Վերներ Պանտոն
Վերներ Պանտոն (անգլ.՝ Verner Panton, փետրվարի 13, 1926[1][2][3][…], Brahesborg, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] - սեպտեմբերի 5, 1998[1][5][6][…], Կոպենհագեն, Դանիա[7])՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ կահույքի և ինտերիերի դիզայներներից մեկը Դանիայում։ Իր կարիերայի ընթացքում նա ստեղծել է նորարարական և ֆուտուրիստական նմուշներ տարբեր նյութերով, հատկապես պլաստտիկից, վառ և էկզոտիկ գույներով։ Նրա ոճը «1960-ականներ»-ի էր, բայց կրկին հայտնի դարձավ 20-րդ դարի վերջին։ 2004 թվականի դրությամբ Պանտոնի կահույքի ամենահայտնի մոդելները դեռևս արտադրության մեջ են (մասնավորապես «Վիտրա» ընկերությունում)։
Վերներ Պանտոն | |
---|---|
![]() Պանտոնի լուսանկարը Էրլինգ Մանդելմանի կողմից | |
Ծնվել է | փետրվարի 13, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Brahesborg, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1998[1][5][6][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա[7] |
Գերեզման | Garnison Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1951)[10] և Odense Tekniske Skole? (1947)[10] |
Երկեր | Panton Chair? |
Մասնագիտություն | դիզայներ, ճարտարապետ, համալսարանի դասախոս, furniture designer և ինտերիերի դիզայներ |
Աշխատավայր | Hochschule für Gestaltung Offenbach?[10] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | verner-panton.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Պանտոնն արդեն փորձառու արտիստ էր Օդենսե քաղաքում, երբ նա գնաց Դանիական գեղարվեստի թագավորական ակադեմիա Կոպենհագենում՝ ճարտարապետություն սովորելու, որն ավարտեց 1951 թվականին։ Իր կարիերայի առաջին երկու տարիների ընթացքում ՝ 1950–1952 թվականներին, նա աշխատել է մեկ այլ դանիացի ճարտարապետ՝ Առնե Յակոբսենի կահույքի դիզայնի ճարտարապետական պրակտիկայում։ Պանտոնը հայտնվել է «հանճար»-ների շարքում և հիմնել է սեփական դիզայներական և ճարտարապետական գրասենյակը։ Նա լավ հայտնի դարձավ իր նորարարական ճարտարապետական առաջարկներ՝ ներառյալ ծալովի տունը (1955 թվական), ստվարաթղթե տունը և պլաստիկ տունը (1960 թվական)։ 1950-ական թվականների վերջին նրա աթոռի դիզայնը դարձել է ոչ ավանդական՝ առանց ոտքերի կամ արտահայտիչ մեջքի։ 1960 թվականին Պանտոնը հանդիսանում էր առաջին պլաստիկ աթոռի դիզայները։ Պոլիպրոպ աթոռը մասսայականորեն արտադրվեց և դարձավ նրա ամենահայտնի նմուշը` հիմնված օրգանական ձևերի վրա, որոնք ընդօրինակում են մարդու մարմնի ուրվագծերը, այս դեպքում` լեզուն[11]։
1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին Վերներ Պանտոնը փորձ կատարեց ամբողջ միջավայրի ձևավորման համար. արմատական և հոգեբանական ինտերիեր, որոնք իր կոր կահույքի, պատերի, տեքստիլի և լուսավորության անսամբլն էին։ Նա, թերևս, առավել հայտնի է մի շարք ինտերիերի դիզայնով՝ Բայերի տարեկան արտադրանքի ցուցահանդեսի համար[12], որը անցկացվում է էքսկուրսիոն նավակներում, մեկն այժմ պահպանվում է թանգարանում։ Նա հայտնի է նաև Եվրոպայում գտնվող հյուրանոցով, որտեղ օգտագործում էր շրջանաձև նախշեր և գլանաձև կահույք։
Բացի այդ, Պանտոնը լավ հայտնի է իր նորարարական դիզայնով ՝ Համբուրգում գերմանական հայտնի հրատարակությոան՝ «Der Spiegel»-ի համար։
ԱշխատանքներԽմբագրել
- «Կոնե» աթոռ (1958 թվական)
- «Պանտոն» աթոռ (1967 թվական)
- «Սիրամարգ» աթոռ
- Վերներ Պանտոնի «Տէաձև» աթոռ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 sa mere la grosse pute (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 grosse pute (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 Verner Panton
- ↑ 5,0 5,1 5,2 Verner Panton (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Verner Panton (դան.)
- ↑ 7,0 7,1 7,2 Artists + Artworks
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Weilbachs Kunstnerleksikon (դան.)
- ↑ Hoffman Anna։ «Sex and the Sixties: Verner Panton's Pop Fantasia»։ Apartment Therapy։ Վերցված է 28 July 2020
- ↑ «Vitra Design Museum»։ Արխիվացված է օրիգինալից 5 March 2016-ին։ Վերցված է 26 February 2016
Արտաքին հղումներԽմբագրել
- The Official Verner Panton Reference Portal and Archives: Photos, designs and producers
- MY PANTON HOME - The worlds largest Verner Panton collection Archived 2021-05-06 at the Wayback Machine.
- Verner Panton biography at Danish Furniture Archived 2013-06-06 at the Wayback Machine.
- PANTONWORLD - A collectors tribute to Verner Panton
- Verner Panton at the design agency TAGWERC with texts on his designs and his design philosophy (en)