Վերսալ–վաշինգտոնյան համակարգը փլուզված էր, իսկ ագրեսորին խաղաղեցնել ու քաղաքականությունը՝ ձախողված։ Միայն այդ ժամանակ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բանակցություններ սկսեցին Խորհրդային Միության հետ՝ ագրեսորի դեմ համատեղ գործողությունների վերաբերյալ։

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հույս ունեին, որ իրենց կհաջողվի ֆաշիստական ագրեսիան ուղղել Խորհրդային Սոցալիստական Հանրապետություններ Միության դեմ։ Անգլիական կառավարությունը Լոնդոնում գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ։ Այդ իսկ պատճառով ԽՍՀՄ–ի հետ բանակցություններ սկսելով՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգձգում էին դրանք։ ԽՍՀՄ–ի վիճակը բարդանում էր, քանզի 1939 թվականին գարնանը Ճապոնիան ռազմական գործողություններ սկսեց նրադ աշնակից Մոնղոլիայի դեմ։ Դա ամեն պահի կարող էր վերաճել խորհրդա–ճապոնական պատերազմի։ Արդյունքում՝ ԽՍՀՄ–ը բանակցություններ սկսեց Գերմանիայի հետ։ 1939 թվականին օգոստոսի 23–ին Մոսկվայում կնքվեց չհարձակման վերաբերյալ խորհրդա–գերմանական համաձայնագիր, ինչպես նաևԱրևելյան Եվրոպայում ազդեցության ոլորտների սահմանագծման վերաբերյալ գաղտնի արձանագրություն։

Խորհրդային ղեկավարությունը համոզված էր, որ պայմանագրի կնքումն իր համա րձեռնտու է բոլոր առումներով։ Նախ՝ԽՍՀՄ–ն ապահովում էր իր անվտանգությունը Հեռավոր Արևելքում, քանզի Ճապոնիան չէր համարձակվի պատերազմ սկսել առանց Գերմանիայի աջակցության։

Բացառվում էր նաև նոր «Մյունխենյան գործարքի» հավանականությունը, այնէ՝ ԽՍՀՄ–ի հաշվին Գերմանիային խաղաղեցնելու Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հնարավոր փորձերը։ Պայմանագրին կից գաղտնի արձանագրությամբ Խորհրդային Սոցալիստական Հանրապետությունը նախկին Ռուսական կայսրության որոշ տարածքների վերադարձի հնարավորություն էր ստանում։ Սակայն ապագայում ԽՍՀՄ–ը պետք է տեղ գրավեր հակաֆաշիստական երկրների շարքում։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Համաշխարհային Պատմություն 11-րդ դասարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 419