Վերա Վեյցման

Իսրայելի Առաջին լեդի

Վերա Վեյցման (ծննդյան անունը` Շացման, նոյեմբերի 27, 1881(1881-11-27), Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1966(1966-09-24), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բժիշկ և սիոնիստական շարժման գործիչ։

Վերա Վեյցման
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1881(1881-11-27)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1966(1966-09-24) (84 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՌեխովոտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Իսրայել
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ակտիվիստ
ԱմուսինԽաիմ Վեյցման
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի առաջին տիկին
 Vera Weizmann Վիքիպահեստում

Իսրայելի առաջին նախագահ Խայիմ Վեյցմանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Վերան ծնվել է Ռոստովում, Իսայի և Ֆեոդոսիա Շացմանների ընտանիքում։ Բժշկական կրթություն է ստացել Ժնևի համալսարանում։ Ժնևում, համալսարանի սիոնիստական ակումբում, ծանոթանում է Խայիմ Վեյցմանի հետ և ամուսնանում նրա հետ 1906 թվականին, հարսանիքը տեղի է ունենում Սոպոտում (այդ ժամանակ` Գերմանական կայսրության տարածք), որից հետո Վեյցմանի ընտանիքը շուրջ երեսուն տարի բնակվում է Մանչեստերում (Մեծ Բրիտանիա)։

Խայիմը և Վերան ունեցան երկու որդի Բինյամինը (1907) և Միքայելը (1916)։ 1913 թվականին Վերան ստանում է բժշկական արտոնագիր և աշխատում որպես մանկաբույժ[1]։

1920 թվականին Վերա Վեյցմանը հանդես է գալիս որպես Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության (WIZO) հիմնադիրներից մեկը և շուրջ 40 տարի այնտեղ զբաղեցնում ղեկավար պաշտոններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Վերա Վեյցմանը Մեծ Բրիտանիայում ստեղծեց երիտասարդական ալիայի բաժին և հետագայում ղեկավարեց այն Իսրայելում, որպես պատվավոր նախագահ։ Վերայի և Խայիմի կրտսեր որդին` Միքայելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր բրիտանական ՌՕՈւ-ում որպես օդաչու և զոհվել է, երբ նրա ինքնաթիռը խփվել է Բիսկայան ծոցում[1]։

Իսրայելի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ Վերա Վեյցմանը զբաղվում էր վիրավորների բուժմամբ և վերականգնմամբ, իսկ պատերազմի ավարտից հետո հիմնեց և ղեկավարեց անկախության պատերազմի հաշմանդամների ասոցիացիա։ Նա ստեղծեց վիրավորների վերականգնողական երկու կենտրոն, Բեյթ-Քեյը Նագարիայում և Խաիմ Շիբայի անվան բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքը, ինչպես նաև աջակցություն էր ցուցաբերում Մագեն Դավիդ Ադոմին և տասնյակ բարեգործական կազմակերպությունների։ Որպես առաջին տիկին` նա մասնակցել է Վեյցմանի տան ներքին հարդարման աշխատանքների նախագծմանը և Վեյցմանի ինստիտուտի համալիրի մեջ մտնող տան նախագծմանը, որտեղ բնակվում էին ամուսինները։ Ամուսնու մահից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել Խայիմ Վեյցմանի արխիվի ստեղծման աշխատանքներին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Jewish Women Encyclopedia, Vera Weizmann
  2. David R. Wahl. Planning The New Library: The Wix Library Of The Weizmann Institute Of Science(անգլ.) // Special Libraries. — Special Libraries Association, 1959. — Т. 50. — № 3. — С. 123-131. Архивировано из первоисточника 22 Դեկտեմբերի 2005.

Գրականություն խմբագրել

  • The impossible takes longer: the memoirs of Vera Weizmann, wife of Israel’s first President, as told to David Tutaev. London, 1967. in Google Books

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Վեյցման» հոդվածին։